Խոյ

Այսօր իրավիճակը հակում է ինքնուրույնության, որը յուրաքանչյուր Խոյ յուրովի կընկալի: Կախված բնավորությունից՝ կարող եք մեծ պատասխանատվություն, կատարողականություն, կարգապահություն կամ արկածախնդրության, անկախության, խնդիրների միանձնյա որոշման հակում դրսևորել: Օրը չի տրամադրում դեպքերի դանդաղ զարգացման, հավանականություն կա ձեր գործողությունների հետևանքներն արագ տեսնելու:

 

Ցուլ

Ցուլերի մոտ մինչ երեկո կպահպանվի մանևրի հնարավորությունը: Կարելի է չշտապել որոշումներում, քանզի բնազդը վերջին պահին կարող է ավելի հաջող ելք հուշել: Հնարավոր է, որ ամեն ինչ ձեզանից կախված չլինի, և ստիպված լինեք սպասել այլ մարդու արձագանքին: Միևնույն ժամանակ, խորհուրդ չի տրվում հասունացած խնդիրների լուծումը թողնել վաղվան. պայմանները կփոխվեն ձեզ համար ոչ լավ ուղղությամբ: Ամենակարևոր գործերն արժե սկսել առավոտյան:

 

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս չտրվել վախերին, սակայն անել ամեն հնարավորը վտանգները վերացնելու, խնդիրները կանխելու համար: Օրը պահանջում է գործնական միջոցառումներ: Ճիշտ վարքագծի դեպքում կարող եք ձեզ համար հավելյալ արտոնություններ ապահովել: Ցանկալի է անուշադրության չմատնել կոմունալ վճարումների, վնասների փոխհատուցման հետ կապված հարցերը: Կարող է պահանջվել այցելություն բանկ, հարկային տեսչություն:

 

Խեցգետին

Խեցգետինները կարող են համոզվել ընտրած քաղաքականության ճշմարտությանը: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել համագործակցությունը, մրցակցությունը, կենսական շահերի հավասարակշռությունը: Բացառված չէ, որ օրվա որոշ իրադարձություններ խոցեն ձեր ինքնասիրությունը: Եթե նյարդայնացել և սխալ եք թույլ տվել, այսօր պահպանվում է իրավիճակը շտկելու հնարավորությունը: Կարելի է մեղքը քավել, կատարել խոստումը, ավարտին հասցնել սցենարը:

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ աշխատանքային հարցերի վրա: Եթե ձեր գործեը կարգին են, հուսալիորեն պաշտպանված կլինեք քննադատություններից և ձեր աշխատանքի պտուղների վրա ոտնձգություններից: Եթե սխալներ եք թույլ տվել, ավելի լավ է մի կողմ դնել մյուս գործերը և դրանք ուղղել: Կարող է ևս մեկ անգամ պետք գալ խնդիրները հաղթահարելու հին, փորձված եղանակը: Ընթացիկ հոգսերը կարող են խլել ձեր ողջ ժամանակը և ուժերը:

 

Կույս

Կույսերին ևս մեկ բեղմնավոր օր է սպասվում: Ջանքերից ամենամեծ արդյունքը կարող եք ստանալ օրվա առաջին կեսին: Այդ ժամանակ բարձր կլինի ձեր ֆիզիկական ակտիվությունը, ճարպկությունը, հնարամտությունը, իսկ արտաքին հանգամանքներն ընտրության ավելի մեծ հնարավորություն կընձեռեն: Արժե նախաձեռնություն դրսևորել այնտեղ, որտեղ սցենարի հաջող ավարտին շատ քիչ է մնացել, ինչպես նաև այնտեղ, որտեղ գործը ձեր հինգ մատի պես գիտեք:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում ուշադրություն դարձնել հոգնածությանը. ցանկալի է գործերն ավարտին հասցնել: Բացառություն են այն իրավիճակները, երբ ուժերի բացահայտ պակաս եք զգում, օրինակ՝ հիվանդության ժամանակ: Կրիտիկական պահերին ձեզ պետք կգա ոչ միայն աշխատասիրություն և նպատակասլացություն, այլև հնարամտություն: Հնարավոր է, որ ճգնաժամից արագ ելքի համար ստիպված լինեք ինչ-որ բան զոհաբերել, խախտել առօրյա ավանդույթներն ու կանոնները:

 

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս տեմպերը չթուլացնել: Այսօր շատ բան կհաջողվի կատարել բարձր մակարդակով՝ հատկապես առավոտյան: Շատ ծանոթ հնարքներ ինքնաբերաբար կկիրառեք: Նոր հնարքները և տեխնիկաներն ավելի լավ է օգտագործել փորձի ձևով: Կարելի է ձեզ արկածախնդրություն տալ, քանզի այսօր հաջողությունն ուղեկցում է ձեզ գրեթե ցանկացած իրավիճակում: Օրը լավ է ակտիվություն, նպատակասլացություն պահանջող զբաղմունքների համար:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում առավելագույն ակտիվությունը դրսևորել օրվա առաջին կեսին: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի օգտվել պաշտոնական առավելություններից, որոնք տվյալ պահին ունեք: Հարմար պահ է նաև խոշոր ֆինանսական և ունեցվածքային գործողությունների, ռազմավարական նշանակության մասշտաբային միջոցառումների իրականացման համար: Հնարավորություն կա անձնական և ուրիշի ռեսուրսների հաջող տնօրինման:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը խոստանում է մի շարք խնդիրներից և դրանց հետ կապված հոգեբանական ծանրաբեռնվածություններից ազատում: Վախերի և անհանգստությունների գագաթնակետն անցյալում կհայտնվի ավելի շուտ, եթե վերահսկեք ձեր զգացմունքները, իսկ էներգիան ներդնեք աշխատանքի, այլ ոչ ապրումների մեջ: Օրը կարող է լինել կրիտիկական, շրջադարձային, ցանկալի պարզություն մտցնել հարաբերություններում, գործնական հեռանկարներում:

 

Ջրհոս

Ջրհոսներին կարող է պետք գալ բացասական իրավիճակները հաղթահարելու փորձը: Հնարավոր է ստիպված լինեք ուշադրություն հատկացնել համատեղ ռեսուրսներին, բժշկության, քիմիայի, տեխնիկայի հետ կապված հարցերին: Հաջողության հիմքը կլինի պրագմատիկ մոտեցումը, սակայն հարաբերություններում չի խանգարի մեծահոգությունը: Եթե ձեր առջև գլոբալ ռազմավարական նպատակ է դրված, թույլատրվում է ռիսկ և փորձարկում՝ խելամիտ սահմաններում:

 

Ձկներ

Ձկներին մինչ գիշեր կուղեկցի հաջողությունը: Եռանդուն Ձկները հենց առավոտից պատրաստ կլինեն արկածների շարունակությանը և նոր բացահայտումների: Ծույլ և դանդաղկոտ Ձկներին կհաջողվի հավաքել անհրաժեշտ տեմպը և հաջողությամբ լրացնել նախօրեին բաց թողածը: Հատկապես արդյունավետ կարող է լինել օրվա առաջին կեսը: Չարժե բաց թողնել այդ շրջանը, եթե ինչ-որ կարևոր գործ եք ձեռնարկել և հույս ունեք առավելագույն հաջողության: