Թոմաս Բրաունը (19.10.1605 – 19.10.1682 թթ.) եղել է բրիտանացի բժիշկ, բարոկկոյի դարաշրջանի անգլիական արձակի խոշորագույն վարպետներից մեկը:

1. Թերությունները, որոնցում մեղադրում ենք ուրիշներին, ծիծաղում են մեր երեսին:

2. Մեր ամբողջ փառամոլությունն անցյալում է: Բոլոր մեծ փոփոխություններն արդեն տեղի են ունեցել, և հին մտահղացումների իրականացման համար ժամանակը կարող է չհերիքել:

3. Բնությունը ոչինչ հենց այնպես չի անում:

4. Ոչ թե բախտն է կույր, այլ մենք:

5. Աշխարհում քիչ մարդ չի գտնվի, ում համար մեռած թշնամին բուրմունք է արձակում, և ովքեր վրեժի մեջ գտնում են մուշկ և սաթ: