Խոյ

Խոյերի համար կարող են կարևոր դառնալ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունները: Այսօր նախապատվությունն արժե տալ պաշտոնական շփումներին: Եթե մեծ փոփոխություններ եք ծրագրում կենսառիթմում կամ կենսակերպում, տեղին կլինի սկսել նախապատրաստական միջոցառումներից, օրինակ` տվյալների ճշտումից, փաստաթղթերի ստուգումից: Չարժե ապավինել հիշողությանը և ըմբնռողությանը, կարևոր մանրուքներն ավելի լավ է գրի առնել:

 

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ունենալ գործողությունների ծրագիր, անհրաժեշտությունների ցուցակ: Դա կօգնի հստակեցնել նպատակները, կարգավարժել մտածողությունը, ճիշտ ընտրություն կատարել: Այսօր չարժե չափից դուրս ուղիղ և կոպիտ գործել. եթե խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում, իսկ ժամանակը չի սպասում, միանգամայն իրական է շրջանցիկ ուղի գտնելը: Եթե արել եք ամենը, ինչ կարողացել եք, չարժե շարունակել ծախսել ռեսուրսները:

 

Երկվորյակ

Օրվա ընթացքում կկարգավորվեն Երկվորյակների գործերը, կխորանա ինքնավստահությունը, սակայն այդ գործընթացն աստիճանական կլինի: Մակերեսային շփումներում ամեն ինչ լավագույն կերպով և գործնականում ինքնըստինքյան կստացվի: Երկարատև հարաբերություններում կարևոր է պահպանել ոչ միայն հետաքրքրությունը, այլև քո նկատմամբ հավատը: Դրա համար ստիպված կլինեք ավելի շատ լրջություն դրսևորել:

 

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում զբաղվել թիկունքի ամրապնդմամբ: Կարևոր կարող է լինել ցանկացած մանրուք: Օգտակար կլինի կարգի բերել թղթերը, վերլուծել հնարավոր դժվարությունները և պաշտպանության համակարգը, սթափ նայել հաստատված հարաբերություններին: Առանձին ուշադրություն կարող է պահանջել առողջությունը, աշխատանքը, առօրյա պարտականությունների շրջանակը: Նախաձեռնություններից ավելի լավ է զերծ մնալ, քանի դեռ առանցքային դետալները չեն պարզվել:

 

Առյուծ

Առյուծների համար օրը բարենպաստ է, եթե կենտրոնանան ապագայի, այլ ոչ անցյալի վրա: Նույնիսկ եթե բարդ ժառանգություն եք ստացել, դա ձեր կյանքի միայն մի մասն է, այդ իսկ պատճառով` ավելի լավ է նայել առաջ, այլ ոչ հետ: Այսօր ձեզ միանգամայն պարզ են ձեր ծրագրերի և՛ առավելությունները, և՛ թերությունները: Ժամանակն է շտկելու ծրագիրը` արմատապես այն չփոխելով: Արժե մի քիչ ժամանակ ծախսել միևնույն սցենարի զանազան տարբերակներն ուսումնասիրելու վրա:

 

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում կենտրոնանալ իրադարձությունների թաքնված կողմի վրա: Լավագույն պահը չէ ինքնագովազդի համար: Լավագույն պահը չէ ազդարարելու ձեր ծրագրերի, ճաշակների, իրադարձություններում ձեր անձնական դերի մասին, շտապելու կարևոր հայտարարություններում և փաստաթղթերի ձևակերպման մեջ: Խորհրդակցություններն ավելի լավ է անցկացնել գաղտնիության պայմաններում: Կարող եք հնարավորություն ունենալ ստեղծագործելու, ինքնաճանաչման համար:

 

Կշեռք

Կշեռքների համար բարենպաստ օր է, եթե ամեն ինչ օրենքով արվի: Ցանկալի է մնալ խելամտության սահմաններում, չշտապեցնել իրադարձությունները և չչարաշահել բացվող հնարավորությունները: Եթե արտաքինից ձեզ ոչինչ չի զսպում, չի խանգարի փոքր-ինչ ինքնակարգապահությունը, պետք կգա նպատակների հստակ ըմբռնումը: Ինչ-որ բան ծրագրել և պաշտոնական բնույթի գործողություններ անել ավելի լավ է առավոտվանից: Չարժե հիասթափվել, եթե հնարավորությունների մի մասն անհասանելի է մնում:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ավելի հիմնավոր մտածել անվտանգության համակարգի մասին: Մոտակա ժամանակներս պաշտպանության կարիք կարող են զգալ ձեր խնայողությունները, ռեսուրսները, հեռանկարները, նվաճած արդյունքները: Չարժե հետաձգել տվյալ հարցի լուծումը, եթե հայտնվել եք նոր միջավայրում, անորոշ կամ դժվար իրավիճակում: Հնարավոր է ստիպված լինեք հաստատել ձեր կարգավիճակը, դիմել պաշտոնական կազմակերպության:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում հաշվի առնել արտաքին միջավայրի, մարդկային գործոնի առանձնահատկությունները: Լուրջ հարաբերություններում, երկարաժամկետ պայմանավորվածություններում արժե ավելի մանրակրկիտ դոզավորել խաղի, ինտրիգի, պատահականության, անփութության ցանկացած տարր, խուսափել խաբկանքի, անվստահության միտումներից: Անձնական կապերում չարժե խաղադրույք կատարել ռոմանտիկայի և այլ անկայուն հանգույցների վրա:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար առօրյայի օր է: Հնարավոր է ստիպված լինեք աշխատել փաստաթղթերի հետ, նպատակաուղղված շփվել որոշ մարդկանց հետ կամ այցելել մի շարք հիմնարկություններ: Պետք կգա գործողությունների հստակ ծրագիր կամ համակարգ, որը թույլ կտա ի մի բերել տարատեսակ տվյալներ: Նույնիսկ ոչ պաշտոնական իրավիճակում չարժե ամբողջությամբ արհամարհել վարվերալակարգը: Օգտակար է հետևել խորհուրդներին:

 

Ջրհոս

Ջրհոսներին օրը լիքը լավ բան է խոստանում, այդ թվում` փոխհարաբերությունների ոլորտում: Բացառված չէ ստեղծագործական հայտնագործությունը, հաճելի փոփոխությունը դեպի լավը: Ծնողները կարող են հույս ունենալ երեխաների կարիքների հետ կապված առաջադրանքների հաջող լուծման: Արդյունքները փչացնել և ձեզ բավարարվածության զգացումից զրկել կարող են շտապողականությունը և անհամբերությունը: Չարժե շտապեցնել դեպքերը:

 

Ձկներ

Ձկները կարող են պատասխանատու լինել տանը կամ իրենց շրապատող տարածքում կարգի համար: Օրվա ողջ ընթացքում ստիպված կլինեք հաշվի նստել այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են պարտքը, օրենքը, համակարգը, ժամանակացույցը, խելամիտ անհրաժեշտությունը, մեծերի հեղինակությունը: Եթե նշյալ բառերը ձեզ մոտ ներքին պառակտում չեն առաջացնում, դժվարությունները և սահմանափակումները ձեզ համար խնդիր չեն լինի: