Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

 

«Ճանապարհն անխնա է։ Վերջը՝ ոչ միշտ տեսանելի։
Մի օր մի իմաստուն կին ասաց, « ինչ էլ լինի, եթե անգամ ընկել ես, վեր կաց, ու ոչ թե քայլիր, այլ Վազիր»։ Վազեք. գոնե դեպի լույսը։


Ես սովորել եմ հետ չնայել։ Ժամանակ չկա։ Կյանքն իրոք կարճ է։ Իսկ ճանապարհն ինձ այլևս չի վախեցնում, նա ինձ հետ է, միշտ ու ամենուր, ինձ ուղեկից ու իմ կամքից անկախ՝ առաջ տանող։ Մենք հետայսու միասին ենք»։