Bravo.am-ը գրում է․

 

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ տեղի է ունեցել Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» պիեսի նոր բեմադրության պրեմիերան։ Այս ներկայացումն առաջին անգամ թատրոնում խաղացել են 2004 թվականին, այժմ վերականգնել են նոր դերակատարներով։

 

Ներկայացումը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, ռեժիսորը Բորիս Պեպանյանն է։ Դեկորացիաները ձեւավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, կոմպոզիտորը Յուրի Հարությունյանն է։ Երվանդ Ղազանչյանի որոշմամբ' այն ունի նոր վերնագիր՝ «Եղած-չեղած մի կյանք»/Չարենցը' երեկ, այսօր, վաղը.../։ Բեմում զուգահեռ ներկայացվում է Չարենցի կյանքը 1926 եւ 1937 թվականներին. առաջինի դեպքում բանաստեղծին մարմնավորում է Արմեն Մարգարյանը, երկրորդում՝ Ավո Խալաթյանը։ Իմպրովիզ 11 դրվագով ներկայացումն իր մեջ ներառում է թատերական մի քանի ժանր։ 1937 թվականին Չարենցը հետադարձ հայացք է գցում իր կյանքին. ներկայացվում է, թե ինչպես են ստեղծվել խորհրդային կարգերը, հասուն Չարենցը հիասթափություն է ապրում' համոզված լինելով, որ կոմունիզմի գաղափարախոսությունը տանում է կործանման։

 

Շարունակությունը՝ այստեղ։