Խոյ

Այս օրը կավելացնի Խոյերի սառնասրտությունը: Զգացմունքային փոթորիկները կհաղթահարվեն: Ձեզ տիրապետելն անհրաժեշտ կլինի, եթե գտնվում եք անսովոր իրավիճակում՝ առանց աջակցության, կամ մի վայրում, որը խիստ վերահսկվում է, օրինակ՝ պետական հիմնարկում, ռազմավարական օբյեկտում: Անհրաժեշտ է կարգի բերել փաստաթղթերը, մանրակրկիտ հետևել օրենքներին և կանոնակարգերին: Չարժե այս օրն ընտրել ուղևորության, կարևոր միջոցառման համար:

 

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում կարևոր գործերն ինքնահոսի թողնել: Աստղերը Խորհուրդ են տալիս առավելագույն ուշադրություն դրսևորել օրենսդրական ուժ ունեցող փաստաթղթերի հետ աշխատելիս: Անփութությունը և օրենքի հոդվածների նկատմամբ անարգալից վերաբերմունքը կարող են հետևանքներ ունենալ ապագայում: Չարժե ամբողջությամբ հույսը դնել ընկերական կապերի և բախտի վրա, այժմ ամեն ինչում անհրաժեշտ է շրջահայեցություն:

 

Երկվորյակ

Կատարելով իրենց պարտականությունները՝ Երկվորյակներին խորհուրդ չի տրվում իրենց վրա վերցնել ուրիշի պատասխանատվությունը: Եղե՛ք իրատես. հարաբերությունների իդեալականացումը ձեզ համար խնդիրներ կստեղծի: Աստղերը խորհուրդ են տալիս արդեն հիմա պաշտպանել ձեր հետաքրքրությունները՝ պայմանագիր կնքելիս, ռեսուրսները բաշխելիս: Ամուսնանալիս խորհուրդ է տրվում ամուսնական պայմանագիր կնքել, որը կհստակեցնի կողմերի իրավունքները:

 

Խեցգետին

Խեցգետինները կարող են բախվել ընթացիկ գործերում քաոսի, կանոնների, ցուցումների, չափորոշիչների, ախտորոշումների անհստակության հետ: Դժվար օր կարող է սպասվել նրանց, ովքեր սովորում և աշխատում են միաժամանակ, բուժում են ստանում: Աստղերը խորհուրդ են տալիս կարգի բերել փաստաթղթերը և ուսումնական նյութերը, ընկերական կապեր հաստատել գրասենյակում և դրա հետ կապված հիմնարկներում: Կարող է արդյունավետ լինել համակարգչի իմացությունը:

 

Առյուծ

Առյուծներին կարող է սպասվել ոչ լավագույն օրը, եթե թույլ տան իրենց տրվել կասկածներին և կեղծ վախերին: Այսօր չափազանց կարևոր է պահպանել հավատարմությունը ձեր ծրագրերին և թույլ չտալ ձեզ ներգրավել կասկածելի նախաձեռնություններին: Հակառակ դեպքում՝ հնարավոր են հիասթափություններ ծրագրերում, թանկագին մարդկանց մեջ: Անհանգստացնող հարցերն ավելի լավ է պարզել՝ օգտագործելով ընկերական կապերը, ոչ պաշտոնական իրադրությունը:

 

Կույս

Կույսերը ստիպված կլինեն գործել՝ ելնելով անհրաժեշտության, պատասխանատվության, կատարողականության, պարտքի զգացումից: Արժե ժամանակավորապես հրաժարվել մեծ հավակնություններից, համակերպվել առաջարկվող սահմանափակումների հետ: Շատ Կույսեր ստիպված կլինեն լրջորեն զբաղվել ընտանեկան գործերով, տունը կամ ռազմավարական կարևորության տարածքը կարգի բերելով: Կարևոր գործողություններում ցանկալի է ուշադրություն:

 

Կշեռք

Կշեռքներին այս օրը թույլ է տալիս ցուցադրել մասնագիտական իրազեկություն, կիրառել վերլուծական և գրական ունակությունները, ծրագրավորման, նկարչության ոլորտում իրենց տաղանդը: Օրը հարմար է գործնական այցերի, նպատակաուղղված տեղեկատվական որոնումների, հաշվարկների, ստուգողական գործողությունների, փաստաթղթերի և նամակագրության հետ աշխատանքի համար: Շատ Կշեռքների կհաջողվի պաշտոնական մոտեցումը համադրել շփման ոչ պաշտոնական ոճի հետ:

 

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս իրենց վերահսկողության տակ առնել ռեսուրսները և սահմանափակել առողջության համար վնասակար մթերքի օգտագործումը: Այսօր կարող են անսպասելի հաջող լինել մանր ծախսերը և ֆինանսական գործողությունները, բացառված չեն գնումները տան, ուսման համար, կարող եք նկատել  հետաքրքիր էլեկտրոնային և ծրագրային նորություններ: Խոշոր գործերը և կարևոր անշրջելի որոշումներն արժե հետաձգել:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների վրա դրական կազդի ընկերների հետ շփումը: Արժե հիշել, որ այսօր շատ գործողություններ սահամանփակված են: Արժե չափավորել անկեղծությունը, որպեսզի չբացահայտեք ձեր գաղտնիքները, վաղաժամ հայտարարություններ չանեք: Արդյունավետ կլինի տեքստերի, գաղտնագրերի, փաստաթղթերի, հաշվարկների հետ կապված աշխատանքը: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել, աչք չփակել սխալների, անճշտությունների, անհանգստացնող նրբությունների վրա:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար վտանգավոր է տրվել զգացմունքներին, ներշնչանքներին, տառապել ավելորդ կասկածամտությամբ, դյուրահավատությամբ: Որպեսզի վախը կամ այլ ապակառուցողական զգացումներ չգերակշռեն գիտակցության վրա, արժե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, սակայն չձգտել ամեն ինչի վրա լիակատար վերահսկողության: Ինքնազգացողությունը և տրամադրությունը կլավանան, եթե համակարգեք տվյալները,  կազմեք օրվա ծրագիրը:

 

Ջրհոս

Ջրհոսներին այսօր պետք կգան ռազմավարական տաղանդները: Հեռատեսությունը կդառնա անձնական անվտանգության հիմքը և մասնագիտական պարտականությունների անբաժանելի մասը: Կարևոր են իրազեկությունը, փորձը, վերլուծելու և կանխատեսելու ունակությունը: Չի խանգարի անհրաժեշտ մարդկանց հիացնելու, հեռանկարային կապեր հաստատելու և պահպանելու, տեղեկատվության օգտակար ալիքների միանալու կարողությունը:

 

Ձկներ

Ձկները կարող են լուրջ սխալ թույլ տալ: Չսխալվելու համար իրադրությանն անհրաժեշտ է վերաբերվել լուրջ, բայց ճկուն: Օրինակ՝ մտածել ավելի քննադատորեն, չսևեռվել առաջինն իսկ ի հայտ եկած տարբերակի վրա, չզոհաբերել որակը՝ հօգուտ կասկածելի արտաքին հաղթանակների: Չարժե կուրորեն վստահել ներքին ձայնին: Վատ չի լինի տեղեկատվության կողմնակի աղբյուր ունենալ, լսել ուրիշների խորհուրդները, ժամանակին ստանալ վերջին նորույթների մասին տվյալներ: