LADYNEWS.am-ը գրում է.

 

Ասում են իրական տղամարդիկ պետք է գնան աշխատանքի և ընտանիք պահեն: Իսկ նրանց գեղեցիկ կեսերն այդ ժամանակ պետք է մնան տանը, նայեն երեխաներին և ընտանեկան հարմարավետություն ստեղծեն: Սակայն եթե ձեր ժամացույցը մի քանի տասնյակ տարիներով հետ չի մնացել, ուրեմն դուք կասեք, որ դերերի այդպիսի տեղաբաշխումը վաղուց արդեն արդիական չէ:

 

Այժմ աղջիկները տղամարդկանցից ոչ պակաս հետևում են իրենց կարյերային և ամեն օր գնում աշխատանքի: Վերադառնալիս, սակայն, նրանք ամբողջությամբ ընկղմվում են տնային գործերի մեջ՝պետք է մաքրություն անել, ընթրիք պատրաստել, ամանները լվանալ: Երևի թե նրանց տղամարդիկ ուղղակի տեղյակ չեն այն հետազոտությունների մասին, որոնք ապացուցել են, որ տնային պարտականությունների բաժանումը սիրահարների կյանքը դարձնում է ավելի երջանիկ:

 

Առաջին այսպիսի հետազոտությունը կատարել է Մեթ Ջոնսոնը Կանադայի Ալբերտ համալսարանից: Նա ուսումնասիրել է գրեթե 1,5 հազար զույգ և եկել այն եզրակացության, որ կենցաղային պարտականությունների բաժանումը հարաբերությունների ներդաշնակության գրավականն են:

 

Մանրամասները` այստեղ: