Մայիսի 28-ին տեղի ունեցավ «Հայ դաշնամուրային երաժշտություն» համերգի երկրորդ՝ ոչ պակաս տպավորիչ մասը: 

Բեմում էին Արմեն Բաբախանյանը, Վահագն Հայրապետյանը, իսկ Տիգրան Համասյանի փոխարեն այս անգամ  ամերիկաբնակ ջազմեն  Վարդան Օվսեփյանն էր: 

Հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից:

«Գարուն ա, ձուն ա արել», «Հով արեք, սարեր ջան», «Էլեգիա», «Նոկտյուրն»: Մեկը մյուսի հետևից հնչում են հայ լեգենդար կոմպոզիտորների գործերը: 

Դաշնամուրի հրավառությունն ավարտվեց Խաչատրյանի ստեղծագործությամբ՝ այս անգամ «Սուսերով պարով»: Փայլուն կատարումը ոտքի է կանգնեցրեց ներկաներին և երաժիշտներին վերադարձրեց դաշնամուրի մոտ:

Վահագն Հայրապետյանը խոստացավ` նմանատիպ համերգ էլի է կազմակերպվելու և շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչ TM Production-ին և Թովմաս Մարտիրոսյանին: