Խոյ

Խոյերի մոտ կարող են ավելանալ տնային, աշխատանքային կամ այլ հոգսերը: Օրը հարմար է սեփական առողջության և մտերիմների բարօրության մասին հոգ տանելու համար: Հնարավոր է մինչ գիշեր ստիպված լինեք տեսադաշտում պահել որոշ մանրուքներ: Իրավիճակը տրամադրում է շփման, տհաճ կամ հավելյալ աշխատանքի համար արժե օգնականներ գտնել: Ձեզ կարող են ներքաշել ինտրիգի, խճճված սցենարի, որտեղ միախառնված են չարն ու բարին, ճշմարտությունը և սուտը:

 

Ցուլ

Ցուլերին սպասվում է դեպքերի դրական զարգացում, հարաբերությունների ներդաշնակեցում, հավելյալ հնարավորությունների բացում: Դրական միտումներ են սպասվում միանգամից մի քանի ոլորտներում: Դժվար չի լինի համատեղել աշխատանքային կամ ընտանեկան հոգսերը ուսման, ստեղծագործության, ինքնազարգացման, անձնական կյանքի հետ: Կարճ և միջնաժամկետ նախաձեռնությունները լիովին բարեհաջող կլինեն:

 

Երկվորյակ

Երկվորյակների ուշադրությունը կարող է գրավել տունը կամ գտնվելու վայրը: Կարելի է հաջողությամբ քննարկել ընտանեկան խնդիրները, կարգավորել մի շարք հարցեր` կապված անշարժ գույքի կամ այլ սեփականության հետ: Հնարավոր է նոր հոգսեր ի հայտ գան` կապված տեղափոխության, հյուրեր ընդունելու, տնեցիների կազմը համալրելու, կենդանիներին պահելու հետ: Բացառված չէ քողարկված լարվածությունը ծնողների և ամուսնու միջև հարաբերություններում:

Խեցգետին

Խեցգետիններին այսօր տոնուսի մեջ է պահում ոչ միայն լավ տրամադրությունը, այլև դրական մթնոլորտը: Առանձին բացասական պահերը չեն փչացնի ընդհանուր պատկերը: Կարելի է օգնություն ստանալ, գաղտնիք բացահայտել, հավելյալ տարբերակներ ուսումնասիրել: Ճանապարհին և շփման ընթացքում ձեզ սպասվում են ոգևորիչ տպավորություններ, բացահայտումներ, շահեկան ծանոթություններ: Օրը հարմար է գործնական և ստեղծագործական ակտիվության համար:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում հետաձգել գնումները, գործարքները, կենցաղային, գործնական և նյութական խնդիրների լուծումը: Այսօր կարող են իրականանալ ձեր գաղտնի հույսերից, չարտահայտած ցանկություններից մի քանիսը: Կարելի է լսել ներքին ձայնը, մտերիմների, վստահված անձանց կարծիքը: Կրկնակի հաջող պահ է այն գործերի համար, որոնք ցանկանում էիք գաղտնի անել: Ավելի լավ է խուսափել շռայլությունից, քանզի որոշ ծախսատար նպատակներ դեռևս ձեզ հասանելի չեն:

 

Կույս

Կույսերն ունեն ամենը դրական տրամադրվածության և ընթացիկ գործերում հաջողոթյունների համար: Սակայն ստիպված կլինեք համակերպվել այն մտքին, որ որոշ ուղղություններում ձեր ձեռքերը դեռևս կապված են: Աստղերը խորհուրդ են տալիս պահպանել լավատեսությունը: Առաջընթաց ապահովելուն կօգնեն շփվողականությունը, վստահություն և համակրանք ներշնչելու ունակությունը: Դերակատարություն կունենա նաև ընդհանուր հաջողակությունը:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում ձգտել ավելորդ հրապարակայնության, ակտիվորեն ցուցադրել իրենց զգացմունքները, մտքերը, մտադրությունները: Արտաքին էֆեկտների վրա ծախսած էներգիան կարող եք ավելի օգտակար ծախսել, եթե զբաղվեք քողարկված աշխատանքով: Արժե ուշադրություն հատկացնել առողջությանը, քանզի լավ ինքնազգացողությունն այժմ պետք է անհրաժեշտ իմիջը պահպանելու համար: Կարևոր հանդիպումներին արժե ուղարկել օգնականին:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ակտիվորեն օգտագործել ինքնակատարելագործման, ինտելեկտուալ, ստեղծագործական և հոգևոր առաջխաղացման, մտադրված գործերի զարգացման, երջանիկ հարաբերությունների կառուցման ցանկացած հնարավորություն: Ձեր կյանքում դեռևս առկա են բացառիկ հնարավորություններ, սակայն կարող են աստիճանաբար վերանալ: Արժե նաև քննադատորեն մոտենալ ցանկացած առաջարկության և ծրագրի:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այսօր կարևոր է պարտքի զգացումը կամ իրենց կոչման, առաքելության գիտակցումը: Բացառված չէ, որ ձեր միտքը զբաղեցնեն ճակատագրական բնույթի հարցեր և իրադարձություններ: Հնարավոր է ստիպված լինեք հաղթահարել արտաքին պատնեշ կամ ձեր թուլությունները: Եթե ուժեղ անհատականություն եք, կարող եք հանուն նպատակի գիտակցված զոհաբերություն անել և հաղթել: Թուլակամները կարող են ենթակայի կարգավիճակում հայտնվել:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար հաղթանակի և հաջողության օր է: Արժե շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ձեզ աջակցում են: Հաճելի իրադարձությունները կարող են ինչ-որ բանով մթագնել, սակայն չարժե տրվել թախծին: Եթե կարծում եք, որ թանկ եք վճարում ձեր հաղթանակների համար, չարժե այդ մասին բարձրաձայնել. ձեր թուլությունները և ծանր անցյալը խոստովանելը ձեր տրամադրությունը չի բարձրացնի, սակայն կարող է վնասել ձեր համբավին:

 

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում ամեն գնով խուսափել պոտենցիալ վտանգավոր իրավիճակներից: Այսօր մեծ է երջանիկ պատահականության հավանականությունը, որը թույլ կտա փակուղուց կամ թակարդից դուրս գալ նվազագույն կորուստներով: Բացի այդ` ցանկացած դժվար պահ ուսուցողական կլինի, թույլ կտա ընդլայնել աշխարհայացքը կամ համալրել գործնական օգտակար հնարքների զինանոցը: Չարժե չափից դուրս եսասիրություն, անգթություն դրսևորել:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում բաց թողնել գործնական համագործակցության և անձնական հարբերությունների զարգացման համար հարմար պահը: Հարմար օր է հանդիպման, անկեղծ զրույցի համար: Սակայն չարժե իդեալականացնել իրադրությունը. որոշ արմատական տարբերություններ ուժի մեջ են մնում, իսկ կողմերի հետաքրքրություններն ամեն ինչում չէ, որ համընկնում են: Խորհուրդ չի տրվում դիպչել հին ցավոտ թեմաներին, հոգեբանական հնարքներ կիրառել: