Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում հիշել, որ մինչ երեկո ուշադրության են արժանի միայն հրատապ առաջադրանքները, թեժ թեմաները։ Չարժե ձեռնարկել նոր գործերի զարգացում, ծանոթությունների շարունակություն, զբաղվել գնումներով, փորձարկումներով, համառել չհաջողված հարաբերությունների պարզման մեջ։ Ավելի լավ է հետաձգել ռոմանտիկ բնույթի միջոցառումները։ Ստիպված կլինեք համակերպվել տեխնիկայի, կապի խափանումների հետ։

 

Ցուլ

Ցուլերին կարևոր է որոշել ուշադրության ուղղությունը և ճիշտ բաշխել իրենց ուժերը։ Հակառակ դեպքում՝ վիթխարի էներգիա իզուր կվատնեք, ուժերը կծախսեք անիմաստ վեճերի, անպետք որոնումների, այլ անհեռանկար գործողությունների վրա։ Եթե ինչ-որ բան ձեզ խիստ նեղում է, հնարավոր է չափից դուրս սուր և ոչ միշտ ադեկվատ արձագանք։ Մի շարք դեպքերում հնարավոր է փոխզիջում։ Երեկոյան աստղերը ձեզ իրավիճակից ելք կառաջարկեն։

 

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր հանգամանքների իշխանության ներքո են։ Անձնական ծրագրերը, լավ մտահղացումները ստիպված կլինեք մեկ կամ մի քանի օրով հետաձգել։ Մինչ երեկո հնարավոր են կապի խափանումներ, տհաճություններ ճանապարհին, դժվարություններ շփման մեջ կամ կենցաղում, զանազան անհանգստություններ։ Արժե միջոցներ ձեռնարկել, եթե առողջությունը խոցելի է։ Օրվա վերջում իրավիճակի սրությունը կթուլանա, բայց հնարավոր է հոգնածություն։

 

Խեցգետին

Խեցգետինները ստիպված կլինեն համակերպվել, որ որոշ սցենարներ մոտենում են ավարտին, իսկ մի շարք հնարքներ չեն տալիս նախկին էֆեկտը։ Ճիշտ գործողությունները կարող են ուշանալ, բարի մտադրությունները կարող են սպասված արդյունքին չբերել։ Կարող են չգործել հին եղանակները։ Երեկոյան արժե նորից գնահատել իրադրությունը և ընդունել ակնհայտը, օրինակ՝ որոշ պարտականությունների կամ սահմանափակումների առկայությունը։

 

Առյուծ

Առյուծներին մինչ երեկո կհետապնդի զգացմունքային գրգռվածությունը։ Բարձր նյարդայնության ազդեցության տակ կարող են ասվել ավելորդ բառեր, ձեռնարկվել ոչ ամենահաջող գործողությունները։ Օրվա վերջում տրամադրությունն ավելի հավասարակշռված և դրական կդառնա, սակայն չարժե շտապել կոնկրետ որոշումներում։ Ծրագրերն ավելի լավ է զգույշ կազմել՝ հաշվի առնելով դրանց հետագա շտկումների անհրաժեշտությունը։

 

Կույս

Կույսերն աստղերը խորհուրդ չեն տալիս տարվել ծանոթ երթուղիներով, կապերով, ընտրության և որոշումներ ընդունելու ալգորիթմներով. ինչն անցել է, արդեն անցել է։ Խաղադրույքը կատարելով սովորի վրա՝ ռիսկի եք դիմում պարտվելու, իզուր ժամանակ և ռեսուրսներ վատնելու։ Այս օրը կարող է օգնել ձեզ հրաժեշտ տալ նրան, ինչը չեք ցանկանում բաց թողնել։ Սակայն ապագան էլ այսօր կարող է պատված լինել մշուշով, դրա համար ավելի լավ է լուրջ գործողություններ չձեռնարկել։

 

Կշեռք

Կշեռքներին աստղերը հիշեցնում են, որ աշխատանքային խնդիրները չեն լուծվում բարձր զգացմունքայնության և փոխադարձ հաշիվների ֆոնին։ Գրգռող իրադրությունում ցանկալի է սառնասրտություն դրսևորել։ Պակաս կարևոր չի լինի ժամանակին խաղից դուրս գալու ունակությունը, որպեսզի հավելյալ կորուստներ չկրեք և չենթարկվեք անպետք ծանրաբեռվածությունների։ Հնարավոր է անհրաժեշտ լինի ինչ-որ հարցում զիջումների գնալ։

 

Կարիճ

Ցերեկը Կարիճները ստիպված կլինեն համակերպվել բանակցությունների և վեճերի ընթացքում լարվածության հետ։ Իրավիճակը բարդանում է, եթե շարունակում եք սովոր գործելաոճը, կամ համառություն են դրսևորում ընդդիմախոսները։ Բախումների արդյունքում լուրջ կորուստներ ձեզ չեն սպառնում, սակայն հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի։ Հնարավոր է, որ ձեզ զայրացնեն քննադատությամբ, սադրեն հարաբերությունների պարզման։

 

Աղեղնավոր

Առավոտյան Աղեղնավորը ստիպված կլինեն շարունակել նախօրեի հոգսերը, որոնցից ոչ բոլորը հաճելի կլինեն։ Նախապատվությունն արժե տալ գործերն ավարտելուն։ Չարժե շատ ակտիվորեն ներքաշվել ուրիշների հոգսերին։ Ավելի լավ է խուսափել դրանից, որքանով թույլ է տալիս իրավիճակը։ Երեկոյան կարող եք գայթակղություն ունենալ ժամանակից շուտ մտնելու երկխոսության մեջ կամ կարևոր քայլ կատարելու։ Աստղերը խորհուրդ են տալիս մտածել, մինչ ինչ-որ բան ասելը։

 

Այծեղջյուր

Առավոտյան ակտիվ Այծեղջյուրներին զգուշություն պետք կգա։ Դժվար գործերը չարժե ձգձգել, իսկ հարաբերությունները՝ չափից դուրս երկար պարզել. կա՛մ պարտվել եք խաղում, կա՛մ հաղթել եք։ Չարժե վիճել սիրելի անձնավորության, երեխաների, մտերիմների հետ։ Եթե լիակատար հանգստություն եք փնտրում, կարող եք չգտնել, քանի որ մինչ գիշեր հարմարավետությունը խնդրահարույց է։ Եթե ուշադրություն է պահանջում առողջությունը, արժե կազմել բուժման ծրագիրը։

 

Ջրհոս

Ջրհոսների համար օրվա սկիզբը հոգսառատ կլինի։ Բառաված չէ, որ մինչ գիշեր ձեզ ուղեկցի անհանգստությունը, գրգռվածությունը։ Հնարավոր է ինչ-որ մեկի հետ բացատրվելու, տանը և տնտեսության մեջ հրատապ առաջադրանքներ, գործնական հարցեր լուծելու անհրաժեշտություն։ Մթնոլորտը կամ ուշադրության ուղղությունը փոխել կհաջողվի օրվա վերջում։ Իրադրությունն ավելի փափուկ և բարենպաստ կդառնա, սակայն չարժե կորցնել զգոնությունը, անփութություն թույլ տալ։

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում հետաձգել ուղևորությունները, հանդիպումները, որոնումները, բանակցությունները։ Համառություն և եռանդ արժե դրսևորել միայն դժվարին իրավիճակներում, երբ նահանջի տեղ չունեք։ Որոշ խնդիրներ կհաջողվի լուծել դիվանագիտության, հոգեբանական ճկունության շնորհիվ։ Երեկոյան ստիպված կլինեք փոխել մարտավարությունը, թուլացնել տեմպը։ Հնարավոր է ձեզ վրա պատասխանատվություն դրվի, կամ ստիպված լինեք հաշվի նստել սահմանափակումների հետ։