Խոյ

Խոյերին օգտակար կլինի վերահսկողության տակ պահել ֆինանսական գործերը, սակայն չարժե ծանրաբեռնել ձեզ ավելորդ բաներով, որոնք խանգարում են մոտենալ նպատակակետին: Հնարավոր են վճարումների հետ կապված ուշացումներ: Կա սխալ ընտրության, իրերը ոչ իրենց նշանակությամբ օգտագործելու հավանականություն: Անժամանակ գնված հագուստը կարող է ավելորդ բեռ դառնալ զգեստապահարաններում և ճամպրուկներում, ցածրորակ լինել:

 

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում դժգոհել գործերի կանգից, անհրաժեշտ մարդկանց անհետացումից, որոշ աղբյուրների անհասանելիությունից: Աստղերը պնդում են, որ նման խնդիրները ժամանակավոր են: Ցանկությունների իրագործման մեջ դադարը ձեզ ավելի շուտ շահեկան է, քանզի թույլ է տալիս ավելի հստակ որոշել նպատակները և իրադարձություններում ձեր անձնական դերը: Այսօր կարելի է մեկնարկ տալ ուսումնաճանաչողական միջոցառումների փուլին:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում որպես իրողություն ընդունել տեմպերի թուլացումը: Իրավիճակը ձեզանից պահանջում է հիմնավորություն, իրատեսական մոտեցում: Հնարավոր է ժամանակավորապես կորցնեք շփման թեթևությունը և մտածողության ճկունությունը, իսկ ձեր ուշադրությունը սևեռվի մեկ-երկու հրատապ հարցերի վրա: Ձեր մտորումների կենտրոնում կարող են հայտնվել պրակտիկ գործերը՝ ներառյալ ընտանեկան, ֆինանսական, գույքային:

Խեցգետին

Խեցգետինների շուրջ տեղեկատվական տարածությունն այժմ ծայրահեղ հագեցած է, և այդ իրավիճակը խոստանում է երկար տևել: Չարժե ժամանակ կորցնել, եթե ձեր ծրագրերում մտնում է ավելացնել մասնագիտական գիտելիքները, վերսկսել կարևոր շփումները, արտասահման մեկնել: Հիմնական շեշտն ավելի լավ է դնել տվյալների որոնման և ստուգման, ուսման վրա: Չարժե շտապել վերջնական ֆինանսական որոշման հարցում, դեպքերը շտապեցնել կարիերայի ոլորտում:

Առյուծ

Առյուծները կարող են անցնել նյութական և գույքային հին ծրագրերի իրագործմանը, այդ թվում՝ մասշտաբային նախագծերի: Այդ նպատակի համար փողերը, տվյալները և հնարավորությունները կստանաք ճիշտ ժամանակին: Գլխավորը շտապողականություն չցուցաբերելն է, ինչպես նաև հիշելը, որ որոշումների համար պատասխանատվությունը միմիայն ձեր վրա է: Զուգահեռաբար հնարավորություն կստանաք կարգ հաստատել պրակտիկ գործերում:

 

Կույս

Աստղերն ընդառաջ են գնում Կույսերի ցանկություններին՝ հատկապես ուսման, հաղորդակցությունների, աշխարհայացքի ընդլայնման, նպատակային ուղևորությունների, փաստաթղթերի ուսումնասիրման մասով: Բեղմնավոր օր է գիտական աշխատանքի, տեղեկատվական որոնումների, օտար լեզվի ուսուցման համար: Հնարավոր է ստեղծագործական փորձարկում, սիրային պոռթկում, տոնի կամ արձակուրդի համար յուրօրինակ հետաքրքիր ծրագիր:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում հաշվի առնել ֆինանսական, գույքային, բնակարանային ոլորտներում իրադարձությունների դանդաղ զարգացումը: Բացառված չէ, որ այս ոլորտները ստիպված լինեք վերահսկողության տակ պահել մինչ ամառ: Շատ բան կախված կլինի կոնկրետ դեմքից, ինչպես նաև նյութական հարցերում ձեր անձնական դիրքորոշումից: Դադարը ժամանակ կտա հաշիվների ստուգման, բանկի, ապահովագրական ընկերության ընտրության համար:

 

Կարիճ

Կարիճները կարող են դրական արդյունքի հույս ունենալ ուղևորություններից, խորհրդատվություններից, կրթական միջոցառումներից, տեղեկատվական որոնումներից, փաստաթղթերի, տեքստերի հետ աշխատանքից: Վատ չեն ընթանա վճարումները, գնումները: Կարելի է ծանոթ վայրերով ճանապարհորդություններ, դպրոցական ընկերների կամ համակուրսեցիների հետ շփում ծրագրել: Բացառված չէ անսպասելի հանդիպում նախկին զուգընկերոջ, ուսուցչի, գործընկերոջ հետ:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ հնարավոր են անսպասելի գնումներ և ծախսեր: Սիրահարված Աղեղնավորներին դժվար կլինի իրենց զսպել սիրելիի համար հերթական անակնկալը պատրաստելուց, որի նախապատրաստումը գումար կպահանջի: Ֆինանսական հավասարակշռությունը պահպանելուն կօգնի գործնականությունը, ինպես նաև ձեր կատարած աշխատանքի, զբաղեցրած պաշտոնի շնորհիվ բյուջեի համալրումը: Հարմար օր է դեղորայքի, մթերքի մեծածախ գնման համար:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս օրը կանցկացնեն իրենց համար առավելագույն օգուտով, եթե չկորցնեն տրամաբանական, հանգիստ և հետևողական մտածելու ունակությունը: Հաջող պահ է հետազոտությունների, ուսման, երբեմնի շփումներին, հետաքրքրություններին վերադառնալու համար: Կարող են նյարդայնություն մտցնել հուզական բռնկումները, անսպասելի քմահաճույքները: Այսօր չարժե երկարատև դիետա սկսել, կոսմետիկա, հագուստ, տնային ինտերիերի տարրեր ընտրել:

 

Ջրհոս

Ջրհոսների մտքերը մինչ ուշ գիշեր կպահպանեն գործնական ուղղվածությունը: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել մասնագիտական կամ կենցաղային պարտականությունները, կոմունալ վճարումները: Կարելի է անցնել տան համար օգտակար գաղափարների իրագործմանը: Ֆինանսական աղբյուր կարող են դառնալ անձնական կամ ընտանեկան պահուստները, ժառանգությունը: Հնարավոր է հետաքրքրություն հին ուսումնասիրությունների նկատմամբ:

 

Ձկներ

Օրվա ընդհանուր ֆոնը Ձկների համար դրական է: Կարելի է աստիճանաբար կյանքի կոչել ընտրած ռազմավարությունը, օրինակ՝ շարունակել կարևոր բանակցությունները և որոնումները: Հաջող կանցնեն ֆինանսավորման հետ կապված հարցերի քննարկումները: Լավ արդյունք կտա հին ուսումնական նյութի կրկնությունը: Արդյունավետ կլինեն մարզչի, կրկնուսույցի հետ անհատական պարապմունքները: Հնարավոր է անակնկալ ընկերներից, անձնական բացահայտում: