Խոյ

Ամռան առաջին օրը Խոյերը ճիշտ կանեն չափավոր նախաձեռնություն դրսևորել` չտարվելով ինքնաբուխ ձեռնարկումներով: Առաջին տեղում կարելի է դնել սեփական կարիքները` սակայն առանց չափից դուրս եսասիրության: Չարժե մտահոգվել, եթե ինչ-որ բան ծրագրածով չի ընթանում, կամ ինչ-որ մեկը ձեր հույսերը չի արդարացրել: Ցանկացած իրավիճակից կգտնվի ելք, ընդ որում` բավականին արագ: Օրվա առավել արդյունավետ շրջանն առավոտն է:

 

Ցուլ

Ցուլերի մտորումներն այսօր առանձնանում են կշռադատվածությամբ և իմաստնությամբ, սակայն արարքները միշտ չեն համապատասխանում դրանց: Կարող եք դավաճանել ձեր որոշումներին և չլսել ողջամտության ձայնը, եթե գտնվում եք րոպեական զգացմունքների կամ նոր, վառ տպավորությունների ազդեցության տակ: Չարժե այս օրն ընտրել ինքնատիրապետում պահանջող նախաձեռնությունների կամ բարձր պատասխանատվության հետ կապված գործողությունների համար:

 

Երկվորյակ

Երկվորյակներին ողջ օրվա ընթացքում կարող է հետևել ուղղությունը փոխելու կամ անսովոր արարք գործելու ցանկությունը: Լիովին կարող եք ձեզ թույլ տալ խիստ կանոններից ժամանակավոր շեղում, եթե հիշեք զգուշության կանոնների մասին և դուրս չգաք նախապես գծված շրջանակներից: Ուժգին գայթակղություն կարող է դառնալ առաջխաղացման, կտրուկ փոփոխությունների պահանջը, սակայն աստղերը խորհուրդ են տալիս չանել դա:

 

Խեցգետին

Օրն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում փորձարար Խեցգետինների համար: Ժամանակն աննկատ կանցնի, եթե ինչ-որ բանով տարված եք և հաճույք եք ստանում ընթացքից, այլ ոչ արդյունքից: Հաջողության համար երկրորդ անհրաժեշտ պայմանը կլինի խնդրահարույց քայլերից խուսափելու ունակությունը: Արժե հիշել, որ նպատակը միշտ չէ, որ արդարացնում է միջոցները: Եթե ձեր անձնական ռեսուրսը մեծ չէ, ավելի լավ է չվիճել վերադասների հետ:

 

Առյուծ

Լավատեսությունը և նորությունների ծարավն Առյուծների համար այսօր կարող են ցանկացած վտանգից ուժեղ լինել: Այսօր կարող եք համոզիչ բարոյական հաղթանակ տանել կամ նոր սահմաններ բացահայտել ոչ նյութական հարցերում: Ինչ վերաբերում է պրակտիկ ձեռքբերումներին, ապա իրավիճակը քիչ է նպաստում ցանկալի արդյունքի ստացմանը: Չարժե տրվել էնտուզիազմի կարճաժամկետ ներհոսքին, անցնել նոր կամ չափից դուրս բարդ գործի. դա անհրաժեշտ արդյունքը չի տա:

 

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում ամեն գնով պահպանել խիստ ժամանակացույցը և հստակ կանոնները: Այսօր պարադոքսների և անակնկալների օր է: Կանոններին և շաբլոններին հետևելու համար որքան շատ ջանքեր դրսևորեք, այնքան հաճախ կսկսեք դրանք խախտել: Եթե իրավիճակը թույլ է տալիս, ավելի լավ է հետևել տրամադրությանը, ենթարկվել րոպեական ազդակներին: Բարեհաջող անկացրած օրվա կարևոր պայման կլինի անվտանգության կանոնների պահպանումը:

 

Կշեռք

Կշեռքներին անհրաժեշտ կլինի ուրիշների թերությունների նկատմամբ հանդուրժողականություն: Շատերը ստիպված կլինեն հանդուրժողական գտնվել մտերիմների քմահաճույքների նկատմամբ: Ցանկալի է ընկերական տոն պահպանել ցանկացած իրավիճակում: Այսօր կոնֆլիկտները կարող են փչացնել հարաբերությունները: Այսօր խորհուրդ չի տրվում համագործակցություն սկսել: Չարժե տրվել գործնական, ընտանեկան կամ այլ սադրանքների:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում մեծ նշանակություն տալ անցողիկ դժվարություններին, փորձել գործընթացներից հատուկ իմաստ քաղել: Բացառություն կլինեն արդեն ծանոթ սցենարները և րոպեները. դրանց արժե հատուկ ուշադրություն դարձնել: Բացառված չէ, որ դրանք ձեր նախկին թերացումների հետևանքը լինել: Եթե նման տհաճ պահերից մեկը բարեհաջող լուծվի, կնշանակի, որ այդ առաջադրանքը դադարել է ձեզ համար խնդիր լինել:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այսօրվա ցանկացած մտահոգություն դրական երանգ ունի: Եթե գերադասում եք ամեն ինչում տեսնել բացասականը և արձագանքում եք նախևառաջ դրան, արժե ուշադրություն դարձնել նման հոռետեսությանը. ամենայն հավանականությամբ այն ազդանշան է տալիս ներքին անհամաձայնության մասին: Հնարավոր է, որ կարիք ունեք հանգստի կամ գործունեության ժամանակավոր փոփոխության: Վատ օր չէ, եթե հակված եք գյուտարարության:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս արհամարհել ցանկացած այսրոպեական ազդակ, պատահական քմահաճույքը կամ տրամադրության փոփոխությունը չընկալել որպես անհապաղ գործելու կոչ: Նման շտապողականության միակ արդյունքը կլինի ուժերի անիմաստ վատնումը, քանզի այսօր ձեզ համար շատ դժվար է վերահսկել ձեզ և իրավիճակը: Եթե կարևոր գործ եք ձեռնարկել, անհաջողությունը կարող է խաթարել ձեր ինքնավստահությունը:

 

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հիշել, որ այսօր լավ գաղափարներն ամեն ինչով չէ, որ կապ ունեն իրականության հետ: Մինչ գիշեր հնարավոր են տհաճ անակնկալներ, որոնք կթուլացնեն ընդհանուր բարենպաստ տպավորությունը: Կարող է դավաճանել տեխնիկան կամ մեթոդը, փչանալ անհրաժեշտ իրը: Հնարավոր են հուսահատություններ ուղևորություններում, փորձարկումներ կատարելիս: Օրվա դրական կողմը անհրաժեշտ օբյեկտի թաքնված թերությունները տեսնելն է:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար կարևոր նախաձեռնություններ ծրագրել, ավելի լավ է օրն օգտագործել զանազան փորձերի և թեստերի համար: Այսօր դժվար չէ նկատել ընտրած ուղուց կրիտիկական շեղումները: Անհաջողությունները կհուշեն, թե ինչից արժե հրաժարվել, կամ ինչի վրա արժե աշխատել: Խորհուրդ է տրվում հրաժարվել գնումներից, նորամուծություններից, ռիսկային գործունեությունից, ինչպես նաև հստակ արդյունքի համար քրտնաջան աշխատանքից: