Կանացի մարմինն իրոք զարմանալի է եւ շատ հետաքրքիր գաղտնիքներ ունի, որոնք շատերը չեն էլ կռահում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ կանացի մարմնի մասին:

 

1. Արգանդը' զարմանալի օրգան
Արգանդը կնոջ վերարտադրողական համակարգի փոքրիկ օրգան է, որի երկարությունը մոտ 7 սանտիմետր է, իսկ լայնությունը' մոտ 5: Սակայն հղիության ընթացքում արգանդը ձգվում է եւ դառնում մեծ ձմերուկի չափի, ընդ որում դա տեղի է ունենում ընդամենը 20 շաբաթվա ընթացքում: Ծննդաբերությունից հետո արգանդը սովորաբար (եթե խնդիրներ չեն առաջանում) 6 շաբաթում կրճատվում է' հասնելով իր սովորական չափին:

 

2. Մի կուրծքը միշտ մյուսից մեծ է
Մի կուրծքը միշտ մյուսից մեծ է, սակայն տարբերությունն այնքան փոքր է, որ անզեն աչքով դա ուղղակի չի երեւում:

 

3. Կինը ծնվում է այն բոլոր ձվաբջիջներով, որոնք ինքը երբեւէ կունենա
Տղամարդու օրգանիզմն անընդհատ սպերմատոզոիդներ է արտադրում, սակայն կինը ծնվում է այն բոլոր ձվաբջիջներով, որոնք նա երբեւէ կունենա: Միջին վիճակագրական կինն ամբողջ կյանքի ընթացքում մոտ 400 000 ձվաբջիջ է ունենում: Բնականաբար, բոլորովին էլ ոչ բոլորը կկարողանան հասունանալ եւ ձվազատվել:

 

4. Կուսաթաղանթը կարող է պատռվել առանց սեռական հարաբերության
Կուսաթաղանթի առկայությունը կամ բացակայությունը բոլորովին էլ աղջկա կուսությունը չի մատնանշում: Իրականում կուսաթաղանթը կարող է պատռվել նաեւ ֆիզիկական վարժությունների ընթացքում, վնասվածքներից կամ էլ ուղղակի առանց պատճառի: Բացի այդ, որոշ աղջիկներ ծնվում են առանց նման թաղանթի:

 

5. Տարիքի հետ օրգազմներն ավելի վառ են դառնում
Կնոջ ծլիկն աճում է նրա կյանքի ընթացքում, մինչեւ դաշտանադադարը: Տարիքով կնոջ ծլիկը երեք անգամ ավելի մեծ է, քան երբ նա պարմանուհի էր: Հենց այդ պատճառով էլ տարիքի հետ օրգազմներն ավելի լավը եւ վառ են դառնում: