Խոյ

Այս օրերի իրադարձություններն ուժգնացնում են Խոյերի հետաքրքրասիրությունը: Նոր առիթներ են առաջանում ոչ պաշտոնական շփումների կամ առօրյա պաշտոնական շփումն ավելի ազատ ձևաչափ տեղափոխելու համար: Շփման անմիջական շարժառիթ կարող է դառնալ նյութական հարցը, գնումը: Հնարավոր է հետաքրքրություն նոր առևտրի կենտրոնների նկատմամբ: Լավ կլինի ներկա գտնվել ցուցահանդեսի, սուպերմարկետի բացման, փորձել և գնահատել նոր ուտելիք:

 

Ցուլ

Ցուլերին սպասվում են նվերներ և անակնկալներ: Ոչ բոլոր հաճոյախոսությունները և ուշադրության նշանները ձեր ճաշակով կլինեն և կհամապատասխանեն ձեր սպասումներին, սակայն դրանցից յուրաքանչյուրն արժե ընդունել երախտագիտությամբ: Ընթացիկ իրադրությունը կարող է պահանջել գլխավոր նպատակների և դրանց հասնելու միջոցների վերանայում, փոխել ձեր հետաքրքրությունների ոլորտներն ու ծանոթությունների շրջանակը:

 

Երկվորյակ

Երկվորյակները գործելու համար նոր խթաններ կունենան: Կարող է փոխվել ձեր հետաքրքրությունների ուղղությունը: Ձեզ համար գլխավոր պահանջներից մեկը կարող է դառնալ մտերիմ ընկերների հետ կապի վերականգնումը, ինչպես նաև նոր հեռանկարային կապերի պահպանումը: Ինտելեկտուալ զբաղմունքների կամ հետաքրքիր շփման մեջ լիովին խորասուզվելուն կարող են խանգարել գործնական հարցերը: Եթե հյուրերի եք սպասում, նոր խոհարարական բաղադրատոմս կփնտրեք:

 

Խեցգետին

Այս օրերի իրադարձությունները Խեցգետինների մոտ կավելացնեն վաղվա օրվա նկատմամբ վստահությունը: Տրամադրության կայունացմանը կնպաստի հաջող գործարքը, հուսալի բարոյական և նյութական աջակցությունը: Հնարավոր է այցելեք սրճարան, ռեստորան, հեղինակավոր առևտրի կենտրոններ: Լավ է ձեռք բերել շքեղության առարկաներ, հանգստանալ բարեկարգ վայրում: Շատ Խեցգետիններ դեմ չեն լինի ժամանակ անցկացնել ընկերների շրջապատում կամ հյուրեր ընդունել:

 

Առյուծ

Շատ Առյուծների համար այսօր կարևոր կլինի կյանքի նյութական բաղադրիչը: Բացառված չէ, որ հենց բարեկեցությունը լինի ձեր լավագույն այցեքարտը: Միևնույն ժամանակ, աստղերը խորհուրդ չեն տալիս գերագնահատել նյութական հաջողությունների դերը, քանզի ձեզ համար քիչ դեր չի շարունակում խաղալ ձեր անձնական հեղինակությունը: Օրը հարմար է նպատակային գնումների համար, չարժե գումար խնայել փորձված ապրանքանիշների որակյալ ապրանքների վրա:

 

Կույս

Կույսերը կստանան վաստակած պարգևը, թանկարժեք նվեր կամ ճակատագրի այլ ընծա: Ստանալն ու նվիրելը նույնչափ հաճելի կլինի: Հիանալի օր է սիրո համար, որում համադրվում են ռոմանտիզմն ու ցանկասիրությունը: Կարող է անակնկալ մատուցել ընտանի չորքոտանին: Ավանդական արժեքների նկատմամբ հարգանքի հետ մեկտեղ կարող է ուժգնանալ յուրօրինակ նորամուծությունների նկատմամբ հետաքրքրությունը, այդ թվում` արտասահմանյան:

 

Կշեռք

Կշեռքների համար այսօր ծայրահեղ կարևոր են հաճելի ֆիզիկական և գեղագիտական զգացողությունները: Մեծ նշանակություն կունենան հարմարավետությունը, այդ թվում` տնային: Հաճելի և օգտակար կլինի մերսումը, լավ ուտելիքը, գեղեցիկ իրերի և արվեստի գործերի զննումը: Տեղին է ռեստորան, հնաոճ իրերի կրպակ, թանկարժեք հուշանվերների խանութ այցը: Սիրո մեջ կարևոր է զգայական ասպեկտը: Տրամադրությունը կբարձրացնեն որակյալ նվեҀները:

 

Կարիճ

Կարիճներին աստղերը հիանալի հնարավորություն են ընձեռում հարաբերություններում բաց թողած սխալներն ուղղելու համար: Տղամարդ Կարիճները հնարավորություն կստանան իրենց կանանց աչքերին ասպետ դառնալու: Հաջող օր է սիրո և ամուսնության մեջ փոխըմբռնում հաստատելու համար: Զգայական ներդաշնակությունը լավ ապահովագրություն կլինի անսովոր իրավիճակների, ընտանեկան կամ կենցաղային տարաձայնությունների ժամանակ:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են իրենց թույլ տալ ապրել պահով, վայելել գոյության հաճելի կողմերը: Հիանալի օր է հարմարավետ հանգստի համար, սակայն բարեհաջող մթնոլորտի ստեղծման համար ստիպված կլինեք ջանք գործադրել: Կախված իրավիճակից և հնարավորություններից` կարող են պահանջվել ֆինանսական ներդրումներ, ստեղծագործական ջանքեր, խոհարարական տաղանդներ, բարության, հոգատարության, մեծահոգության դրսևորում:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են անվախ վստահել իրենց զգացմունքներին, ճաշակներին և զգացողություններին: Անսխալ հոտառությունը կօգնի հաջող գնումներին և գործարքներին: Լավ արդյունք կտան գեղեցկության և գրավչության պահպանմանն ուղղված միջոցները: Չարժե մերժել արժանի մարդկանց հրավերները, ինչպես նաև ամաչել թանկարժեք նվերներ ընդունելուց: Ձեր և սիրելի անձնավորության միջև կուժգնանա ոչ միայն կիրքը, այլև փոխադարձ հարգանքը:

 

Ջրհոս

Ջրհոսների համար կարող է ակտուալ դառնալ տնային հարմարավետության ստեղծումը, ընտանեկան ճաշկերույթը: Լավ է տեսակցել ծնողներին, հարգանքի տուրք մատուցել ավանդույթներին: Բացառված չէ, որ հանուն նման միջոցառումների ստիպված լինեք զոհաբերել ձեր ծրագրերը, սովորությունները կամ արժեքները, հրաժարվել ընկերների հետ հանդիպումից: Այսօր անցանկալի են ակտիվ նախաձեռնությունները, ավելի լավ է պասիվորեն վայելել ձեր ջանքերի պտուղները:

 

Ձկներ

Այս օրը Ձկներին խոստանում է բարեկեցություն, կայունություն, լուրջ տհաճություններից պաշտպանություն: Մանր տագնապներից և անպետք արկածներից խուսափելուն կօգնի հոտառությունը: Հանգամանքները կխրախուսեն ձեր ճաշակներին և հաջող պայմաններ կստեղծեն ձեր ցանկությունների իրագործման համար: Իրերի իրական արժեքը տեսնելու ունակությունը թույլ կտա հաջող ծախսել գումարները և ժամանակին ֆինանսների հավելյալ աղբյուրներ գտնել: