Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում քրոջ հետ լուսանկար է հրապարակել և գրել. «6 տարեկան էի, երբ նա ծնվեց: Մանկապարտեզում անկյուն էի կանգնած, երբ ներս մտավ դաստիարակս և ասեց.«Քույր ես ունեցել. իր շնորհիվ ազատված ես պատժից»:


Ծնողներս ինձ վստահեցին նրա անվան ընտրությունը' ԱՆՈՒՇ!
Առաջին երիտասարդ, փխրուն, բայց անկոտրուն ու հաջողակ աղջիկ պրոդուսերն էր Հայաստանում։ Համերգների կազմակերպիչները անվանում էին նրան «Железная Леди» ։ Մինչ այսօր Նա ինձ ազատում է տարբեր անկյուններից։


Ի՛մ գանձ, ի՛մ արև, ի՛մ Անուշ Քույր, բարով ես ծնվել՛! Շնորհավո~ր. եղիր միշտ արևի պես ջերմ,լուսնի պես խորհրդավոր, երկրագնդի պես ամուր ու տիեզերքի չափ անսահման։ Աստված թող միշտ Քեզ Պահապան լինի»: