Անաիս Սարդարյանն օրեր առաջ է վերադարձել Սոչիից: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ վայելել է երկար սպասված հանգիստը. «Անկրկնելի օրեր եմ անցկացրել: Թեեւ իմ հյուրանոցը հենց ծովի ափին էր, նաեւ լողավազան կար, բայց չեմ օգտվել: Այնքան հոգնած էի, որ ուզում էի միայն քնել, հանգստանալ: Թվում էր, եթե ծովը մտնեմ, ինձնից շատ էներգիա կխլի, կրկին կնիհարեմ»:

 

Պարզվում է' վերջին շրջանի գերզբաղվածության պատճառով դերասանուհին նիհարել է շուրջ 13 կգ-ով.«Դրա համար էլ հանգստիս ընթացքում միայն կերել, խմել ու քնել եմ: Այնտեղ շատ ընկերներ ունեմ, որոնց հետ օրերը շատ արագ անցան: Շատ ուրախալի էր, որ սրճարանում ինձ մետեցան հայ համայնքի ներկայացուցիչներ ու առաջարկեցին էքսկուրսիա Սոչիում եւ Ադլերում, որից, սակայն, հրաժարվեցի, քանի որ ընկերներս ինձ միայնակ չէին թողնում»:

 

Շարունակությունը` այստեղ: