Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն պատմել է առողջական խնդիրների մասին և հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է մահանալ:

 

47-ամյա երգչի մոտ, ով 2006-ին մի քանի հրազենային վերք էր ստացել իր մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի ժամանակ, աղիների ուռուցքներ են հայտնաբերվել:

 

«Բազմաթիվ վիրահատությունների պատճառով ես այժմ զանազան հիվանդություններ ունեմ: Ցանկացած պահի կարող է նոպա սկսվել, և ես կարող եմ մահանալ: Վերջերս բժիշկները ուռուցք են հայտնաբերել աղիների այլ հատվածում», - ասել է երգիչը: