Խոյ

Խոյերին ավելի լավ է չտարվել նախաձեռնություններով և հանգիստ շարունակել սկսածը: Մինչ երեկո կարող է անհրաժեշտ լինել ընկերների, գործընկերների, պաշտոնական մարմինների հետ փոխգործակցություն: Հավանականություն կա փողերն իզուր ծախսելու: Օրվա վերջում հավաքված արդյունավետ գործողություններին կխանգարի վատ ինքնազգացողությունը: Շատերը կարիք կզգան ջերմության, հարմարավետության, իրենց թուլությունների նկատմամբ կարեկցանքի:

 

Ցուլ

Ցուլերը մինչև գիշեր կարող են անհարմարություն զգալ: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել ձեզ դուր չեկած զբաղմունքներով: Չարժե ձեզանից չափից դուրս շատ բան պահանջել, նոր, բարդ առաջադրանքների լծվել: Օրվա վերջում պայմաններ կձևավորվեն հոգեկան ներդաշնակության վերականգնման համար, կսրվի ինտուիցիան: Զգացմունքային վերելքը կարող է դրդել անցյալի ռոմանտիզացման կամ ներկայի իդեալականացման:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում ուղևորություն կամ պատասխանատու միջոցառում ծրագրել, քանզի ծրագրերի մի մասը կարող է ձախողվել: Հնարավոր է ցանկանաք մենակություն կամ քողարկեք ձեր իսկական շարժառիթները: Բացառված չեն չծրագրված բարդություններ, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ: Օրվա վերջում ձեզ ճկուն մարտավարություն պետք կգա: Չարժե սրել հարաբերությունները` հատկապես, եթե հակառակորդը ձեզանից ուժեղ է:

 

Խեցգետին

Ցերեկը Խեցգետիններին զգուշություն, կարգապահություն անհրաժեշտ կլինի: Չարժե ակտիվություն ցուցաբերել և փորձարկել ավելին, քան պահանջում են հանգամանքները: Երեկոյան մթնոլորտն ավելի ներդաշնակ կդառնա, պայմաններ կձևավորվեն ժամադրության, ռոմանտիկ ընթրիքի համար: Կաճի ըմբռնող զրուցակցի, գեղագիտական և հոգևոր կարիքների բավարարման պահանջը: Մանրակրկիտ տեխնիկական զբաղմունքներում օգտակար կլինի դադարը:

 

Առյուծ

Առյուծների համար օրը կարող է սկսվել ինտենսիվ համատեղ աշխատանքից կամ ընդհանուր բարօրությանն ուղղված գործունեությունից: Կարող են կարևոր մնալ ուրիշի կարծիքները և գնահատականները: Կանոններից շեղվել թույլ չեն տա պարտականությունները կամ արտաքին հանգամանքները: Օրվա վերջում կաճի զգացմունքային սնման, փոխըմբռնման կարիքը, կուժգնանա զգայականությունը: Լիովին ընդունելի կլինի թուլանալու, հանգստանալու ցանկությունը:

 

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում օրը սկսել կենցաղային զբաղմունքներից կամ առողջության պահպանմանն ուղղված առօրյա հոգսերից: Օրվա երկրորդ կեսում շատ բան կախված կլինի ձեր կամ ուրիշի տրամադրությունից: Բարեհաջող պայմաններում կաճեն փոխադարձ համակրանքը, կապվածությունը: Ի սկզբանե կոնֆլիկտային իրավիճակում հնարավոր են բացահայտ կամ թաքուն «ռազմական գործողություններ», որոնցից կարող եք քողարկված օգուտ ունենալ:

 

Կշեռք

Առավոտյան Կշեռքներին օրակարգ կարող են թելադրել անավարտ գործերը, ծառայողական կամ կենցաղային անհրաժեշտությունը, ընկերների առաջ պարտավորությունը, ծնողական պարտքը: Հնարվոր է, որ ուշադրության կենտրոնում հայտնվի ձեր հին հետաքրքրությունը, որում իսկական պրոֆեսիոնալ եք դարձել: Երեկոյան ավելի լավ է հրաժարվել խիստ կարգապահությունից, ավելի շատ ազատություն տալ զգացմունքներին:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում փչացնել հարաբերությունները, խորացնել տարաձայնություններն ընտանիքում, ընկերոջ, գործընկերոջ, մրցակցի հետ: Երեկոյան խնդիրների մի մասը կարելի է հարթել փոխադարձ համաձայնությամբ: Եթե պատրաստ չեք հաշվի առնել երկրորդ կողմի կարիքները և դժգոհ եք ձեր հետաքրքրությունների ոտնահարումից, վեճը կարող է երկարաձգվել: Առօրյայից շեղվելուն կօգնեն ստեղծագործական երևակայություն արթնացնող զբաղմունքները:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներն օրը հանգիստ կսկեն: Երեկոյան կարևոր կդառնան տանը խաղաղությունը, անվտանգությունը, առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունքը: Անցանկալի են նախաձեռնությունները: Ցանկալի է ավելի մեղմ դառնալ, ուժերի ներածին չափով օգնել մտերիմներին: Արժե հիշել, որ այժմ թուլությունը, ագրսեիան, հստակ դիրքորոշման բացակայությունը ձեզ համար հղի են հեղինակության անկմամբ:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում զերծ մնալ նախաձեռնություններից, ոչ պարտադիր ծախսերից, ուղևորություններից: Առաջին հերթին, անցանկալի է երկարաժամկետ միջացառումների շրջան սկսելը. մեծ է հավանականությունը, որ հանգամանքները ձեր ծրագրերում զգալի ուղղումներ կմտցնեն, և վերջնական արդյունքը ձեր սպասածից ցածր կլինի: Մեծ հաջողություն չեն խոստանում գործնական հանդիպումները:

 

Ջրհոս

Օրվա սկզբում հրատապ գործերի մասին մտքերը Ջրհոսների համար կարող են կպչուն ձև ստանալ: Մտորումներում կենտրոնական տեղ կզբաղեցնեն ընթացիկ կարիքները, ընտանեկան իրադարձությունները, տնային իրավիճակը: Նշանակալի նրբություններն արժե քննարկել առավոտվանից: Չարժե իդեալական լուծում փնտրել հենց հիմա. ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ տեղեկատվության ստիպված կլինեք սպասել: Երեկոն կօգնի ցրվել:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում դյուրահավատորեն մոտենալ ստացվող տվյալներին, այդ թվում` համացանցային տեղեկատվությանը, ընկերների խորհուրդներին, ինչպես նաև շտապել կոնկրետ կանխատեսումների, գնահատականների, ծրագրերի հաստատման հարցում: Օրվա երկրորդ կեսին ավելի լավ է ելնել ինքնազգացողությունից և անձնական կարիքներից: Երեկոյան կշատանան հաճելի պահերը, հնարավոր են հաջող ձեռքբերումներ, բացահայտումներ, նվերներ: