Խոյ

Խոյերին այսօր ավելի շատ անհանգստացնում է ապագան, քան ներկա պահը, ինչը ստեղծված իրավիճակում լիովին արդարացված է: Եկել է ծրագրերը հստակեցնելու, կապերը ստուգելու ժամանակը: Օրը հարմար է հանդիպումների, խորհրդակցությունների, քննարկումների համար: Կարող է ինչ-որ անսովոր բան տեղի ունենալ անձնական հանդիպման ժամանակ: Ցանկացած տիպի խնդրահարույց հարաբերություններում օրվա ընթացքում կարող է աճել լարվածությունը:

 

Ցուլ

Ցուլերին կարող է սպասվել կարևոր խոսակցություն կամ դրան նախապատրաստում: Արժե ավելի մանրակրկիտ պատրաստվել քննությանը, ստուգմանը, փորձությանը, երեխաների, տնեցիների, ղեկավարության հետ շփմանը: Չի խանգարի ձեր դիրքորոշումը հստակ ցույց տալը, հաշվարկները ստուգելը: Եթե հարցազրույց, պաշտոնական հանդիպում, ատյաններ այցելություն է սպասվում, արժե նախապես հոգ տանել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի նկատմամբ:

 

Երկվորյակ

Երկվորյակները ցանկալի տեղեկատվությունը կստանան տարբեր աղբյուրներից: Կարող եք լավ զրուցակից գտնել, հետաքրքիր շատ բան իմանալ համացանցում, լիքը տպավորություններ ստանալ ճանապարհին, ինչ-որ մեկի հետ ծանոթանալ: Օրը թույլ է տալիս ամեն ինչ անել օրենքով, հարմար է հետազոտական, գովազդային, զվարճանքի թեմայով կոլեկտիվ նախագծին միանալու համար: Արժե պատրաստ լինել որոշ աշխատանքային, տեխնիկական բարդությունների:

 

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում վերահսկել զգացմունքները, հատկապես վախերը, և ուժեղացնել նախապատրաստական միջոցառումների նկատմամբ ուշադրությունը: Ռիսկերը զգալիորեն կնվազեն, եթե ժամանակին հաշվի առնվեն բոլոր առանցքային պահերը, որոնց մեջ կարող է հարկային, ֆինանսական նրբություն լինել: Չարժե ապավինել ընկերությանը, արհամարհել պաշտոնական արձանագրությունները, ցուցումները, մասնագետների խորհուրդները:

 

Առյուծ

Առյուծները կարող են այս օրն օգտագործել հանդիպումների և երկխոսությունների համար: Խորհուրդ է տրվում հրաժարվել լուրջ ծանոթություններից, պատասխանատու ժամադրություններից և հարցազրույցներից, պայմանագրեր կնքելուց, ցավոտ թեմաներ քննարկելուց: Անցանկալի են նաև քայլերը` կապված անշարժ գույքի, կենցաղային և ծառայողական պայմանների հետ. տհաճ մանրուքը կարող է վերջին պահին ամեն ինչ փչացնել:

 

Կույս

Կույսերը ճիշտ կանեն տրամադրվել շփման: Չարժե հետաձգել գործընկերների, տնեցիների, ընկերների հետ զրույցները, սակայն սեփական պատասխաններն արժե մանրակրկիտ մտածել: Պերճախոսությունը և տաղանդը, եթե ամրացված չեն մտքերը կապակցված արտահայտելու ունակությամբ, կարող են հանգեցնել այն բանին, որ ձեզ չլսեն և անարժանորեն ստվերում մնաք: Օրը հարմար է նաև ծրագրման, բժշկի այցելելու, փաստաթղթերի հետ աշխատելու համար:

 

Կշեռք

Կշեռքների համար օրը լավ հնարավորություններ է բացում: Ձեր գործողություններն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք կգա առաջանայնությունները տեղաբաշխելու հմտություն. այն թույլ կտա լուծել ոչ թե մեկ, այլ մի քանի փոխկապակցված առաջադրանք: Գերադասելի է ինտելեկտուալ աշխատանքը, ստեղծագործական գործունեությունը և շփումը: Ծնողներին կարևոր է կապեր պահպանել երեխաների հետ: Արժե ճշտել արձակուրդի ծրագրերը:

 

Կարիճ

Օրվա ընթացքում Կարիճները կարող են շրջակա մթնոլորտում աճող լարվածություն կամ ներքին անհարմարություն զգալ: Կարող է ինչ-որ բանով փչանալ ամենամտերիմ մարդկանց հետ փոխըմբռնումը: Տհաճ անակնկալ կարող է լինել ձեր ռազմավարության, նպատակների և նվաճումների քննադատությունը` այն ժամանակ, երբ ինքներդ ձեզանից գոհ եք: Օրը կառուցողական կանցնի, եթե առաջին տեղում չդնեք ձեր զգացմունքները և հարմարությունները:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները կաշխատեն արդեն ունեցած տվյալների հետ` միաժամանակ նոր օգտակար տեղեկատվություն ստանալով: Հնարավոր են հեռվից լուրեր, ատյաններից ծանուցումներ: Աստղերը հիշեցնում են, որ այժմ անհրաժեշտ է համակարգել ցանկացած գիտելիք և շփում: Օրը թույլ է տալիս հաջողությամբ զբաղվել խմբագրմամբ, որոնումներով, ծրագրավորմամբ, արդյունավետ կերպով կատարել կառավարչական գործառույթներ, նամակագրություն վարել, հանդիպել ընկերներին:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին պետք կգա իրավիճակի նկատմամբ թարմ հայացք: Չի խանգարի ստուգել և մասնակիորեն վերակազմակերպել բյուջեն, ճշտել գնումների ցուցակը: Զգուշությունն այժմ գերադասելի է խենթություններից: Գործերի ընթացքում կարող եք անսպասելիորեն գտնել հրատապ առաջադրանքի լավագույն լուծումը: Կարելի է որակյալ գնում կատարել, որը թույլ կտա խնայել հեռանկարում, կամ ընկերանալ մարդկանց հետ, ովքեր անգնահատելի տեղեկատվություն են տալիս:

 

Ջրհոս

Այսօր Ջրհոսները հեշտությամբ կներգրավվեն բանավեճերի, սակայն շփվողականությունը և անկեղծությունը կախված կլինեն ձեր հնարամտությունից: Լավ օր է խորհրդատվությունների, ծանոթությունների, սիրախաղի համար: Կարևոր է ոչ միայն փայլել պերճախոսությամբ, այլև լսել ուրիշների կարծիքները: Օրը նախադրյալներ է ստեղծում վեճերի, կրքերի շիկացման, հաշիվներ մաքրելու համար: Արժե ձեզ զուսպ պահել, այլապես զրույցը դուրս կգա թույլատրելիի սահմաններից:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում շփոթել գործնական և ոչ պաշտոնական շփումները: Գործերում, հաշվարկներում, բժշկական և այլ փաստաթղթերում ցանկալի է իդեալական կարգը, ավելի լավ է թույլ չտալ լիակատար քաոս նույնիսկ ստեղծագործական արհեստանոցում: Չարժե ձեզ ավելորդ բաներ թույլ տալ` օգտվելով կորպորատիվ փոստից կամ գրասենյակային համացանցից, բացահայտ սիրախաղի մեջ մտնել գործընկերների կամ հաճախորդների հետ: