Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս առավոտն անցկացնել ազատ ռեժիմով, իսկ հրատապ հարցերին անցնել օրվա կեսին: Օրվա երկրորդ կեսը գերազանց պահ է ճանապարհորդության, ուսումնական կամ հաղորդակցման փուլի մեկնարկի, դատական վարույթի, համակարգային տեղեկատվական որոնումների համար: Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Կարևոր է ամեն ինչ անել օրինական, փաստարկել ձեր դիրքորոշումը:

 

Ցուլ

Ցուլերի ուշադրությունը նորից կարող է կենտրոնանալ կենցաղի, բնակարանի, անշարժ գույքի հետ կապված հարցերի վրա: Հնարավոր է հերթական անգամ փոխեք բնակության վայրը: Ցանկացած փոփոխություն արժե պաշտոնապես ձևակերպել: Երեկոյան կարելի է կարևոր զրույց, ընտանեկան ժողով ծրագրել: Ծնողներին խորհուրդ է տրվում նորից կապ հաստատել երեխաների հետ, համապատասխան տեղ հատկացնել նրանց խաղերի կամ զբաղմունքների համար:

 

Երկվորյակ

Երկվորյակները հնարավորություն են ստանում սերտորեն զբաղվելու ստեղծագործությամբ: Եթե նոր ձևաչափով հին գաղափարներ եք իրագործում, ճիշտ կանեք գործը վերահսկողությունից բաց չթողնել և բարձրացնել այն նոր, որակյալ մակարդակի: Նախաձեռնությունների համար հաջող է օրվա երկրորդ կեսը: Դա նորությունների ժամանակ է, կարող են իրենց մասին հիշեցնել հին ծանոթները, գործընկերները, բացառված չեն նաև նոր ծանոթությունները:

 

Խեցգետին

Այս օրը Խեցգետիններին թույլ է տալիս հոգեբանորեն վերակազմակերպվել, ազատ ռեժիմից կամ սիրելի գործից անցնել ոչ միշտ հաճելի, սակայն անհրաժեշտ զբաղմունքների: Հնարավոր է կենդանություն ստանա գործնական նամակագրությունը, ծանուցում, պաշտոնական հրավեր կամ հիշեցում ստանաք: Բացառված չէ, որ ստիպված լինեք ավելի մանրակրկիտ վարել բյուջեն, միջոցների մի մասը հատկացնել ուսմանը, կարևոր գնումներին, արձակուրդին:

 

Առյուծ

Առյուծները կարղ են վերադառնալ հետաձգված ծրագրերին, ավելի շատ ժամանակ հատկացնել անձնական կարիքներին: Օրվա երկրորդ կեսին ձեզ կայցելեն նոր գաղափարներ, կամ պայմաններ կձևավորվեն նախկին մտահղացումներին վերադառնալու համար: Հնարավոր է ցանկանաք շրջել խանութներով, հանդիպել ինչ-որ մեկին, բացել արխիվները: Հարմար պահ է նամակագրության, ստեղծագործական զբազմունքների և ուսումնական պարապմունքների վերսկսման համար:

 

Կույս

Կույսերն այսօր կհստակեցնեն իրենց հետաքրքրությունների ուղղությունը: Շատերը կհայտնաբերեն, որ հոգում հավատարիմ են հին իդեալին, ծրագրին կամ հետաքրքրությանը: Այդ դեպքում կզգաք, որ իրերը տեսնում եք այլ լույսի ներքո և պատրաստ եք ձեր ցանկություններն իրագործելու ճանապարհին հաջորդ քայլը կատարել: Այսօր կարելի է ապաստան գտնել, վերադառնալ ծանոթ տեղեկատվական ռեսուրսին, ոգեշնչման  թաքուն աղբյուրին:

 

Կշեռք

Կշեռքները կարող են վերականգնել օգտակար ծանոթությունները և երթուղիները, նորից միանալ տեղեկատվական, ուսումնական, հետազոտական շրջանին: Հնարավոր է մասնակիորեն վերանան տեղաշարժման, շփման արգելքները: Օրվա երկրորդ կեսին կարելի է զարգացնել շփման ցանկացած ձևաչափ, անցկացնել խորհրդակցություններ, շտկել ծրագրերը, ձևակերպել փաստաթղթերը: Երկարաժամկետ նախագծերում արժե ուշադրություն դարձնել գովազային մասին:

 

Կարիճ

Կարիճները մասամբ կվերանայեն իրենց ծրագրերը: Նույնիսկ ամենահաջող գործունեությունն այսօր ստիպված կլինեք դադարեցնել, քանզի ուժի մեջ են մտնում այլ միտումներ: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի նորից գնահատել իրավիճակը, հիշել առանցքային ծրագրերի և դրանց հետ կապված երկարաժամկետ պարտականությունների մասին: Ուշադրություն կարող է պահանջել նյութական, տեղեկատվական կամ այլ ռեսուրսների վիճակը:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին օրը նոր ազդակ է տալիս: Կարող է արթնանալ հետաքրքրասիրությունը, վառ երանգներ ստանալ լավ գաղափարը: Տան նկատմամբ կարոտը կարող է զուգակցվել թափառումների ձգտման հետ: Կարող եք պաշտոնական նամակ, հրապուրիչ առաջարկություն, անձնական համակրանքի նշաններ ստանալ: Բացառված չեն հեռու տեղերից կամ մարդկանցից լուրերը: Կարելի է նոր թափ հաղորդել բյուրոկրատական, իրավաբանական գործընթացներին:

 

Այծեղջյուր

Օրվա երկրորդ կեսին Այծեղջյուրների համար կարևոր կդառնան գաղտնի կամ հեռակա շփումները: Հնարավոր է երկար սպասված նորություն: Այդ ժամանակ պայմաններ կձևավորվեն նաև հետազոտությունների, բարդ թեմայի խորացված բազմակողմանի ուսումնասիրման համար: Կարող է աճել բարոյականության, կրոնի, փիլիսոփայության, սոցիալական հոգեբանության հարցերի, քաղաքական և մշակութային միտումների նկատմամբ հետաքրքրությունը:

 

Ջրհոս

Ջրհոսներին օրը թույլ կտա վերադառնալ կիսատ թողած զբաղմունքներին, միանալ կոլեկտիվ գործունեությանը կամ իրագործել անհատական երկարաժամկետ ծրագրերը:  Օրվա երկրորդ կեսը խոստանում է կապերի կենդանացում, սահմանափակումների վերացում: Հնարավոր է գայթակղիչ առաջարկություն ստանաք կամ վերադարձնեք սեփական գաղափարները լայն հանրության առջև բարձրաձայնելու ձեր իրավունքը: Երեկոյան հաջող կլինի ժամադրությունը:

 

Ձկներ

Այսօր Ձկները պետք է փոխեն գործելաոճը, ուշադրությունն ուղեն այլ թեմաներ վրա: Կեսօրից հետո կարելի է անցնել նոր աշխատանքի, վերականգնել գործընկերների կամ անհրաժեշտ մարդկանց հետ շփումը: Օգտակար կլինի կարգի բերել թղթաբանությունը: Շփման ցանկացած ձևում կարևոր է հիշել սահմանների մասին, որոնք ձեզ շարունակում են թելադրել հանգամանքները: Խորհուրդ է տրվում պահպանել գործնական և անձնական վարվելակարգը, ժամանակացույցը: