Խոյ

Ցերեկային ժամերը Խոյերի համար կապահովեն գործնական և թարմ տրամադրություն: Կարելի է ավարտել գործը, որը հաջողությամբ սկսել եք նախօրեին: Տեղին են զբաղմունքները, որոնցում ստեղծագործական խթանը միախառնվում է ֆիզիկական ակտիվությանը, երեխաներին օգտակար են շարժուն խաղերը: Վտանգավոր սպորտերում անհրաժեշտ է հավելյալ ապահովագրում: Գիշերվա մոտ ձեր ակտվությունն ու էնտուզիազմը կնվազեն: Օրվա մնացած մասն ավելի լավ է անցկացնել տանը:

 

Ցուլ

Առավոտյան և ցերեկը բարձր տրամադրություն կունենաք, մթնոլորտը տոնական կլինի: Սակայն շատ Ցուլերի մոտ կկուտակվեն հոգնածությունն ու գրգռվածությունը: Բացառված չեն տարաձայնությունները ամուսնու, երեխաների, ծնողների հետ: Հնարավոր են կենցաղային դժվարություններ: Երեկոյան իր մասին կհիշեցնի ձեր բնածին գործնականությունը, կուժեղանա ձեր ուշադրությունը տնտեսական հարցերին: Անձնական հարաբերություններում ցանկություն կունենաք հոգ տանել մտերիմ անձնավորությանը` զգացմունքներն արտահայտելով մանր ծառայությունների միջոցով:

 

Երկվորյակ

Երկվորյակներին օգտակար է չափավոր ակտիվությունը: Խորհուրդ չի տրվում չափից դուրս լարվել, այլապես երեկոյան կարող է վատանալ ձեր ինքնազգացողությունը: Երեկոն խորհուրդ է տրվում հանգիստ մթնոլորտում անցկացնել, որպեսզի հաջորդ օրը վերականգնվի ձեր աշխատունակությունը: Օրվա վերջում ձեր օրգանիզմն ավելի զգայուն կդառնա: Հնարավոր է սուր արձագանք կենցաղային թյուրըմբռնումներին, անհամապատասխան սննդին, տնեցիների հետ տարաձայնություններին:

 

Խեցգետին

Խեցգետինների մեծամասնության համար օրը չեզոք է: Չարժե շտապեցնել իրադարձությունները, նույնիսկ եթե շատ եք ցանկանում: Նախաձեռնությունների համար ամենահարմար օրը չէ: Օրվա վերջում կարող եք ստանալ նորություն, որը ձեզ խորհելու առիթ կտա կամ որոշ շտկումներ կմտցնի ձեր ընթացիկ ծրագրերում: Հնարավոր է, որ երեկոյան նամակագրություն սկսեք, զբոսնեք տան շրջակայքում կամ ստիպված լինեք զրուցել մոտ շրջապատից մեկի հետ:

 

Առյուծ

Առյուծները կարող են հիասթափվել մի բանում, որը դեռ նախօրեին հույս էր ներշնչում, կամ սեփական ուժերում: Հնարավոր է ինքնազգացողության ընդհանուր վատացում, հին մտավախությունների, հիվանդությունների, տնային խնդիրների վերադարձ: Երեկոյան չարժե տարվել տնտեսական հոգսերով: Եթե իրադրությունը ճիշտ չեք ըմբռնում կամ հստակ ծրագիր չունեք, կարող եք սխալ ընտրություն կատարել, իզուր փող, էներգիա ծախսել: Ընթրիքը խորհուրդ է տրվում հնարավորինս թեթև անել:

 

Կույս

Օրվա առաջին հատվածը Կույսերը կարող են անցկացնել` կենտրոնանալով իրադրության վրա: Երեկոյան կուժեղանա անձնական տարածքի, հարմար ռեժիմի կարիքը, իրենց մասին կհիշեցնեն ձեր ենթագիտակցական սովորությունները: Հնարավոր է ինչ-որ դեղամիջոց պահանջվի, ցանկանաք որոշակի մթերքներ, ըմպելիքներ: Հնարավոր է ցանկանաք այցելել ինչ-որ մեկին կամ նամակ գրել: Օրվա ավարտին ձեր մտածողությունը սուբյեկտիվ կլինի, իսկ տեղեկատվությունը` իրարամերժ: Մի՛ շտապեք ծրագրերի, ենթադրությունների, խոստումների հարցում, քանի դեռ ամեն ինչ մանրակրկիտ չեք մտածել:

 

Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն հաշվի նստել իրադարձությունների օբյեկտիվ ընթացքի հետ: Հնարավոր է, որ սպառվեն ձեր միջոցները կամ այլ հանգամանքներ խանգարեն շարունակել սիրելի զբաղմունքը: Ձեր մասնակցությամբ միջոցառումը կարող է ավելի շուտ ավարտվել, քան կցանկանայիք: Դրական տրամադրությունը կպահպանվի մինչ երեկո: Այդ ընթացքում արժե ամրացնել հաջող ծանոթությունները կամ պայմանավորվել ապագայի ծրագրերի շուրջ: Օրվա մնացյալ հատվածը կարելի է միայնության մեջ անցկացնել:

 

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս թուլացնել ակտիվությունը: Հենց առավոտից հավանական է ուժերի անկում, բացառված չեն ռազմավարական սխալ հաշվարկները, կարող է դավաճանել նաև իրադրությունը: Երեկոն արժե նվիրել գործնական հարցերին և առողջության հետ կապված նրբություններին: Օրվա այդ ժամերին կուժեղանա ձեր հոտառությունը, հեշտությամբ կլուծեք ցանկացած գլուխկոտրուկ և կկարողանաք կանխագուշակել իրադարձությունների զարգացումը: Հաջող պահ է ծրագրեր կազմելու համար:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները կկարողանան համարձակորեն օգտվել իրենց դիրքի առավելություններից, սակայն չարժե ավելիի հույս ունենալ: Իրադրության վրա կարող են ազդել քողարկված գործոններ: Հնարավոր է, որ ինչ-որ բան սառեցնի ձեր էնտուզիազմը և մտածելու տեղիք տա: Ձեր հավատը լրջորեն չի սասանվի, սակայն կարող եք ինչ-որ բանում հիասթափվել: Արժե զգուշանալ պահերից, որոնք կարող են խաթարել ձեր անձնական հեղինակությունը: Երեկոյան արժե հոգ տանել ինքնազգացողությանը:

 

Այծեղջյուր

Առավոտյան և ցերեկը մեծ է ճակատագրական սխալ թույլ տալու հավանականությունը: Դրանից խուսափելու համար արժե ժամանակին կանգ առնել: Ե՛վ նյութական, և՛ բարոյական կորուստները ձեզ համար հավասարապես ցավալի կլինեն: Ցանկալի է բացառել ցանկացած կոնֆլիկտ հին ընկերների հետ, այլապես ռիսկի եք դիմում ձեր իսկ ձեռքով ձեր դեմ լուրջ մրցակիցներ ստեղծելու: Երեկոյան սպասվում է նոր տեղեկություն, հնարավոր են թարմ մտքեր, սակայն արժե միանգամից ազատվել պատրանքներից և չկենտրոնանալ մանրուքների վրա:

 

Ջրհոս

Օրվա երկրորդ կեսին կուժեղանա ձեր ուշադրությունը դետալներին, բացառված չէ կասկածամտությունը: Ենթադրություններ անելուց առաջ արժե համոզվել, որ չեք սխալվել և իրադրությունը ճիշտ եք ընկալում: Երեկոյան որոշ նրբություններ Ջրհոսների համար սկզբունքային նշանակություն ձեռք կբերեն: Հնարավոր է, որ ղեկավարության կողմից հանձնարարություն ստանաք կամ ինչ-որ կարևոր բան հիշեք: Եթե վաղը դժվար օր է լինելու, արժե այսօրվանից պատրաստվել:

 

Ձկներ

Ձկներին օրվա ոչ բոլոր իրադարձությունները կուրախացնեն: Բարեբախտաբար, սրանք անցումային օրեր են, շուտով շատ բան կպարզվի և կհարթվի: Ջանքերի արդյունքները կարող են ոչ այնքան վառ և տպավորիչ լինել, որքան կցանկանայիք: Ձեր արարքները կարող են քննադատել, իսկ օգնությունը` մերժել: Օրվա վերջում կարող եք խոսակցություն ունենալ զուգընկերոջ կամ ազգականի հետ, սակայն փոխըմբռնման միանգամից չեք հասնի: Բացառված չէ, որ ձեզ փորձեն մեղադրել կամ մոլորության մատնել: Չարժե արհամարհել առողջության հետ կապված խնդիրները: