Պապիկները` նրանք երբեք չեն ջղայնանում իրենց սիրելի թոռնիկների վրա, տալիս են տորթի ամենահամեղ կտորներն ու նվիրում են աշխարհի ամենալավ նվերները:

 

Հինգամսական այս հրաշք գեղեցկուհին Մեդլին Ջեյնն է իր մայրիկի` Սաբրինա Գոնսալեսի հետ: Նրանք Սան Խոսե Կալիֆորնիայից են:

 

 

Աղջնակի հայրը, ով աշխատում է  Costco խանութների ցանցում, անցած շաբաթ սեցցանցում տեղադրել է այս լուսանկարը և գրառել. «Այս փափուկ խաղալիք արջուկներից մեկը պետք է իմ աղջկան»:

 

 

Իսկ ահա պապիկը այս ամենին լուրջ է մոտենում և սիրելի թոռնուհու մայրիկին նամակ է գրում. «Ես գնել եմ այդ արջերից մեկը», և նրանց հյուրասենյակում հայտնվում է այս հսկայական արջը: 

 

 

Արջը այնքան մեծ է, որ աղջիկը հսկայի ֆոնին փոքրիկ տիկնիկ է թվում: