Գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովն ու Dj Armani-ն նոր տեսահոլովակ են ներկայացրել. «Սիրահարվելա»' այսպես է կոչվում նոր երգը, որի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերը գրել է Վլադիմիր Պողոսյանը:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկ Կասպարովը պատմել է նոր համագործակցության ու առաջիկա անելիքների մասին:

 

«Միջոցառումներից մեկի ժամանակ ծանոթացա Dj Armani-ի հետ ու միտք ծագեց միասին երգ ունենալ: Համատեղ աշխատելու գաղափարն առաջանալուց հետո սկսեցինք աշխատել երգի վրա, իսկ երբ այն վերջնական տեսքի բերեցինք, հասկացանք, որ շատ գեղեցիկ է ստացվել ու այն պետք է տեսահոլովակ ունենա»,- նշեց Հայկն ու հավելեց, որ երգի հեղինակների՝ Նիկ Եգիբյանի ու Վլադիմիր Պողոսյանի հետ լավ ընկերներ են ու համատեղ աշխատանքն այսքանով չի սահմանափակվի.

 Հայկ Կասպարովը՝ նոր տեսահոլովակի, առաջիկա անելիքների ու ամուսնալուծության մասին

«Մեր նույն թիմով պլանավորում ենք կարճ ժամկետներով եւս մեկ երգ ներկայացնել, այնպես որ, նորություններն առաջիկայում իրենց երկար սպասեցնել չեն տա, հատկապես որ արդեն իսկ մեկ այլ նոր տեսահոլովակ ունեմ, որը դեռեւս չգիտեմ՝ երբ կհանձնեմ հանդիսատեսիս դատին»,- ընդգծեց նա:

 

Շարունակությունը՝ այստեղ։