Takprosto.cc կայքը մի քանի խորհուրդ է ներկայացրել բոլոր նրանց, ովքեր օգտվում են Viber-ի ծառայություններից:

 

1. Ծածկեք տեղեկությունն այն մասին, թե երբ եք օնլայն եղել: Մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность») և անջատեք «Օնլայն» կոճակը («Share online status», «В сети»): Նույնիսկ, եթե Viber մտնեք, այդ մասին ոչ ոք չի իմանա:

 

2. Ծածկեք հաղորդագրությունները տեսնելու մասին տեղեկությունը: Որպեսզի զրուցակիցը չիմանա, որ դուք կարդացել եք հաղորդագրությունը, մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность») և անջատեք հաղորդագրությունը տեսնելու մասին տեղեկությունը («Send seen status»):

 

3. Մի լցրեք հեռախոսի հիշողությունը: Viber-ով ուղարկված լուսանկարներն ու տեսանյութերն ավտոմատ պահպանվում են հեռախոսի մեջ: Հեռախոսի հիշողությունը չլցնելու համար կարող եք անջատել այդ ֆունկցիան: Մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Մեդիա» հատվածը («Media», « «Мультимедиа») և անջատեք «Պահպանել» ֆունկցիան («Save to gallery», «Сохранять в галерею»):

 

4. Հաղորդագրություններն ուղարկեք ձեր էլեկտրոնային հասցեին: Խոսակցությունը պահպանելու համար այն ուղարկեք ձեր էլեկտրոնային հասցեին: Մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Զանգեր և հաղորդագրություններ» («Calls and Messages», «Вызовы и сообщения»), ընտրեք «Ուղարկել հաղորդագրությունների պատմությունը» («Email message history», «Отправить журнал сообщений»):

 

5. Փակեք պրոֆիլի նկարն անծանոթ օգտատերերից: Եթե չեք ցանկանում, որ բոլոր օգտատերերը տեսնեն պրոֆիլի նկարը, մտեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность»), անջատեք «Ցույց տալ նկարը» («Show your photo», «Фото профиля»):

 

6. Ջնջեք «օգտագործում է հավելվածը» գրությունը: Գրեթե բոլոր հավելվածները, որոնք ներբեռնում եք ձեր հեռախոսի մեջ, սինքրոնացվում են Viber-ի հետ: Այդպիսով դրանք հասանելի են դառնում ձեր մյուս կոնտակտների համար: Այս ֆունկցիան անջատելու համար մտեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность»), անջատեք «Օգտագործում է հավելվածը» կոճակը («Share online status», «Использует приложение»):

 

7. Գաղտնաբառ ընտրեք: Եթե չեք ցանկանում, որ որևէ մեկը կարդա ձեր նամակները, կարող եք գաղտնաբառ ընտրել: Հենց Viber-ն այդպիսի ֆունկցիա չունի, սակայն այդպիսի ծրագիր կարող եք հեշտությամբ ներբեռնել App Store-ից:

Պատրաստեց 168.am-ը