Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում խնայել ուժերը և ոչինչ չձեռնարկել. կեսօրին իրադարձություններն այլ երանգ կստանան: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ընտանեկան հարաբերությունները, մասնավորապես' ձեր զուգընկերոջ հարաբերությունները ձեր ընտանիքի, ծնողների հետ, սեփականության մասնաբաժնի, ընդհանուր անշարժ գույքի հարցերը: Բիզնեսում կարող է սրվել անձնական հեղինակության, իրավունքների կամ տարածքները հարցը:

 

Ցուլ

Ժամանակն է, որ Ցուլերը շտկեն իրենց իմիջը, օրակարգը կամ մարտավարությունը: Դժվարանում է չեզոքություն պահելը: Հնարավոր է, որ շուտով ստիպված լինեք հարմարվել ուրիշի ճաշակներին և սպասելիքներին: Կարող է այլ վարքագիծ պահանջվել ամուսնական հարաբերություններում: Չի խանգարի ավելի շատ խորաթափանցությունը, բացահայտ կամ քողարկված համառությունը: Եթե ձեր դիրքերը թույլ են, ձեզ կարող է ճնշել ավելի ուժեղ մրցակիցը:

 

Երկվորյակ

Երկվորյակները ստիպված կլինեն համակերպվել իրադարձություններում իրենց վերապահված պասիվ դերի հետ: Օրվա սկզբում հնարավոր է էներգիայի ժայթքում, սակայն ուշադրությունը շուտով կթեքվի այլ ուղղությամբ: Կարող է կարևոր դառնալ տնտեսական բաղկացուցիչը: Բացառված չէ, որ նոր խթան ստանաք և՛ վաստակելու, և՛ ծախսերի համար: Ստիպված կլինեք մտածել ֆինանսական կամ կենցաղային հիմքի մասին, եթե ծրագրում եք նոր ստեղծագործական նախագիծ:

 

Խեցգետին

Խեցգետիններին աստղերն առաջարկում են շատ բան վերանայել: Հիմնարար դիրքերի փոխմանը կարող է դրդել տանը, ընտանիքում, հասարակական կարգավիճակում կարևոր փոփոխությունը: Կարող է դերակատարություն ունենալ ուսուցչի, ծնողի անձը: Շատերի համար կարող է կենցաղային կամ հոգեբանական անհրաժեշտություն լինել մտերիմներից առաձնանալը և սեփական կյանքով ապրելը: Օրը կարող մղել ինքնորոշման, անձնական զարգացման:

 

Առյուծ

Առյուծներին օրը խոստանում է լավ նորություններ, դրական միտումներ: Հնարավոր է, որ ձեր մերձավոր շրջապատում հայտնվի բավականին հետաքրքիր և ազդեցիկ անձնավորություն: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ներկայիս կամ պոտենցիալ զուգընկերոջ անձը: Սակայն դուք այսօր էմոցիոնալ եք և կարող եք ամեն ինչ ընկալել յուրովի: Նույնիսկ հաճելի իրադարձությունները կարող են հոգեկան ճգնաժամ, հուզմունք, անհանգստություն առաջացնել:

 

Կույս

Կույսերի համար կենտրոնական կդառնա ապագայի թեման: Հանգամանքները թույլ են տալիս փակել մի շարք տհաճ հարցեր, ազատվել բազմահոգ պարտականություններից և լարված կենսակերպից, սակայն միաժամանակ ստիպում են մտածել այն մասին, թե հետագայում ինչ քաղաքականություն պետք է ընտրեք: Առանցքային կարող են դառնալ ֆինանսների և ունեցվածքի, բնակավայրի, տան բարեկարգման, ընտանեկան ծրագրերի հետ կապված հարցերը:

 

Կշեռք

Ժամանակն է, որ Կշեռքները մտածեն նոր անձնական կարգավիճակի մասին: Աստղերը խորհուրդ են տալիս չմանրանալ և ձեր առջև արժանի մասշտաբային նապատակներ դնել: Չարժե ձեր տաղանդները վատնել մանրուքների վրա: Մոտակա ժամանակներս հնարավորություն կունենաք կտրուկ փոխել ձեր կյանքը, թռիչք կատարել կարիերայում, աձնական զարգացման մեջ: Դժվար պահ կարող է դառնալ մրցակցությունը: Կարող եք ստիպված լինել գնալ ղեկավարի կամքին հակառակ:

 

Կարիճ

Կարիճները կարող են մասնակիորեն փոխել համոզմունքները: Հնարավոր է հայացքների փոփոխություն արդարության հասկացության վերաբերյալ: Ձեզ վրա կարող է ազդել մեկի դիրքորոշումը, ում հարգում եք: Բացառված չեն ընտանիքի, ամուսնության, պատմության, մշակույթի, քաղաքականության վերաբերյալ նախկին պատկերացումների փոփոխությունները: Կարող է արկածախնդիր գաղափար ի հայտ գալ նոր ճանապարհորդության, կրթության վերաբերյալ:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր հակված են հոգի ներդնել ամենում, ինչով հետաքրքրված են: Աստղերը հուշում են, որ նման ինքնազոհության համար ամենահաջող պահը չէ: Հանգամանքների բերումով շատ բան կընթանա ոչ այնպես, ինչպես ցանկանում եք: Չարժե արհամարհել օբյեկտիվ ժամկետները, ձևականությունները: Ձեր անհամբերության և դյուրավստահության հետևանքները կարող են շատ տհաճ լինել: Շտապելով ռիսկի եք դիմում նյութական կորուստ կրել:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին շրջադարձային պահ է սպասվում գործընկերային հարաբերություններում, ընտանիքում կամ կարիերայի մեջ, դատական գործընթացում կամ հետաքրքրությունների այլ դիմակայության մեջ: Բացառված չէ, որ ուշադրության կենտրոնում հայտնվի որևէ առանցքային կերպար, օրինակ' ձեր գործատուն, գործընկերը, հակառակորդը, ծնողներից մեկը, օրենքի ներկայացուցիչը, մշտական հաճախորդը կամ պատվիրատուն:

 

Ջրհոս

Ջրհոսների մոտ կարող է ավելանալ աշխատանքը կամ անգհանգստությունների առիթները: Այսօրվա զգացմունքներն առավելապես դրական են, սակայն նույնիսկ դրական անհանգստությունները կարող են ազդել ինքնազգացողության վրա: Հնարավոր է, որ այդպիսին է հաջողության կամ ստացած արտոնությունների գինը: Բացառված չէ, որ, կապված նոր հեռանկարների հետ, ստիպված լինեք վերակազմակերպել ձեր կենցաղը, առօրյա գործունեությունը:

 

Ձկներ

Օրվա իրադարձությունները կարող են Ձկների մոտ բուռն զգացմունքներ առաջացնել: Հակասական ապրումների պատճառ կարող է դառնալ անսպասելի նորությունը, վառ անհատականության հայտնությունը: Խորհուրդ չի տրվում որևէ բան ձեռնարկել զգացմունքների ազդեցության տակ, սակայն միանգամայն բնական կլինի ինչ-որ մեկի հետ խոսելու, սպասումներով կիսվելու կարիքը: Կարող եք հույս ունենալ կյանքի առանձին կողմերի շուտափույթ լավացման: