Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նկարահանման հրապարակից լուսանկար է հրապարակել' նշելով, որ իր համար մեծ պատիվ է նույնիսկ փոքր դերով մասնակցություն ունենալ «Խոստումը» ֆիլմով:

 

Հիշեցնենք, որ «Խոստումը» Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է, որը ֆինանսավորել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Համացանցում հայտնվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Հավելենք, որ ըստ նախնական կարծիքների' «Խոստումը» հավակնում է դառնալ «Օսկար»-ի հաղթող' որպես լավագույն գեղարվեստական ֆիլմ: