«Ֆուլ Հաուս» սիթքոմից սիրված և ճանաչված դերասան Գոռ Հակոբյանը Instagram-ում երկրպագուներին տեղեկացրել է, որ իր երաժշտական տեսահոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել են։

 

Դեռեւս հունիսի վերջին Գոռը, հրապարակելով տեսահոլովակի անոնսը, հայտնել էր այն մասին, որ շուտով երկրպագուների դատին է հանձնելու իր իսկ հեղինակած «Կյանքս կերել է» երգը։