Ամերիկահայ մեծահարուստ Քերոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է Forbes-ի' աշխարհի ամենահարուստ ինքնուրույն կայացած կանանց ցուցակում' զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քերոլինի կարողությունը գնահատվում է 700 միլիոն ԱՄՆ դոլար: Նա ոսկերչության մեջ առաջինն է ԱՄՆ-ում ինքնուրույն կայացած ամենահարուստ կա նանց շրջանում:

 

2004 թվականին նա հիմնել է «Alex and Ani» ոսկերչական զարդերի ընկերությունը' անվանելով այն իր երկու դուստրերի անուններով: Զարդերի արժեքը ցածր պահելու նպատակով ընկերությունն օգտագործում է վերամշակված նյութեր:

 

«Alex and Ani» ընկերությունը ներկայում ունի 65 խանութ: Մինչև 2015 թվականը ընկերությանը վաճառքը հասել է 500 մլն ԱՄՆ դոլարի:

 

Forbes-ի' աշխարհի ամենահարուստ ինքնուրույն կայացած կանանց ցուցակը գլխավորում են Դայան Հենդրիքսը (4,9 մլրդ ԱՄՆ դոլար), Օփրա Ուինֆրին (3,2 մլրդ ԱՄՆ դոլար) և Ջուդի Ֆոլկները (2.4 մլրդ ԱՄՆ դոլար):

 

Ցուցակում ներառված են նաև Մադոննան (25-րդ հորիզոնական, 560 մլն ԱՄՆ դոլար), Սելին Դիոնը (37-րդ հորիզոնական, 380 մլն ԱՄՆ դոլար), Բարբարա Սթրեյզանդը (38-րդ հորիզոնական, 370 մլն ԱՄՆ դոլար), Ջեսիքա Ալբան (42-րդ հորիզոնական, 340 մլն ԱՄՆ դոլար), Բեյոնսեն (56-րդ հորիզոնական, 265 մլն ԱՄՆ դոլար), Թեյլոր Սվիֆթը (60-րդ հորիզոնական, 250 մլն ԱՄՆ դոլար):