Հոլիվուդյան դերասանուհի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպան Էշլի Ջադն այցելել է Կրամատորսկ, որը գտնվում է Դոնբասի՝ Կիեւի կողմից վերահսկվող մասում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Արեւելյան նախագիծ» հրատարակությանը:

 

Ջադը Կրամատորսկ է ժամանել եռօրյա այցով: Նա շփվել  վերաբնակների եւ քաղաքաբնակների հետ, յոգայի վարպետության դաս է անցկացրել, սելֆի արել, գրում է հրատարակությունը:

 

«Նա հոյակապ Է, ոտաբոբիկ է քայլում ամենուրեք, ոչ միայն գետնի վրա, այլեւ հարկաբաժինների հատակների վրայով, հեշտությամբ համաձայնում Է սելֆի անել ու շփվել բոլորի հետ. պաթոսի լիակատար բացակայություն»,-հրատարակությանը պատմել է տեղի սրճարանի ադմինիստրատոր Նատալյա Կարակուտսը:

 

Էշլի Ջադն առավել հայտնի է «Դիվերգենտ», «Համբուրելով աղջիկներին» «Կրկնակի վրիպում», «Առանձնապես ծանր հանցագործություններ» եւ «Հիշողության կորուստ» ֆիլմերում խաղացած դերերով: Դերասանուհին բարի կամքի դեսպան է դարձել 2016 թվականի մարտին:

 

Ավելի վաղ Դոնբաս Էր ժամանել հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը, որը նույնպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Է: Նրա նպատակը Ուկրաինայում ուշադրությունը երեխաների կրթության խնդրին հրավիրելն Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: