Երգչուհի Լիլոն ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել.

 

«Կյանքումս առաջին անգամ մեծ նշանակություն չտվեցի ծննդյանս օրվան։ Եվ դա ամենևին էլ պատահաբար չէր։ Բոլոր տեսակի նախապատրաստություններն այսօր փոխարինվեց մի էակով, ում մասին յուրաքանչյուր կին իր կյանքում երազել է։

 

Այսօր իմ ողջ ուշադրությունն ու սերը սևեռված է իմ փոքրիկի վրա, ով ինձ մոռացնել տվեց աշխարհում ամեն բան։ Բայց այսօր, շնորհիվ իմ թանկ և հարազատ մարդկանց, ես զգացի ինձ փոխանցվող ծննդյանս օրվա ջերմությունը։ Շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում»։