Այսօր՝ մայիսի 6-ին, կայացել է երգչուհու երկրորդ փորձը, որի հոլովակն արդեն հայտնվել է համացանցում։ Ի դեպ, այս անգամ Իվետան ներկայացել է հենց այն զգեստով, որով նա ելույթ կունենա կիսաեզրափակիչ փուլում։ Այն գրեթե նույն ոճով է, ինչպես առաջին փորձի ժամանակ, պարզապես ավելի շքեղ ու բեմական։