Խոյ

Խոյերին չի խանգարի այցելել ծնողներին, տուրք տալ ավանդույթներին, տրվել հիշողություններին: Արտաքին պասիվությունն այսօր զուգորդվում է ներքին ինտենսիվ աշխատանքի հետ: Արժե օրն անցկացնել տանը, եթե առջևում երկար ճանապարհ է սպասվում, բնակության վայրի փոփոխություն, մուտք ինքնուրույն կյանք: Հրաժեշտի արարողությունը կարող է հոգեբանական առումով անհրաժեշտ լինել, եթե փոխում եք ձեր կարգավիճակը, զբաղմունքի տեսակը:

 

Ցուլ

Ցուլերի կյանքում օրը դրական փոփոխություններ կմտցնի: Հնարավոր է ձեզ հաճելի գործ, ձեր տաղանդներին, գիտելիքներին, ստեղծագործության պտուղներին կիրառություն գտնեք: Կարող է ավելի հաճելի և հոգեհարազատ դառնալ առօրյա շրջապատը: Հնարավոր է քննարկելու բան ունեք հարազատների, հարևանների հետ: Ձեզ մոտ կարող են նոր հետաքրքրություններ ի հայտ գալ, հանուն որոնց պատրաստ կլինեք դժվարություններ հաղթահարել, սովորել կամ սովորեցնել:

 

Երկվորյակ

Երկվորյակներին օրը կօգնի ավելի գործնական դառնալ: Լավ պահ է հետազոտական աշխատանք սկսելու, ինչ-որ առարկայի խորացված ուսումնասիրման համար: Հնարավոր են տեղաշարժեր ծրագրերում` կապված բնակարանի որոնումների հետ: Ընտանեկան կապերի, անշարժ գույքի, ժառանգության հետ կապված գործերում խորհուրդ է տրվում շրջահայացություն դրսևորել, չի խանգարի ձեր և ուրիշների իրավունքների և պարտականությունների մանրակրկիտ իմացությունը:

 

Խեցգետին

Այսօր Խեցգետինների մոտ սրվում է զգայունությունը, ընկալունակությունը: Շատերը հակված կլինեն իդեալիզմի, երազկոտության, հնարավոր է սեփական փակ աշխարհում գտնվելու հակում: Հարաբերություններում զիջողությունը կարող է թելադրված լինել սեփական հարմարավետությունը խախտելու, իրավունքների համար պայքարելու ցանկության բացակայությամբ: Գործնական հոգսերն անարդյունավետ կլինեն, գերադասելի է հանգիստը և ստեղծագործական զբաղմունքները:

 

Առյուծ

Առյուծներն այսօր հակված են ղեկավարվել զգացմունքներով, այլ ոչ խելքով: Հնարավոր են վառ երազաներ և հիշողություններ: Կարող է ուժգնանալ նաև տնային հարմարավետության, միայնության, հասկացող զրուցակիցների նեղ շրջանակի հետ շփման ձգտումը: Նոր միտումները ձեր կողմից կարող են ընկալվել իդեալիզմի կամ կասկածամտության չափաբաժնով, սակայն բացառված չէ, որ շուտով փոխեք ձեր կարծիքը: Այսօր ավելի լավ է կտրվել բոլոր գործերից:

 

Կույս

 

Կույսերը կարող են ուսման, շփման, ուղևորությունների, բանակցությունների, հետազոտական գործունեության նոր փուլ սկսել: Հետաքրքրասիրության և շփվողականության աճի հետ հնարավոր է նյութական և կարիերային պահանջների աճ: Կարող է աճել ձեր բառերի և գիտելիքների կշիռը, ինչպես նաև ցանկացած արտահայտության համար պատասխանատվությունը: Որքան բարձր է ձեր կարգավիճակը, այնքան ավելի լուրջ արժե վերաբերվել հեղինակության հարցին:

Կշեռք

Կշեռքներին չի խանգարի ավելի խորը գիտակցել իրենց նպատակները և արժեքները` կապված տան, ընտանիքի, բնակության վայրի հետ: Բացառված չէ, որ շուտով ձեր անձնական ծրագրերը հակասության մեջ մտնեն տնային դրվածքի, սովոր իրավիճակի հետ, և ստիպված լինեք ընտրություն կատարել: Հնարավոր են տարաձայնություններ ծնողների հետ, կարող են սրվել հին վախերը, դեր խաղալ սովորությունները, ծագման, դաստիարականության, ազգային պատկանելության տարրերը:

 

Կարիճ

Կարիճներին օրը կօգնի ամրապնդել հոգեկան հավասարակշռությունը, կարգի բերել օգտակար կապերը, վերականգնել կամ բացել տեղակատվական ալիք: Հաջող պահ է ուսումնական շրջանի մեկնարկի, ճանապարհորդության, շփումների շրջանակի ընդլայնման համար: Բացառված չէ հետաքրքրությունը պատմության, հնագիտության, մանկավարժության, աշխարհագրության, իրավագիտության, բժշկության նկատմամբ: Սկսել արժե ծանոթ ուղիներից և կապերից:

 

Աղեղնավոր

Այսօր շատ Աղեղնավորներ զգացմունքային են, հակված են կողմնորոշվել անցյալի փորձով: Նախաձեռնությունները կանգնեցնել կարող է կապվածությունը տանը կամ բացասական զգացմունքը: Հնարավոր է անհրաժեշտ օգնություն ստանաք մտերիմների, ընտանիքի, միության կողմից: Եթե չունեք նման աջակցություն կամ կասկածում եք դրան, չեք հավատում սեփական ուժերին և լավագույն վիճակում չեք գտնվում, ավելի լավ է զերծ մնալ համարձակ գործողություններից:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր ստիպված կլինեն հաշվի նստել և՛ ուրիշի կարիքների, և՛ սեփական տրամադրության հետ: Եթե այս երկու բևեռների միջև չկա ներդաշնակություն, աստղերը խորհուրդ չեն տալիս համատեղ գործողություններ սկսել, ինչ-ինչ քայլեր կատարել ուրիշներին ընդառառ. ավելի լավ է զննել, կողմնորոշվել: Եթե կա փոխըմբռնում, հաջող կանցնի հանդիպումը, խորհրդատվությունը, կարելի է հիմք գցել վստահելի երկխոսության համար:

 

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել ընտանեկան գործերին, կենցաղային կամ այլ առօրյային: Ակտիվ գործողություններից և արտաքին էֆեկտներից ավելի լավ է խուսափել, սակայն օրը կարելի է օգտագործել հոգեբանական տրամադրման, վատ սովորություններից և պարտվողական մտքերից ազատման համար: Միապաղաղ զբաղմունքներն ավելի լավ կստացվեն, եթե անհրաժեշտ տրամադրություն, համապատասխան մթնոլորտ ստեղծեք:

 

Ձկներ

Ձկներին այս օրը հոգեկան ներդաշնակություն կպարգևի: Եթե չի կարելի ազատվել կասկածներից և տհաճ մտորումներից, կհաջողվի ժամանակավորապես մոռանալ դրանց մասին: Հարմար օր է ձեր սիրելի զբաղմունքների մեջ խորասուզվելու համար: Եթե տրամադրված եք շփման, հաջող պահ է ծանոթության, կապի հաստատման, կամուրջների կառուցման, ճշմարտության երկար սպասված բացահայտման համար: Չարժե, կեղծ համեստությունից ելնելով, հրաժարվել լավ առաջարկությունից: