Խոյ

Խոյերի համար այսօր շատ բան որոշվում է տրամադրությամբ, առողջության ներկա վիճակով, հպանցիկ անհաշվետու զգացողություններով։ Դժվարանում է կենտրոնացումն արտաքինից հանձնարարված թեմաների վրա։ Արժե հավատալ ինտուիցիային, առաջին հերթին, մարտավարության ընտրության հարցում։ Եթե զգում եք, որ գործողությունն անտեղի է, նշանակում է, որ այդպես էլ կա։ Հոտառությանն ավելի լավ է հավատալ նաև սնունդի հարցերում։

 

Ցուլ

Քանի դեռ երեկոն վրա չի հասել, աստղերը Ցուլերին խորհուրդ են տալիս ապրել րոպեով։ Տրամադրությունն անկայուն կլինի կամ ձեզ ոչ այնքան հատուկ, դրա համար ավելի լավ է ոչինչ չնախաձեռնել պատահական զգացմունքների ազդեցության ներքո։ Մտորելու նոր ազդակ կստանաք օրվա վերջում, սակայն դա էլ չարժե ընկալել որպես անձնական ակտիվության ուղղակի հրաման։ Այժմ ավելի լավ է վստահել ճակատագրին։ Չարժե ձեզ դնել շրջանակների մեջ։

 

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը կարող է սկսվել էնտուզիազմի պոռթկումից և լիակատար վստահությունից այն բանում, որ կարելի է հանգիստ շարժվել վերջերս նախագծված ուղով։ Աստղերն ակնարկում են, որ այսօր չարժե սկզբունքորեն նոր առաջխաղացման հույս ունենալ. ավելի լավ է զարգացնել ձեռք բերածը, շարունակել սկսածը։ Արժե նաև հաշվի առնել, որ երեկոյան հետաքրքրություններն այլ ուղղությամբ կուղղվեն։ Առաջին պլան դուրս կգան նյութական նրբությունները։

 

Խեցգետին

Ազարտը և ոգևորությունն այսօր հատուկ են Խեցգետիններին միայն առավոտյան։ Որքան մոտենա երեկոն, այնքան մտորումներն ավելի հաճախ կուղղվեն ֆինանսական ապագային, նյութական ապահովության զանազան հարցերին։ Իրավիճակը թատերականացնել պետք չէ, սակայն հնարավոր է, որ արդեն ժամանակն է վերանայել բյուջեի ձևավորման սկզբունքը։ Օրվա վերջում օգտակար կլինի ճշտել ծախսերի ցուցակը. գուցե ինչ-որ բան մոռացած լինեք դրանում ներառել։

 

Առյուծ

Առյուծները մինչ երեկո կվայելեն լավ տրամադրությունը։ Դրա պատճառը կարող է լինել անսպասելի ուրախությունը, նորից բացվող հեռանկարը, ոգևորիչ ծանոթությունը։ Օրվա վերջում կցանկանաք տեսականից անցնել գործնականին։ Գումար ծախսելիս արժե ավելի շրջահայաց լինել. կարող եք խճճվել այն հարցում, թե ինչն է կարևոր, իսկ ինչը ոչ, և առաջին տեղում դնել ոչ ամենաարդիական ծախսերը։ Բացառված չէ, որ միջոցների մի մասը հատկացնեք անձնական քմահաճույքներին։

 

Կույս

Ցերեկը Կույսերը ժամանակ կունենան, որ հարմարվեն իրավիճակին, անսովոր մտքին։ Հերթական մեկնարկն ավելի լավ է թողնել երեկոյան։ Օրվա վերջում կարող եք լուր ստանալ, սկսել ակտիվ մտորել կամ ինչ-որ բան փնտրել։ Հարմար պահ է շփումների, տեղաշարժերի, գործնական թեմաների շուրջ մտորման համար։ Սակայն ռիսկ կա նպատակից շեղվելու։ Իրերի նկատմամբ օբյեկտիվ հայացքին կարող է խանգարել խոցված ինքնասիրությունը։

 

Կշեռք

Ցերեկը Կշեռքներին դժվար չի լինի հավասար հարաբերություններ պահպանել հետաքրքրող մարդկանց և ատյանների հետ, սակայն երեկոյան կատարյալ հավասարակշռությունը կարող է խախտվել։ Բացառված չէ, որ քննարկում պահանջի համատեղ ընտրությունը, ընդհանուր բյուջեն, ինչ-որ հրատապ նյութական հարց։ Նման թեմաներից վախենալ չարժե, քանզի հիմա կան դրանց բարեհաջող կարգավորման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

 

Կարիճ

Օրվա հիմնական մասը Կարիճները կարող են հատկացնել առօրյային։ Իհարկե, տվյալ հասկացությունն այսօր պայմանական է. եթե ներգրավված եք հետաքրքիր գործընթացի, չեք նկատի, թե ինչպես է թռչում ժամանակը։ Հնարավոր է, որ ձեզանից ժամանակ խլի բժշկին այցելությունը։ Օրվա վերջում այս կամ այն կերպով շեշտը կդրվի վարձատրման, եկամուտների բաշխման, փոխհաշվարկների վրա։ Նոր նախագծում ֆինանսական պահերը քննարկման կարիք ունեն։

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս անհրաժեշտ ամեն ինչ անել մինչ երեկո։ Եթե ակտիվության կարիք չկա, այդ ժամանակը կարող եք հատկացնել հանգստին կամ հետաքրքիր զբաղմունքին։ Օրվա վերջում առաջին պլան կարող են դուրս գալ հրատապ թեմաները՝ կապված սննդի, բուժման, մատակարարման, ծառայությունների վճարման հետ։ Բացառված չեն հավելյալ ծախսերը։ Չարժե պայմանավորվել աշխատանքների կատարման շուրջ, քանի դեռ հստակեցված չէ նյութական նրբությունը։

 

Այծեղջյուր

Առավոտյան և՛ առօրյան, և՛ անկանխատեսելիությունը կարող են  նյարդայնություն առաջացնել Այծեղջյուրների մոտ։ Կարելի է մի քանի մանր անսովոր գործ անել՝ նախապես չգուշակելով արդյունքը։ Երեկոն ավելի բեղմնավոր է. ի հայտ կգա տեղեկատվություն կամ օգտակար գաղափար, ջանքերը կսկսեն տալ ցանկալի պտուղները։ Չարժե չափից դուրս տարվել փորձարկումներով, երկար ժամանակով շեղվել ծանոթ ուղուց, այլապես դեպի նպատակը տանող ուղիղ ճանապարհի փոխարեն կարող եք գնալ ծախսատար շրջանից ուղով։

 

Ջրհոս

Ջրհոսներն օրը կսկսեն բարձր տրամադրությամբ, սակայն մինչ գիշեր այդպես մնալ չի հաջողվի։ Կարող են ուշադրություն պահանջել հրատապ կենցաղային խնդիրները, ֆինանսական հարցերը։ Հնարավոր է ստիպված լինեք ընտանեկան կամ ամուսնական խորհրդակցություն կազմակերպել։ Եթե վաղուց լեզու չեք գտնում ինչ-որ մեկի հետ, հարաբերությունները նորից կարող են սրվել։ Չարժե օրվա վերջում ժամադրություն, կարևոր ընտանեկան կամ գործնական միջոցառում կազմակերպել։

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում այսօր կարևոր որոշումներ ընդունել, պատասխանատու քայլ կատարել։ Սխալի գլխավոր պատճառը կլինի նյութական իրողությունների ոչ ճիշտ գնահատումը։ Ցերեկը կարող է դավաճանել անհոգությունը, անգործնականությունը. չարժե տեղի տալ պատահական քմահաճույքներին։ Երեկոյան արժե ավելի ուշադիր գնահատել առաջարկությունները և ընտրել երթուղիները։ Խնդիրները կլինեն ժամանակավոր։