Խոյ

Այսօր հաջողության հասնելու համար Խոյերը ստիպված կլինեն հաղթահարել բնածին անհատականությունը: Գործընկերային հետաքրքրությունները մնում են անձնականներից բարձր: Խորհուրդ չի տրվում որոշ հաղթանակներ ինքնանպատակ դարձնել, շատ ավելի կարևոր է փոխըմբռնումը որպես այդպիսին: Նախևառաջ, դա ճիշտ է ընկերական և սիրային հարաբերությունների համար: Չարժե վախենալ շփման դժվար պահերից. այսօր ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է:

 

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում անցնել ծանր, կեղտոտ աշխատանքի: Լավ օր է, եթե զբաղված եք ծառայություններ մատուցելով կամ հաճելի շփման, կյանքում գեղեցկություն, ներդաշնակություն, կարգ մտցնելու հետ կապված զբաղմունքներով: Հնարավոր է օրվա մի մասն անցկացնեք սոցկայքերում կամ հաճախորդների հետ շփմամբ: Հաջող են նաև իրերի սովորական կարգը թարմացնելու հետ կապված զբաղմունքները: Վատ պահ չէ բժշկին կամ կոսմետոլոգին այցելելու համար:

 

Երկվորյակ

Երկվորյակների մեծամասնության համար այս օրը լի է ներդաշնակությամբ և հաճելի տպավորություններով: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կծաղկեն և լիքը հաճոյախոսությունների կարժանանան: Անակնկալները հիմնականում ուրախացնող կլինեն, իսկ առանձին տհաճություններն արագ կմոռացվեն: Օրը հարմար է ժամադրության, սիրային նամակագրության, ծանոթության, ներկայացման, երեկույթի, ընկերական հանդիպման համար:

 

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում կենտրոնանալ նրա վրա, ինչը նյարդայնացնում կամ տխրեցնում է: Այս օրը լի է հաճելի պահերով: Զույգերին խորհուրդ է տրվում խաղաղություն պահպանել, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն ինչ-որ տեղ վնասել սեփական հետաքրքրությունները: Արժե ավելի թեթև վերաբերվել որոշ անխուսափելի տհաճությունների: Օրը հարմար է հյուրեր ընդունելու, մաքրության, տանը որոշ տեղափոխություններ անելու համար:

 

Առյուծ

Ճակատագիրն այսօր բարեհաճ է Առյուծների նկատմամբ, այդ իսկ պատճառով չի թողնի առանց հաջող գտածոների, հաճելի անակնկալների, ոչ մեծ նվերների: Կարելի է հանգստյան օր կազմակերպել, ավելի անհոգ լինել: Ձեր երթուղին կարող է անցնել զվարճանքների, գեղագիտության, արվեստի հետ կապված վայրերով: Հաջող կլինի գեղեցկության սրահ, գրախանութ, դիզայներական ստուդիա, գեղագիտական ատամնաբուժության կլինիկա այցելելու համար:

 

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում խուսափել միայնությունից, փակվածությունից, կտրվածությունից, ամբարտավանությունից: Օրը հարմար է ժողովրդավարական շփման, միաժամանակ օգտակարի և հաճելիի համար: Գործընկերոջ, ընկերոջ, օգնականի ներկայությունը կօգնի տեղյակ լինել նորություններից և նորաձևության միտումներից, կհեշտացնի աշխատանքի կատարումը: Հնարավոր են պատահական հանդիպումներ, հաջող գնումներ:

 

Կշեռք

Կշեռքներին կարևոր է առավելագույնս լիցքավորվել դրականով, չտրվել վատ սովորություններին և բացասական մտածողության իներցիային: Դրական միտումներն այժմ ավելի շատ են, քան բացասականները, սակայն դրանց իսկական հավասարակշռությունը որոշում է ձեր տրամադրվածությունը: Մի՛ շտապեք խուճապի մատնվել ինչ-որ անսպասելի բանի հետ բախվելիս. ամենայն հավանականությամբ, իրադարձությունների շրջադարձը ձեզ ծանոթ է:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում հույսը դնել սեփական ուժերի վրա: Ճարպկությունը, գործնականությունն այսօր կարող են պետք չգալ, ինտուիցիան կարող է դավաճանել: Շատ Կարիճներ ստիպված կլինեն հարմարվել իրավիճակին, սակայն դա ունի իր դրական կողմերը. ավելի ճկուն կդարձնի ձեր բնավորությունը, իսկ ճգնաժամի դեպքում կօգնի տհաճություններից խուսափել առավելագույնս անցավ: Լավ կլինի, եթե քողարկված աջակցություն ունենաք:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այսօր կարևոր է ընկերների հետ շփումը: Վերջին դերը չի կատարի անձնական գրավչությունը կամ շփման գեղագիտական պահը: Չարժե կորցնել կապը հոգեպես հարազատ միության հետ: Եթե չկա անհրաժեշտ ընկերախումբը, ձեր զրուցակիցը կարող են դառնալ ընկերության, եղբայրության մասին հիշեցնող կամ գեղեցկության, ներդաշնակության հետ կապված  գրքերը, օրագրերը: Օրը հարմար է պայմանավորվածությունների ամրապնդման համար:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս հավասար սիրալիր տոն պահպանել բոլորի հետ և առաջին հերթին՝ այն մարդկանց, ովքեր ձեր մտերիմների շրջանակներում չեն: Դրանք կարող են լինել գործընկերները, հարևանները, հիմնարկների աշխատակիցները: Արժե ցուցաբերել հավատարմություն և դիվանագիտություն: Դա ձեզ համար կապահովի ենթակաների և ղեկավարների համակրանքը, կվերացնի շփման հնարավոր քողարկված լարվածությունը:

 

Ջրհոս

Ջրհոսները կարող են լիովին վստահել իրադրությանը, քանզի այսօր այն տանում է անհրաժեշտ ուղղությամբ: Ի հեճուկս իրավիճակի ակտիվություն ցուցաբերելու փորձը ոչ մի լավ բան չի խոստանում: Օրը լավ է հանգստի, ստեղծագործության, թեթև շփման համար, հարմար է ժամադրության, սիրավեպի, էքսկուրսիայի, ծանոթության զարգացման համար: Չարժե որևէ բան փոխել կայացած հարաբերություններում, ավելի լավ է վայելել դրանց ներկա փուլը:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում խախտել դեպքերի ընթացքը, այդ թվում՝ փխրուն ընտանեկան և սիրային ներդաշնակությունը: Նորամուծությունները պետք է շատ զգույշ լինեն, քանզի նվազագույն սխալը հղի է անհարմարությամբ: Շփման մեջ ավելի լավ է հետևել գեղագիտությանը, չափը ճանաչել յուրօրինակության և սեփական հեղինակային գաղափարներն առաջ տանելու մեջ: Ցանկալի միության մեջ մնալու համար կարևոր է պահպանել դրա կանոնները: