Որոշ ժամանակ առաջ քննադատել էի դերասանուհի Ժաննա Բուտուլյանի ոճը, ինչի արդյունքում դերասանուհին մեծ աղմուկ բարձրացրեց այդ ամենի շուրջ: Բուտուլյանը ցանկացած քննադատությունից հետո սկանդալ է բարձրացնում, ինչն այդքան էլ վայել չէ հայտնի մարդուն: Ավելին, ես կարծում էի, որ նման քննադատություններից հետո դերասանուհին հետևություններ կանի և կդիմի ոճաբանի, որպեսզի իր՝ անմխիթար վիճակում գտնվող արտաքին տեսքը կարգավորի, բայց ինչպես տեսնում ենք, նա իր գումարները նախընտրում է ծախսել հետախույզի վրա, այլ ոչ թե ոճաբանի: Վերջին հաղորդման ժամանակ Ժաննայի ոճը նորից ծայրահեղ տգեղ էր: Հագել էր սպորտային վերնաշապիկ «ծիծակ» կոշիկներով, ավելին՝ «ծիծակ» կոշիկների վրա կային ոսկեգույն տերևներ: Սպորտային վերնաշապիկի օձիքը ոչ թե իր սովորական, բնականոն դիրքում էր, այլ դերասանուհին նախընտրել էր այն «կանգնած» դիրքում թողնել և իր դեմքին հատուկ միմիկանների օգնությամբ նմանվել էր երրորդ մասում բորդյուրներին պպզող տղերքին: Վզից կախված էր կաթողիկոսի խաչի մեծության խաչ, որը ոչ մի բանի հետ համադրելի և համատեղելի չէր: Տպավորություն է, որ Ժաննան մտածում է, որ գլխից ներքև ամեն ինչ պետք է մեծ լինի: Մազերը և դիմահարդարումը սարսափելի էին: Եվ վերջում. հետախույզ վարձելու բոլոր սպառնալիքներին կպատասխանեմ մի բան՝ սպասում եմ…

1

8

9