Ամերիկացի դերասանուհի Միլա Կունիսը «Մոխրագույնի 50 երանգ» էրոտիկ ֆիլմի գլխավոր դերակատարուհու գլխավոր թեկնածուներից մեկն է։

Ըստ Complex.com-ի, Կունիսը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ չէ նկարահանվել էրոտիկ տեսարաններում։ Սակայն «Մոխարգույնի 50 երանգ» ֆիլմը՝ Է.Լ.Վեյմսի վեպի էկրանավորումը, որը քննադատներն արդեն կնքել են որպես էրոտիկ դրամա տնային տնտեսուհիների համար, լի է բացահայտ տերսարաններով։ «Օզ երկրի հրաշագործը» իր նոր ֆիլմի մասին հարցազրույցի ժամանակ դերասանուհուն հարցրել են, նա իսկապե՞ս շահագրգռված է էրոտիկ ֆիլմի նկարահանումներով։ Կունիսը վստահաբար պատասխանել է. «Ոչ», սակայն հետո շփոթվելով՝ ավելացրել է. «Ես չեմ կորցրել հետաքրքրությունս»։

NEWS.am STYLE-ն ավելի վաղ հայտնել էր, որ տղամարդու գլխավոր դերին են հավակնում Ռայան Գոսլինգը, Բրեդլի Քուփերն ու Չենինգ Տատումը։