Showtime հեռուստաալիքը հրապարակել է այն դերասանների ցուցակը, ովքեր նկարահանվել են «Թվին Փիքս» վերածնված սերիալի նոր սեզոնում: Նախագծի 217 մասնակիցների թվում են Մոնիկա Բելուչին և Թիմ Ռոթը: Նոր դրվագների պրեմիերան կկայանա 2017 թվականին:

 

Սերիալում առաջին անգամ կխաղան նաև Նաոմի Ուոթսը, Ջիմ Բելուշին, Ամանդա Սեյֆրիդը, Էշլի Ջադը, Էդդի Վեդերը և Թրենթ Ռեզնորը:

 

Իրենց դերերին կվերադառնան այն դերասաններից մի քանիսը, որոնք նկարահանվել են «Թվին Փիքս»-ի առաջին երկու սեզոններում՝ Դևիդ Դուխովնին, Քայլ Մաքլահլենը, Շերիլ Լին, Դևիդ Փաթրիկ Քելինը և Շերիլին Ֆենը:

 

Նոր «Թվին Փիքս»-ը, որը նկարահանում է Դևիդ Լինչը, օրիգինալ սերիալի շարունակությունն է և, ինչպես ընդգծում են պրոդյուսերները, նրա երրորդ սեզոնն է (նախորդի ցուցադրությունն ավարտվել է 1991 թվականին):

 

«Թվին Փիքս»-ն ամերիկյան ABC ալիքով ցուցադրվել է 1990 թվականի ապրիլից: Այն բաղկացած է 30 սերիայից: Սյուժեն ծավալվում է դպրոցական Լորա Փալմերի (Շերիլ Լի) սպանության շուրջ, որը հետաքննում Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Դեյլ Քուփերը (Քայլ Մաքլահլեն):

 

Նաոմի Ուոթս

Ամանդա Սեյֆրիդ

Էշլի Ջադ

Թիմ Ռոտ

Ջեսսիկա Զոր