Life.panorama.am-ն այս անգամ զրուցել է դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ' իր աշխատանքային գործունեության, զբաղվածության և վերջին գայթակղիչ ֆոտոշարքի մասին:

 

Մեզ հետ զրույցում Մարիամը նշեց, որ ներկայումս հանդես է գալիս միայն «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր դերակատարներից մեկին.

 

«Այս պահին նկարահանվում եմ «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ կերպարս այնքան ծանրաբեռնված է, որ որևէ այլ նախագծում հանդես գալ պարզապես չեմ հասցնում»,- պատմեց դերասանուհին' տեղեկացնելով, որ սերիալի նկարահանումներն ընթանում են գրեթե ամեն օր և հենց դա է պատճառը, որ իր զբաղվածությունն այժմ փոքր-ինչ շատ է:

 

Խոսելով իր խաղընկերների մասին' Մարիամն անկեղծացավ' ասելով, որ իսկապես շատ է սիրում այն անձնակազմին, որի հետ աշխատում է.

 

««Թաքնված սեր»-ն այն քիչ նախագծերից է, որտեղ չկա անգամ մեկը, ում հանդեպ ես ջերմ վերաբերմունք չեմ զգում: Խաղընկերներս բոլորը հիանալի մարդիկ են:Մեզ մոտ չի լինում լարվածություն, հոգնածություն, հակառակը, մեր նկարահանումները շատ հեշտ և ուրախ են ընթանում»,- հավելեց դերասանուհին:

 

Ինչ վերաբերում է իր կերպարին, Մարիամը նշեց, որ մարմնավորում է մեկին, ով, թեև մեծանալով և ապրելով մի ընտանիքում, որտեղ գերակշռողը գումարն է, երբեք չի փոխվում և մեծամտանում.

 

«Կերպարս' Սաթենը, բարի, փոքր ինչ խենթ մարդ է: Նա, ոչնչից չվախենալով, վարվում է այնպես, ինչպես որ հենց ինքն է ցանկանում' հաշվի չառնելով այլ կարծիքներ»,- պատմեց Մարիամ Ադամյանը' ավելացնելով, որ իր և իր կերպարի նմանությունները շատ են, ինչի արդյունքում էլ ինքը հաճույքով է մարմնավորում Սաթենի կերպարը:

 

Շարունակությունը` այստեղ: