№ 4. Փնտրում ենք թերություններ այն մարդկանց մեջ, որոնց հետ չենք հանդիպում

Ենթադրենք, դուք և ձեր ընկերը/ընկերուհին արդեն որոշ ժամանակ միասին եք, ու ձեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Սկսում եք մտածել, որ դա հենց այն է, ինչին այդքան երկար սպասում էիք: Հիմա ի՞նչ: Ավելի շուտ դուք կսկսեք մտածել այլևս ոչ ոքի հետ հարաբերություններ չսկսելու մասին: Չէ՞ որ նա ձեր միակն է: Դուք կամուսնանաք, կորոշեք հարաբերություններ չունենալ մեկ ուրիշի հետ: Եվ ի՞նչ անել: Ինչպե՞ս պետք է համոզվեք, որ ձեր կողակիցը համարվում է լավագույն մարդն աշխարհում: Տարբերակներից մեկը՝ դիտարկել, թե ինչու մյուսներն այդքան լավը չեն, ինչքան այն մարդը, որին սիրում եք: Դուք սկսում եք մյուսներին թերագնահատել: Բայց խնդիրն այն է, որ երբեք ճիշտ պատկերացում չեք կազմի ձեր կողակցի մասին՝ ստորացնելով ուրիշներին: Ձեզ համար նշանակություն պետք է ունենա միայն երկու բան՝ դուք ու ձեր զուգընկերը, և այն, թե ինչպես եք հարաբերվում:

№ 3. Աչք ենք փակում թերությունների վրա կամ հույս ենք ունենում, որ կփոխվեն

Եվ այսպես, դուք ունեք զուգընկեր, և նա ուղղակի հրաշք է… դե, գրեթե: Վերջիվերջո, ոչ ոք կատարյալ չէ, և եթե նույնիսկ կատարելություն եք փնտրում, ոչ ոք կատարյալ չէ, ինչպես և դուք: Օրինակ՝ կարող է՝ դուք ուզում եք երեխաներ ունենալ, իսկ ձեր զուգընկերը չի ցանկանում լսել անգամ այդ մասին:

Լուրջ հարաբերություններ մի սկսեք փոփոխությունների հույսով: Ահա նա, ում հետ պետք է լուրջ հարաբերություններ կառուցեք, եթե նա այդքան էլ լավը չէ, լռեք և գործեք, փորձեք փոխել նրան, համաձայնության գալ:

№ 2. Զոհ ենք ստեղծում, որի համար բարկանում ենք

Կարևոր է պարզել՝ մարդու մեջ ի՞նչն եք սիրում ու ի՞նչը չեք սիրում: Ճիշտ ու խելամիտ է ձեզ չխաբել այն բաներում, որոնք չեն փոխվելու: Բայց հիմա մենք անցնում ենք ամենաբարդ մասին: Եթե որոշել եք լինել ինչ-որ մեկի հետ՝ չնայած որոշակի խոչընդոտներին, ապա դա ձեր ընտրությունն է: Դուք չեք կարող բարկանալ որևէ մեկի վրա ձեր զոհողության համար. ոչ ոք ձեզ չի խնդրել զոհողության գնալ:

Մենք չենք խոսում սիրահարների մասին, որոնք միմյանց համար զոհողությունների են դիմում: Դա հենց սերն է. իսկական սերը կապված է զոհողության ու միմյանց համար քայլեր անելու հետ: Բայց այդ զոհողությունները չեն կարող հարաբերություններից առաջ գաղտնի արվել, իսկ հետո ներկայացվել՝ որպես պարտք, որը պետք է վճարել:

№ 1. Մտածում ենք, որ չենք կարող ապրել առանց նրա

Կա մի բան, որը բոլոր սիրահարները զգում ու ասում են, և որն այդքան էլ օգտակար չէ. «Ես չեմ կարող ապրել առանց քեզ»:

Այդ զգացումը ռեալ է, այն գոյություն ունի, կարևոր է, բայց այն չէ, ինչի մասին արժե երկար մտածել: Մենք գիտենք, որ աշխարհն արագ է փոփոխվում, բարդ է, լի է կորուստներով: Մոռացեք բաժանման կամ ամուսնալուծության մասին, եկեք մտածենք մահվան մասին: Մահը խլում է մտերիմներին, սիրելիներին, ցավն անտանելի է, բայց դուք չեք ասում, որ ճիշտ էիք՝ չեք կարող ապրել առանց նրանց ու ինքնասպան լինել:

Անկախ նրանից, թե ինչ անտանելի ցավ է պատճառում սիրած մարդու մահը, դուք դեռ կյանք ունեք, որն արժե ապրել: Դուք դուք եք, և երբ սիրահարվում եք, միևնույն է՝ մնում եք ձեզ հետ նույնիսկ այդ սիրո մեջ: