Ամենայն հավանականությամբ դուք արդեն բախվել եք սուտասանների հետ, որոնք ցանկանում են բոլորին խաբել: Սակայն սուտասանին ջրի երես հանելն այդքան էլ դժվար բան չէ, որքան կարող է թվալ:


Վերլուծաբան և մարմնի լեզվի մասնագետ Լիլիան Գլասը ասում է, որ եթե ինչ-որ մեկը անկեղծ չէ, պետք է պարտադիր հատուկ ուշադրություն դարձնել զրուցակցի դեմքին և մարմնի լեզվին: Նա նույնիսկ մի մեծ գիրք է գրել դրա հետ կապված՝«Սուտասանների մարմնի լեզուն»:

 

Ահա 8 տարբերակ, թե ինչպես բացահայտել սուտասանին ըստ Գլասի գրքի:


Շրջում է գլուխը

600x580

Երբ դուք ուղիղ հարց եք տալիս, իսկ զրուցակիցը սկսում է շրջել գլուխը այս ու այն կողմ՝ կարծես զգոն է, ապա շատ հնարավոր է, որ այդ մարդը ինչ-որ բան մինչև վերջ չի ասում:

 

Ուսերը, շնրառությունը, ձայնը


600x580

Երբ ինչ-որ մեկը նյարդայնանում է և միաժամանակ սուտ է ասում, շնչառությունը դառնում է ծանր, ձայնը ցածր, իսկ ուսերը բարձրանում են:

 

Երկաթյա կեցվածք

600x580

Թուլացած զգալ ծանոթ մարդու հետ զրուցելիս սովորական բան է, սակայն, եթե զրուցակիցը սովորականից լարված է, դա կարող է անհանգստացնող նշան լինել: Իսկ ընդհանրապես սուտասանը փորձում է ձեզանից որոշ հեռավորություն պահել, որպեսզի դուք ոչինչ չկասկածեք:

 

Դժվար է արտահայտում մտքերը

600x580

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա փորձում է համոզել ոչ միայն ձեզ, այլև ինքն՝ իրեն: Կրկնելը ժամանակ է տալիս մտքերը ի մի բերելու: Բացի այդ մարդը, ով չի ցանկանում իրականությունն ասել, կարող է հարցին պատասխանել հարցով: Օրինակ. «Դու՞ ես կոտրել բաժակը»:

 

Հայացքը

600x580

Աչքերը շատ բան կարող են ասել մարդու մասին, նաև՝ արդյո՞ք նա ճիշտ է ասում, թե ստում է: Սուտասանների համար շատ կարևոր է տեսողական կապը: Եթե ձեր զրուցակիցը նայում է խորը ձեր աչքերի մեջ և փորձում է ամեն կերպ պահպանել տեսողական կապը, վստահ եղեք՝ ձեզ ցանկանում են խաբել:

 

Ուշադրություն դարձրեք շրթունքներին

600x580

Այլ նշաններից կարող են լինել շրթունքների կծոտելը կամ սեղմված շուրթերը: Այդպիսի մարդը վսահ չէ, թե ինչ է ասում: Այդպիսի պահերին կոկորդը չորանում է, և դա ստիպում է հաճախ կուլ տակ թուքն ու սեղմել շրթունքները: Նաև մի բաց թողեք ժպիտը, կեղծ ժպիտը միանգամից երևում է:

 

Մշտապես պաշտպանվում է

600x580

Ձեռքերը մարդու ազնվության ցուցիչներն են: Այդ պատճառով եթե զրուցակիցը մշտապես ձեռք է տալիս պարանոցին և ձեռքով փակում է բերանը, նա միանշանակ ինչ-որ բան թաքցնում է:

 

Փակում է բերանը

600x580

Առանց գիտակցելու սուտասանն ինքն իրեն խանգարում է խոսալ: Երբ մարդիկ դիպչում են շրթունքներին, դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում ասել ճշմարտությունը և այդ կերպ կարծես խոչընդոտում են իրենք իրենց:

 

Աղբյուր` LADYNEWS.am