«Նոր ալիք-2015» մրցույթում մասնակցությունից հետո Գրիգոր Կյոկչյանը, կարծես թե համեմատաբար պասիվ է աշխատում: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչո՞վ է երգիչն այս շրջանում զբաղված ու պարզել, որ նրա աշխատանքային պասիվությունը թվացյալ է, քանի որ շուտով կիրականանան այս ընթացքում մշակած ծրագրերը.

 

««Նոր ալիքից» հետո ավելի շատ ստեղծագործում էի թե ինձ, թե գործընկերներիս համար: Այս առումով բավականին մեծ պաշար ունեմ, նոր երգեր կան, որոնք սպասում են իրենց պրեմիերաներին: Այս պահին պատրաստ է նաեւ համերգային կադրերից կազմված «Աֆրո» երգի տեսահոլովակը, որը «Նոր ալիքում» իմ մրցութային երգն էր, պարզապես վերջին շրջանում մեր երկրում տիրող լարված իրավիճակում հարմար չեմ գտնում դեռեւս այն ներկայացնել, հուսամ շուտով հանգիստ խղճով կկարողանամ հանձնել այն հանդիսատեսի դատին»,- պատմեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: