Խոյ

Խոյերի հաջողությունները սկսում են ավելի շատ կախված լինել ճիշտ համագործակցությունից: Մեծ դերակատարություն կարող է ունենալ պաշտոնական ամուսնությունը կամ դրա մտադրությունը: Այս օրը հույսեր է ներշնչում, սակայն միաժամանակ կարող է պատրանքներ ծնել, խորացնել կասկածները: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել բնակավայրը փոխելիս, ճանապարհորդելիս, քիչ ծանոթ մարդկանց հետ միություններ կնքելիս: Կարևոր է պահպանել օրենքները:

 

Ցուլ

Ցուլերին սպասվում են նոր պարտականություններ: Հնարավոր է վազվզոց, աշխատակազմի, գործիքների, ժամանակացույցի թարմացում: Կարող է ավելի խիստ վերահսկողություն սահմանվել աշխատանքի կատարման ժամկետների և որակի նկատմամբ: Բացառված չեն փոփոխություններն ամուսնու վարքագծում, հնարավոր է նա ցանկանա օգնել ձեզ: Անսովոր պայմանները ձեզ կարող են ճգնաժամային թվալ: Հաղթահարելով առաջին աստիճանները` կսկեք ձեզ ավելի վստահ զգալ:

 

Երկվորյակ

Կարևոր ոլորտներում Երկվորյակները ստիպված կլինեն առաջնորդությունը զիջել ավելի ուժեղներին: Ստիպված կլինեք հրամաններ կատարել, համապատասխանել սպասումներին, պահպանել ենթակարգությունը: Դա հատկապես կարևոր է, եթե ձեր նպատակներն են կարիերան, կարգավիճակը, հեղինակությունը: Կախյալ վիճակը կարելի է փոխհատուցել անձնական կյանքի ակտիվացմամբ, նոր գաղափարների, հոբբիների ի հայտ գալով: Մարզավիճակը պահելու համար արժե սպորտով զբաղվել:

 

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում են սովոր իրադրության փոփոխություններ: Ուշադրություն կարող է պահանջել տունը, գրասենյակը, աշխատավայրը, անձնական ավտոմեքենան: Ժամանակավոր հարմարավետությունը, որին հասել եք, կվերածվի խնդիրների, եթե հեռատես չեք եղել: Կարող է վերանորոգման, ստուգման, քննության, պռոֆիլակտիկայի կարիք առաջանալ: Սխալների շտկման համար ավելի լավ է դիմել մասնագետներին, ովքեր ունակ են որակյալ ծառայություններ մատուցել:

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում կտրուկ փոխել սովոր կենսակերպը, սակայն արժե հաշվի առնել ամենամոտ ժամանակում կյանքի ռիթմի բարձրացումը: Այժմ նախադրյալներ են ձևավորվում ավելի ակտիվ գործնական կյանքի համար, չեն բացառվում նաև ռոմանիկ զգացմունքները, ստեղծագործական վերելքը, նոր հետաքրքրությունը: Տվյալ օրերին ձեր աշխարհընկալումն ավելի ազատ է դառնում, համարձակություն եք ձեռք բերում խիստ կանոններից մասնակի հրաժարվելու:

 

Կույս

Կույսերի ուշադրությունը կարող են ամբողջությամբ կլանել կենցաղային, ընտանեկան, բնակարանային խնդիրները: Առօրյայի փոխարեն սպասվում է ստեղծագործական վերելք, հնարամտություն: Արդյունքում` այսօր սրամիտ ելք կգտնվի իրավիճակից, որը երեկ դեռ փակուղային էր թվում: Այսօր հատուկ ուշադրություն է պահանջվում նախագծի հիմքը գցելու, տան ընտրության հարցում: Միջոցների մի մասն արժե խնայել գնումներ կատարելու համար:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում պատրաստվել կյանքի հագեցած շրջանի, որում քիչ դերակատարություն չեն ունենա ինտելեկտուալ և ֆիզիկական ակտիվությունը: Հնարավոր է ագրեսիվության, նախաձեռնողականության, սեքսուալության աճ: Արժե մտածել պարապմունքների կամ այլ զբաղմունքների ծրագիրը, որոնք օգնում են պահպանել տոնուսը և մրցունակությունը: Կապված հնարավոր ուղևորությունների հետ` արժե ստուգել ավտոմեքենայի վիճակը:

 

Կարիճ

Ժամանակն է, որ Կարիճները փոխեն մարտավարությունը: Արժե օրինակ վերցնել զուգընկերոջից, փորձել նրա ճաշակները կամ ռազմավարությունը: Գործնական միությունում չարժե պահպանել նախկին ձևաչափը: Որպեսզի ընդհանուր ծրագիրը զարգանա, անհրաժեշտ է վերանայել կողմերից յուրաքանչյուրի գործառույթները և ջանքերը միավորել նոր հիմքի վրա: Հնարավոր է, որ դեռ պատրաստ չեք կարևոր քայլի, քանի որ կարևոր որոշում ձեզ համար դեռ չեք ընդունել:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարևոր է ուշադրությունը ճիշտ ուղղությամբ ուղղել, պահպանել հավասարակշռությունը հավասարապես կարևոր առաջադրանքների միջև: Օրվա մթնոլորտը թույլ է տալիս ձեզ ավելի քիչ պաշտոնական պահել` առանց ոտնահարելու ձեր հիմնական ծրագրերն ու սկզբունքները: Հնարավոր է նոր ընկեր ձեռք բերեք: Եթե համախոհը հակառակ սեռի ներկայացուցիչ է, բացառված չէ ձեր միջև անձնական համակրանքը, որը կօգնի համատեղ գործի արագ զարգացմանը:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր շատ նյութ կունենան գիտելիքների ընդլայնման համար, պայմաններ կան նոր իրականությանը հետագա ընտելացման համար: Կարելի է այլ կերպ նայել սովոր կենցաղին, վերանայել նպատակները: Հնարավոր է հանկարծակի ցանկություն գտնելու ձեզ այլ ոլորտում, բիզնես բացելու: Հնարավոր է, որ ձեր համարձակ ծրագրերի վրա ազդի սիրահարվածությունը կամ ստեղծագործական տարվածությունը: Նման մտադրությունների իրագործման հարցում չարժե շտապել:

 

Ջրհոս

Ջրհոսների մոտ այսօր ոչ միայն լավ տրամադրություն կլինի, այլև երկրորդ շնչառություն կբացվի: Հեռավոր երազանքը կդառնա լիովին իրագործելի միջոցառում: Կարող եք ստանալ պաշտոնական թույլտվություն, տեխնիկական կամ բարոյական աջակցություն: Օրը հարմար է ընկերական հանդիպումների, ժողովների, համաժողովների համար: Չարժե շտապել բյուրոկրատական գործընթացների, փաստաթղթերի ձևակերպումների հարցերում:

 

Ձկներ

Ձկները ճիշտ կանեն լսեն գործատուի, ուսուցչի, օրենքի կամ խմբակցության ներկայացուցչի կարծիքը: Դա կարևոր է, եթե մտադիր եք կարիերա անել ձեր ընտրած ոլորտում: Օրը պայմաններ է ստեղծում ձեր աշխատանքի կանոնակարգը հասկանալու համար: Եթե այն ձեզ չի համապատասխանում, ստիպված կլինեք կա՛մ ձեր հայացքները փոխել, կա՛մ այլ տարբերակ փնտրել: Եթե հրաժարվել եք առանձին գործառույթներից, փոխզիջումն արժե հաստատել պաշտոնական պայմանագրով: