Խոյ

Խոյերի համար օրը լարված, բայց հետաքրքիր է: Չարժե առօրյա աշխատանք ծրագրել. դրանով, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվել չի հաջողվի, այն ձեզ մոտ ձանձրույթ կառաջացնի: Ավելի լավ է զբաղվել անսովոր առաջադրանքներով՝ կապված ռիսկի, թարմացման, իրերի էության մեջ խորասուզվելու հետ: Անհրաժեշտ նախապատրաստության դեպքում տեղին են ռիսկային հնարքները և գործարքները, սակայն անձնական հարաբերությունների ոլորտում նման բան չարժե անել:

 

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում հարմարավետության հույս ունենալ: Այսօր աճում է կրիտիկական պահերի, սադրիչ ֆիզիկական և զգացմունքային լարվածության հավանականությունը: Եթե նախօրեին խնդրահարույց իրավիճակ է եղել, այսօր այն կարող է հասնել գագաթնակետին և շտապ միջամտություն պահանջել: Ձեզ կարող է նյարդայնացնել գործընկերոջ կամ մրցակցի պահվածքը: Բացառված չէ տան, երեխաների, մտերիմների համար տագնապը:

 

Երկվորյակ

Երկվորյակներին կարող են դժվարություններ սպասվել ճանապարհին, ղեկին, աշխատանքի ընթացքում: Տհաճությունների հանդեպ առաջին արձագանքը կարող է դառնալ զայրույթը, սակայն իրավիճակը պահանջում է ստեղծագործական, հեղափոխական մոտեցում, հրաժարվել հին եղանակներից և հնարքներից: Տեխնիկական և բժշկական խնդիրներն ավելի արագ կլուծվեն, եթե պատրաստ եք դուրս գալ կարծրատիպերից, փոխել գործիքակազմը, մարտավարությունը:

 

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում պատրաստ լինել այն բանին, որ որոշ սովոր եղանակներ չեն աշխատելու: Այսօրվա իրավիճակներն անկանխատեսելի են, ամեն ինչ չէ, որ կախված է ձեր ցանկություններից և ճաշակներից: Բարձրանում է գործնական, ֆինանսական, կարիերային ռիսկերի հավանականությունը: Կարող է ձեր սպասումներին չհամապատասխանել մտերիմ մարդու պահվածքը: Թարմացումները կարող են հարկադրված լինել:

 

Առյուծ

Այսօր շատ Առյուծներ կհայտնվեն ոչ միանշանակ իրավիճակում, երկու կրակի արանքում: Հնարավոր է ստիպված լինեք համատեղել ավանդական արժեքների պահպանումը նոր իրականության կառուցման հետ: Սթրես տանելու ռիսկ կա: Որքան շուտ վերադառնաք ձեր հավասարակշռության կետին, այնքան դրական կլինի աշխարհազգացումը: Հանդես գալով առաջընթացի և ազատության կողմից՝ չարժե ջնջել անցյալը, քանդել դժվարությամբ կառուցվածը:

 

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում այսօր արագ արդյունքների սպասել: Առաջընթացի դանդաղումը կարող է ինչպես արտաքին իրադարձությունների, այնպես էլ համառության հետևանք լինել: Բացառված չէ ներքին հոգեբանական արգելքների ակտիվացումը: Թերությունները հայտնաբերելն ավելի հեշտ կլինի, եթե չեք սևեռվում սովորի վրա և խնդրին թարմ հայացքով եք նայում: Հարմար օր է վերանորոգման աշխատանքների, սխալների ուղղման համար:

 

Կշեռք

Կշեռքների ուշադրությունը կարող է բևեռված լինել ապագայի ծրագրերի, ստեղծագործական և կարիերային աճի հնարավորությունների վրա: Տեղին է ակտիվ մասնակցությունը կորպորատիվ միջոցառումներին, հետազոտական և ստեղծագործական նախագծերին, գովազդային ակցիաներին: Կարևոր է համախոհների և առաջադիմական մտածողությամբ մարդկանց հետ շփումը: Ծրագրեր կազմելիս արժե հաշվի առնել ռիսկերը:

 

Կարիճ

Կարիճները նպատակին հասնելու համար ունեն անհրաժեշտ ամեն ինչ, սակայն ստիպված կլինեն ջանք թափել: Հարմար օր է առաջխաղացման, վերելքի համար՝ պայմանով, որ գտնվում եք զգացմունքային և ֆիզիկական լավ վիճակում: Ձեզ կարող է դժվարությամբ տրվել այն, ինչն ուրիշները հեշտությամբ են ստանում: Հնարավոր է հանգամանքներն այնպես դասավորվեն, որ ստիպված լինեք հույսն առաջին հերթին ձեզ վրա դնել, այլ ոչ տեխնիկայի կամ ընկերների օգնության:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր կարող են հույսը դնել բախտի վրա, սակայն չարժե նաև մոռանալ ծուղակների հավանականության մասին: Միևնույն իրադարձությունը ձեզ կարող է և՛ ոգևորել, և՛ տագնապեցնել: Համոզիչ հաղթանակը կարող է դառնանալ նախկինի հետևանքներով, օրինակ՝ չուղղված սխալներով, տեխնիկական կամ հոգեբանական սխալ հաշվարկներով: Արժե խուսափել չարակամներից, ովքեր լավ իրազեկված են ձեր թուլությունների և գաղտնիքների մասին:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս օրվա ողջ ընթացքում պահպանել անվտանգության կանոնները: Ավելի հեշտ կլինի հետևել կանոններին, քան ուղղել սխալները, քանզի ցանկացած անհաջողության նկատմամբ այսօր հնարավոր է բավականին ցավոտ արձագանք: Վտանգավոր է կորցնել սառնասրտությունը, գործել խանդի, զայրույթի, վրեժխնդիր լինելու ցանկության ազդեցության տակ: Եթե ինչ-որ բանում ինքներդ եք մեղավոր, մի՛ տրվեք ուրիշին մեղադրելու ցանկությանը:

 

Ջրհոս

Ջրհոսներն այսօր կարող են բախվել գործընկերոջ հակասական դիրքորոշման կամ միանգամից երկու տարբեր սցենարներով գործելու անհրաժեշտության հետ: Հնարավոր է մրցակցության, քննադատության սրում, ձեր հասցեին սադրիչ ելույթ: Այլ կողմից՝ աստղերը խոստանում են ձեզ անսպասելի օգնություն, ընկերների կողմից աջակցություն: Դժվարին պահին կաշխատի ձեր ինքնապահպանման բնազդը կամ մասնագիտական փորձը: Նախաձեռնությունների համար օրը հարմար չէ:

 

Ձկներ

Վառ զգացմունքների խառնուրդն  օրն անմոռանալի կդարձնի գործունյա Ձկների համար, ովքեր կարողանում են առօրյան համատեղել ստեղծագործության հետ: Եթե դուք պասիվ եք, աշխատանքը կլինի հարկադրված և ոչ միշտ հաճելի: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել պոտենցիալ վտանգավոր նյութերի, գործիքների, սարքերի, կոնֆլիկտային մարդկանց, ագրեսիվ կենդանիների հետ շփվելիս: Հնարավոր է երեխաների հետ կապված անհանգստություն: