Խոյ

Օրը հարմար է գործերն ավարտին հասցնելու համար: Ենթակայի կարգավիճակում գտնվող Խոյերը հնարավոր է, որ բարդ հարաբերություններ ունենան գործընկերների, ղեկավարության, ինչպես նաև տարբեր ատյանների ներկայացուցիչների, հիմնարկների սպասարկող անձնակազմերի հետ: Ղեկավարներին խորհուրդ չի տրվում նոր աշխատող ընդունել, քանի դեռ ներկայիս աշխատակիցների հետ հարաբերությունները պարզված չեն: Կարևոր է տնտեսել ժամանակը: Ցանկալի է զգուշություն գործիքների, սարքերի, դեղորայքի հետ շփման ժամանակ:

 

Ցուլ

Ցուլերին վատ օր չի սպասվում: Առօրյա անխուսափելի հոգսերի հետ մեկտեղ շատերին կհաջողվի ստեղծագործական ունակություններ դրսևորել: Պայմաններ են ստեղծվում քմահաճ երեխաների, բարդ գործընկերների, դժվար բնավորությամբ հաճախորդների հետ շփման համար: Հնարավոր է ընկերական կամ ամուսնական նախկին սցենարների կրկնություն: Այդ դեպքում կհաջողվի արագ հարմարվել ծանոթ պահանջներին: Կարելի է նաև թարմացնել հին մասնագիտական պայմանագիրը՝ համագործակցությունը շարունակելու նպատակով, մարել պարտքերը:

 

Երկվորյակ

Երկվորյակներին այսօր հակացուցված են մեծ ծանրաբեռնվածությունները, կոնֆլիկտները և արմատական փոփոխությունները: Հնարավոր է ցածր տոնուս, գուցե չկարողանաք հավաքել մտքերը, նախաձեռնողականություն դրսևորել: Կարելի է կարգի բերել տունը, աշխատասենյակը: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջությամբ, հիվանդ ազգականի նկատմամբ կատարել ձեր պարտքը, ավելի շատ ուշադրություն հատկացնել տնային կենդանիներին:

 

Խեցգետին

Շատ Խեցգետինների ուշադրությունն այսօր կկլանեն մանրուքները: Գործողությունները կենթարկվեն խիստ ծրագրին: Օրը հաջող է ինչպես տնտեսական հոգսերի, այնպես էլ մասնագիտական պարտականությունների մեջ խորասուզվելու համար: Եթե ձեզ համար թանկ է ժամանակը, արժե հետևել ծանոթ սխեմաներին, փորձված երթուղիներին: Ճանապարհին հնարավոր են դժվարություններ: Որոնումների նպատակը կարող է լինել որոշակի իր կամ ծառայություն: Հնարավոր է, որ չգտնեք այն, ինչ փնտրում եք, սակայն կարողանաք օգտվել այլընտրանքային տարբերակից:

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում տարվել արտաքին էֆեկտներով և իրենց պահանջները դնել առաջին պլանում: Այսօր ակտուալ են այնպիսի որակները, ինչպիսիք են բծախնդրությունը, խնայողականությունը, պարտքի զգացումը: Օրը հաջող է տան համար գնումների համար: Ընտրություն կատարելիս ավելի լավ է կողմնորոշվել ստանդարտներով, այլ ոչ սեփական ճաշակով: Ցանկացած գործարքներում և գնումներում անհրաժեշտ է ուշադրություն: Բացառված չէ, որ փորձեն ձեզ անորակ ապրանք հրամցնել: Ցանկալի չեն գումարային խոշոր գործարքները:

 

Կույս

Կույսերին պետք կգան այնպիսի կարևոր որակներ, ինչպիսիք են ինքնակարգապահությունը, պատասխանատվությունը, պատրաստությունը սահմանափակումներին, սադրանքներին չարձագանքելու ունակությունը: Հաջող պահ է պրոֆեսիոնալիզմի ցուցադրման համար՝ հատկապես, եթե գործ ունեք ծանոթ առաջադրանքի հետ: Այդ դեպքում նույնիսկ ձեր թերությունները կվերածվեն առավելությունների: Բացառված չէ, որ անփոխհատույց օգնեք ազգականին կամ գործընկերոջը:

 

Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն հարմարվել ստեղծված իրավիճակին: Պահվածքի այս կամ այն կանոնները կթելադրի մասնագիտական անհրաժեշտությունը, տան մթնոլորտը, հիվանդության դեպքում՝ բժշկական դեղատոմսը: Կախյալ դրությունը կարող է հանգեցնել մանրուքների պատճառով նյարդայնության: Հնարավոր է, որ ստիպված լինեք վերադառնալ հին ծրագրերին կամ հաշվարկներին: Պատասխանատու աշխատանքով ավելի լավ է զբաղվել մեկուսի վայրում, հանգիստ մթնոլորտում:

 

Կարիճ

Կարիճներն իրենց կդրսևորեն որպես պատասխանատու աշխատողներ և իրենց գործի վարպետներ: Ինքնատիրապետումը կօգնի չշեղվել դատարկ խոսակցությունների և պատահական խոչընդոտների վրա: Միևնույն ժամանակ, հավաքվածությունը և կարգապահությունը կօգնեն բաց չթողնել կարևոր պահերը, առանցքային դետալները: Հնարավոր է հակվածություն չափազանց բծախնդրության, բյուրոկրատիայի, խիստ պահանջների առաջադրման: Հարմար օր է խիստ դիետայի համար:

 

Աղեղնավոր

Օրը արդյունավետ կլինի, եթե ամենից վեր եք դասում պարտքը և գործի շահերը: Այդ նպատակների համար ստիպված կլինեք վճռականություն ցուցաբերել և գնալ կոնֆլիկտների: Տհաճ դրությունները ձեզ համար միաժամանակ ուսուցողական կլինեն: Բարդ իրավիճակում կհայտնվեն այն Աղեղնավորները, որոնք նպատակադրված են մասնագիտական և կարիերային աճի: Խիստ պահանջներին հետևելը նրանք ստիպված կլինեն համատեղել բարձր ուշադրության, զգոնության, ինքնաքննադատության, սխալների շուրջ համակարգային աշխատանքի պատրաստակամության հետ:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օգտակար կլինի մտքում պահել օրվա գլխավոր նպատակները: Դրանց վրա կենտրոնացումը կօգնի չցրել ուշադրությունը, շատ սուր չարձագանքել պատահական խոչընդոտներին, կոնֆլիկտներին, կասկածներին, թյուրըմբռնումներին: Այսօր հնարավոր են տհաճ պահեր՝ կապված գործնական շփման, բժշկական թեմաների հետ, սակայն դրանց դերը չարժե գերագնահատել: Ընթացիկ խնդիրների լուծման հարցում անուրանալի օգնություն կցուցաբերի հին ընկերը, ավագ գործընկերը:

 

Ջրհոս

Ջրհոսներն այսօր կախվածության մեջ կլինեն երկու հիմնական գործոններից: Առաջինը առողջական վիճակն է: Եթե այն անհանգստացնում է, արժե մանրակրկիտ հետազոտվել և միջոցներ ձեռնարկել: Երկրորդը մասնագիտական աճում, կարիերայում, կարգավիճակում, կոչման, աշխատատեղը պահելու մեջ հետաքրքրվածությունն է: Այդ դեպքում ստիպված կլինեք մանրակրկիտ կատարել հրամանները և հետևել ցուցումներին, չխուսափել տհաճ պարտականություններից: Ճգնաժամից ելքն ավելի շուտ կգտնեք, եթե պահպանեք սառնասրտությունը:

 

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ չեն տալիս շատ ժամանակ հատկացնել վեճերին և կախված լինել ուրիշների կարծիքներից: Այսօր շատ բան կարող է ասվել րոպեական զգացմունքների ազդեցության տակ և կապ չունենալ գործերի իրական դրվածքի հետ: Ավելի լավ է բաժանվել նրանցից, ովքեր ձեր հույսերը չեն արդարացնում: Պոտենցիալ ունեցող պայմանավորվածություններն ավելի լավ է ինչ-որ բանով ամրացնել: Իրենց սպառած կոնֆլիկտներում անհրաժեշտ է վերջակետ դնել: Արժե հրաժարվել այն իրերից, որոնք չեն կարող նորոգվել և վերականգնվել: