Խոյ
Այսօր Խոյերի շուրջ իրադրությունը դրական կլինի: Սիրային և ստեղծագործական հաջողությունների օր է: Հարմար է ուրախ հանգստի, խնջույքների, երեկույթների, ժամադրությունների, կորպորատիվ միջոցառումների մասնակցելու համար: Գերազանց պահ է նաև նախաձեռնությունների համար, որոնք թույլ կտան ցուցադրել ձեր ունակությունները, ստեղծագործական պոտենցիալը, գործով տարվածությունը: Կարելի է պակաս խիստ վերաբերվել կանոններին:

Ցուլ
Ցուլերին խորհուրդ չի տրվում բաց թողնել տնային մթնոլորտի լավացման, ինտերիերի թարմացման համար հարմար պահը: Եթե որակյալ արդյունք եք ցանկանում, ավելի լավ է դիմել մասնագետի: Հիանալի օր է նաև տնային երեկույթների, մանկական միջոցառումների համար: Կարելի է տանը հյուրեր ընդունել կամ ընկերների հետ շփվել համացանցի միջոցով: Լուրջ գործեր ավելի լավ է չսկսել, բայց կարելի է տրամադրվել դրանք մոտ ժամանակներս սկսելուն:

Երկվորյակ
Երկվորյակներին խորհուրդ չի տրվում հետաձգել հաճելի միջոցառումները: Հիանալի օր է հաճելի թարմացումների համար: Եթե հայտնվել եք ձեզ համար նոր իրավիճակում, չարժե հետաձգել շրջապատի հետ ծանոթությունը. այսօր հեշտ է ընկերանալ նոր մարդկանց հետ, օրինակ' հարևանների, ուղեկիցների, երեխաների ընկերների կամ նրանց ծնողների հետ: Կարելի է համարձակորեն երեխային ձեզ հետ ճանապարհ վերցնել, տանել հյուր, գնումների:

Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ է տրվում գիտակցաբար ուշադրությունը կենտրոնացնել այն ամենի վրա, ինչն օգնում է լավատես լինել, պահպանել կենսուրախ տրամադրությունը: Օրը կանցնի ոչ այնպես, ինչպես սովոր եք կամ սպասում եք: Հնարավոր է հաճելի անակնկալ: Արգելված չէ թեթև արկածախնդրությունը: Կարելի է խանութներում անսովոր իրեր փնտրել, նորաձև հագուստ գնել, նոր սանրվածք անել: Աշխատավայրում կարող է ոչ պաշտոնական մթնոլորտ տիրել:

Առյուծ
Առյուծները կարող են այս օրը հատկացնել իրենց կարիքներին և գործել ոգեշնչմամբ: Կարելի է լավ ժամանակ անցկացնել ընկերների, երեխաների, ձեզ հրապուրող անձի հետ, իրագործել ստեղծագործական գաղափարը: Օրվա ընթացքում ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: Գերազանց պահ է ինքնազգացողության լավացման, արտաքինի թարմացման, հագուստի, զարդերի խանութներ այցելելու համար: Եթե սիրում եք նորաձև իրեր և աքսեսուարներ, չարժե հետաձգել սեզոնային գնումները:

Կույս
Կույսերն օրը գերազանց կանցկացնեն, եթե չկենտրոնանան իրենց վրա և ցանկացած զրույց չհամապատասխանեցնեն իրենց ճաշակներին: Եթե անկեղծ եք ձեր զգացմունքներում, ձեզ դուր կգա հաճույք պատճառել ուրիշներին, զիջողություն և ներողամտություն դրսևորել: Լավ պահ է տոնի, ստեղծագործության, ռոմանտիկայի համար: Կարելի է անսովոր հանդիպում կազմակերպել, յուրօրինակ անակնկալով ուրախացնել ձեզ համար թանկագին մարդկանցից մեկին:

Կշեռք
Կշեռքները կարող են վայելել գործերի հարթ ընթացքը, հաճելի շփումը, հարմարավետ մթնոլորտը: Եթե աշխատելու տրամադրություն չունեք, ձանձրալի և աշխատատար զբաղմունքների մի մասը կարելի է հետաձգել' ժամանակը հատկացնելով սեփական կարիքներին, խաղերին, աշխարհիկ շփմանը: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ, ստեղծագործական բացահայտումներ: Լավ օր է տոնի, երեկույթի, ժամադրության, հարսանիքի համար:

Կարիճ
Այսօր Կարիճները հիացած են իրենց նպատակով և մտադիր չեն դրանից նահանջել: Նոր հաջողությունների կարող է մղել սերը, հետաքրքրությունը, ստեղծագործական պոռթկումը, բիզնեսը վերակազմակերպելու, երեխաներին նյութապես և բարոյապես աջակցելու ձգտումը: Ցանկալիին հասնելու համար ստիպված կլինեք մարտավարությունը փոխել ձեզ համար պակաս բնականի, սակայն պահի պահանջներին ավելի համապատասխանի:

Աղեղնավոր
Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում օրն անցկացնել առօրյա զբաղմունքների կամ ծանր անշնորհակալ աշխատանքի վրա: Այսօր ծաղկում են զգացմունքները և հույսերը, ծնվում են ոգեշնչող գաղափարներ, բացվում են հրապուրիչ հեռանկարներ: Կարելի է ապավինել բախտին, արկածախնդրության հաջողությանը: Հնարավոր է անսպասելի հաջողություն սիրո մեջ: Այսօրվա բազմաթիվ լավ իրադարձություններ հաճելի շարունակություն են խոստանում:

Այծեղջյուր
Այսօր աստղերն օգնության ձեռք են մեկնում ճգնաժամի մեջ կամ ինչ-որ հետաքրքիր խաղի գործընթացում գտնվող Այծեղջյուրներին: Մնացած Այծեղջյուրներին, հատկապես ինքնահավան և ազարտ, խորհուրդ չի տրվում շտապել և կրակի հետ խաղալ: Ինքնաբերական գործողությունները կարճաժամկետ դրական արդյունք կտան, սակայն խնդիրներ են խոստանում հեռանկարում: Բոլոր ձեզ հետաքրքրող ոլորտներում ավելի լավ է խուսափել էքսպրոմտից և մի փոքր էլ սպասել:

Ջրհոս
Ջրհոսներին օգտակար կլինի գտնվել ստեղծագործական, կենսահաստատ մթնոլորտում' վառ, հրապուրիչ մարդու հետ: Լավ օր է ամուսինների, սիրահարների համար: Չարժե բաց թողնել հնարավորությունը, եթե ցանկանում եք ինչ-որ մեկին հետաքրքրել ձեր ծրագրերով, նվաճումներով, անձնական արժանիքներով: Ավելի լավ է չմերժել հանդիպման, երկխոսության, հաշտության առաջարկը. շուտով պայմանները կփոխվեն և կարող են այնքան էլ ներդաշնակ չլինել դրանց համար:

Ձկներ
Ձկներին այս օրը կարող է պարգևել հուզմունք, ինչ-որ հաճելի բանի կանխավայելում: Հնարավոր է հաջողությամբ ազատվեք մի շարք հոգսերից, ավարտեք աշխատանքի հերթական փուլը: Օրվա թերությունը կարող է լինել օբյեկտիվության բացակայությունը. ժամանակավոր հաջողությունը ձեզ կարող է մշտական թվալ, իսկ մոտալուտ իրադարձությունները կարող եք միմիայն դրական երանգներով ընկալել: Արժե ամեն ինչին ավելի սթափ նայել. դժվարությունները դեռ չեն ավարտվել: