Փոլ Մակարտնին, Rolling Stones-ը, The Who-ն, Ռոջեր Ուոթերսը եւ Նիլ Յանգը կմասնակցեն ռոքի «մեգափառատոնին», որը տեղի կունենա հոկտեմբերին ԱՄՆ-ում:

 

Desert Trip փառատոնը կկայանա Կալիֆոռնիայում՝ նույն այն վայրում, որտեղ տեղի է ունենում Coachella փառատոնը: Desert Trip-ի մեկ օրն արժե շուրջ 200 դոլար, եռօրյա «անցումը» բեմի առջեւի գոտի՝ 1599 դոլար:

 

BBC-ին տված հարցազրույցում The Who-ի վոկալիստ Ռոջեր Դոլթրին փառատոնի կազմը համարել է բացառիկ: «Անհրաժեշտ է դա ընդունել, այժմ դարաշրջանի վերջն Է: Մենք վերջիններն ենք մեր սերնդում»,- ասել է Դոլթրին:

 

Տարեսկզբից կյանքից հեռացան աշխարհահռչակ մի քանի ռոք-երաժիշտներ: Անցյալ ամսին իր տանը մահացած գտան երգիչ եւ կոմպոզիտոր Փրինսին, հունվարին քաղցկեղից մահացավ գերհանրահռչակ բրիտանացի ռոքեր Դեւիդ Բոուին:

 

«Ինչպես երեւում Է վերջին մահախոսականներից, մենք (ռոք-աստղերը) չենք ապրում մինչեւ ծերություն, այդպես չԷ՞»,- մեկնաբանել Է Դոլթրին: