Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել շրջապատի հետ շփման ոճին: Իրավիճակը մինչ գիշեր կարող է բարդ մնալ, սակայն կարևոր թեմայի քննարկումից խուսափել խորհուրդ չի տրվում: Այսօր չպարզված հարցերը վաղը կարող են իրենց մասին հիշեցնել ոչ ադեկվատ հոգեվիճակով կամ գործերում սխալներով: Մշտական միություններում վեճը կարող է լինել աճի հերթական ճգնաժամը և կանխատեսել դերերի նոր՝ ավելի արդար բաշխում:

 

Ցուլ

Ցուլերի համար կարող է հարմարվողականության օր լինել: Բարձրանում է փաստաթղթերի, շփման, տեղեկատվական փոխանակման հետ կապված թյուրիմացությունների հավանականությունը: Հնարավոր է կապի միջոցների և տրանսպորտի ոչ կայուն աշխատանք: Չարժե շտապել գրանցվել բժշկի, կոսմետոլոգի, իրավաբանի, հոգեբանի, անշարժ գույքի գործակալի մոտ ընդունելության. հնարավոր է նախնական պայմանավորվածության վերանայում:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում մի քանի օրով հետաձգել ցանկացած նախաձեռնություն՝ ներառյալ նամակագրությունը և փաստաթղթերի ձևակերպումը: Անցանկալի են գնումները, ներդրումները, նոր համակարգով ֆինանսական գործողությունները, զանազան վճարումները: Կարող է բյուջեի վերանայման հրատապ անհրաժեշտություն ի հայտ գալ՝ կապված անձնական կարիքների, ընտանեկան կամ ընդհանուր իրավիճակի հետ:

 

Խեցգետին

Խեցգետիններին օրը դրդում է բարձր նյարդայնության: Արժե վերահսկողության տակ պահել պահվածքը և մտավոր-զգացմունքային ոլորտը. անզսպվածությունը հղի է հոգեսոմատիկ խնդիրներով, քաոսի աճով: Բացի այդ՝ կարող եք վնասել ձեզ, նեղացնել ընկերներին և մտերիմներին, ստիպել կասկածել ձեր հուսալիությանը, դաստիարակությանը: Չարժե նախաձեռնել նոր գործեր, հանդիպումներ, նամակագրություն, բանավեճի մեջ մտնել, ճանապարհ ընկնել:

 

Առյուծ

Ժամանակն է, որ Առյուծները վերանայեն իրենց ճաշակները, իմիջը, հնարավոր է նաև՝ ընդհանուր կենսակերպը: Աստղերը հիշեցնում են, որ փոփոխություններն այժմ պետք է լինեն ծրագրված և զգույշ: Հակառակ դեպքում՝ նոր բարիքների հետ կարող են նաև նոր խնդիրներ ի հայտ գալ: Ավելի լավ է խուսափել կտրուկ հեղափոխական ձևափոխումներից և պատահական փորձերից, որոնց կարող է դրդել այս օրը: Ցանկալի է զերծ մնալ ծանոթություններից, երթուղու փոփոխությունից:

 

Կույս

Կույսերը՝ հատկապես տպավորվող և անզուսպ, այսօր կարող են մի շարք վրիպումներ թույլ տալ: Եթե անհամբեր եք, օրվա խնդիրներից մեկը կարող է դառնալ սխալ մեկնարկը: Արժե հիշել, որ վաղաժամ բառերը և գործողությունները չեն տա անհրաժեշտ արդյունքը, իսկ որոշ դեպքերում կբերեն հարաբերությունների խզման, ծրագրերի խափանման, ռեսուրսների անիմաստ վատնման: Կարող է դավաճանել և՛ սեփական հոտառությունը, և՛ ուրիշի իմաստնությունը:

 

Կշեռք

Կշեռքներն այսօր կարող են հակված լինել տպավորվողության, կարող են նյարդային լինել: Շատ Կշեռնքերի գործողություններն ավելի շուտ պատահական կլինեն, ինքնաբերական, քան համակարգային և գիտակցված: Բացառված չէ շատախոսությունը, քմահաճությունը, անկայունությունը, պահվածքում տարօրինակությունները: Աստղերը հուշում են, որ տրամադրության տատանումները ժամանակավոր են և չեն վկայում ձեր իրական կարիքների մասին:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում չափից դուրս վստահող կամ կասկածամիտ լինել: Իրավիճակն անկանխատեսելի է, կարծիքները և տրամադրությունները՝ անկայուն: Կարող եք ինչ-որ անսպասելի բան իմանալ նրանց մասին, ում հարգում եք, հետաքրքիր նորություններ և մեկնաբանություններ ստանալ: Հնարավոր են միջոցառումների հանկարծակի չեղարկումներ, պատահական հանդիպումներ: Կարող է շատ տարօրինակ թվալ ձեզ լավ ծանոթ մարդկանց պահվածքը:

 

Աղեղնավոր

Իրադարձությունները բարձրացնում են Աղեղնավորների վստահությունը, սակայն որոշ հարցերում հանգստությունը կարող է ուղեկցվել այլ հարցերում կասկածներով: Հնարավոր է, որ ձեզ համար դեռևս դժվար է գլուխ հանել ապակառուցողական զգացմունքից, բաժանվել հույսից կամ հիշողությունից: Հնարավոր է ստիպված լինեք բարդ, անկեղծ զրույց ունենալ ընկերներից, գործընկերներից մեկի հետ կամ վերջում ինչ-որ բան իմանաք, որպեսզի ապագայում թյուրիմացություններ չմնան:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կարևոր է պահպանել ձեռք բերածը, չփչացնել վերջին պահին արածը: Ցանկալի է ավելի զգույշ խոսել ղեկավարության, գործընկերների, ազգականների հետ, խոստումներ չտալ, գաղափարներ չհնչեցնել: Հնարավոր է իներցիայով քննարկեք թեմաներ, որոնք կորցրել են արդիականությունը, բայց գիտակցության մեջ զգացմունքային հետք են թողել: Ավելորդ զգայունությունը կարող է դժվարացնել հավասարակշռությունը, դրդել անպետք փոխադարձ անկեղծության:

 

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ չեն տալիս ճանապարհ ընկնել, ուսումնական փուլ սկսել, ընթացք տալ նոր նախագծին կամ կարևոր ծրագրի հերթական փուլին: Այսօր բացասական գործոն է չափից դուրս տպավորվողությունը, արժե ողջ ուժերով խուսափել կանխակալ դատողություններից: Եթե զգացմունքայնորեն եք ընկալում ցանկացած մանրուք, ենթարկվում եք ներշնչանքի, ձեզ մոտ կարող է կեղծ, բացասական վերաբերմունք ձևավորվել ձեր, մարդկանց, իրադրության նկատմամբ:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում հրաժարվել անհատական և համատեղ նախաձեռնություններից: Շատ Ձկներին հատուկ գերզգացմունքայնությունը կարող է խանգարել օբյեկտիվությանը, դրդել կասկածելի արարքների: Հնարավոր է տհաճ զրույց սիրելի անձնավորության, երեխայի հետ: Ներքուստ դժվար կլինի ընդունել սխալը, մեղքը: Եթե կանգնեք հարմարավետության և օրինականության միջև ընտրության առջև, արժե նախապատվությունը տալ օրենքին: