Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում հոգ տանել իրենց արտաքինին և շարժուձևին, լինել ավելի համբերատար, դիվանագետ, խուսափել զգացմունքներում ավելորդ էքսցենտրիկությունից: Օրը հարմար է պաշտոնական այցերի համար: Կարելի է վերսկսել դատական գործը, վերականգնել կամ երկարաձգել մասնագիտական պայմանագիրը: Սիրային և ամուսնական հարաբերությունները կարիք ունեն միաժամանակ և՛ կայունության, և՛ ռոմանտիկայի:

 

Ցուլ

Այսօր Ցուլերը հակված չեն ավելորդ պահպանողականության: Շատերը ոչ միայն կհետաքրքրվեն ժամանակակից միտումներով, այլև անձամբ կպաշտպանեն դրանք, օրինակ` հագուստի ոչ ստանդարտ ոճ ընտրելով: Հնարավոր է, որ դրան տրամադրի իրադրությունը: Միևնույն ժամանակ, օրը պահանջում է հավաքվածություն, կարգապահություն, հստակ հետևում ժամանակացույցին, ցուցումներին, ղեկավարության հրամանին, օրենքի հոդվածին:

 

Երկվորյակ

Օրվա ընթացքում Երկվորյակներին կարող են սպասվել հաճելի սիրային ապրումներ, ստեղծագործական բացահայտումներ: Չարժե արհամարհել վառ ստեղծագործական ազդակը. բացառված չէ, որ ինչ-որ բացառիկ բան ստեղծեք կամ նոր շունչ հաղորդեք հին նախագծին: Հետաքրքիր օր է դիզայներների, մոդելյորների, դերասանների համար: Հնարավոր են հաջողություններ գովազդային կամ ցանցային բիզնեսում: Սիրահարների զգացմունքները կջերմացնի խանդը:

 

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս վերանայել իրենց ճաշակները և չափանիշները: Այսօր չարժե մտածել գեղագիտական, մասնագիտական, ազգային կամ այլ շաբլոններով: Ժամանակն է հաճելի և օգտակար փոփոխություններ մտցնելու կենցաղում: Կարելի է ազատվել ավելորդ, չգործող, բարոյապես մաշված իրերից կամ այդ գործընթացը ծրագրել մոտ ժամանակների համար: Այդ նպատակի համար չի խանգարի ուսումնասիրել նորությունների կատալոգները:

 

Առյուծ

Առյուծները կարող են այս օրն օգտագործել գործնական և անձնական հանդիպումների համար, որոնց հատուկ նշանակություն են տալիս: Նախադրյալներ կան հին ծանոթների հետ հաջող փոխգործակցության համար. նրանցից ավելի արագ ընկերական աջակցություն կստանաք: Կարելի է հաջողությամբ կիրառել նաև սեփական տաղանդները, այդ թվում` վարելու, դիզայնի, ծրագրավորման ոլորտներում հմտությունները, ղեկավարական ունակությունները:

 

Կույս

Կույսերին աստղերը խոստանում են հաջող և երբեմն անսպասելի ձեռքբերումներ: Կախված հետաքրքրություններից` ձեր երթուղին կարող է անցնել շինանյութերի կամ ավտոմոբիլային շուկաներով, հագուստի, օծանելիքի, նվերների խանութներով, նորաձև դիզայներական սրահներով կամ այլ առևտրի կետերով: Որպեսզի գնումները բոլոր տեսանկյուններից հաջող լինեն, արժե ստուգել որակի հավաստագրերը, երաշխիքի առկայությունը: Տնային գործերում արժե օգնականներ ներգրավել:

Կշեռք

Կշեռքները կարող են առաջ շարժվել իրենց ծրագրերի իրականացման գործում: Կարելի է հմտորեն օգտագործել գործերում դադարը, որպեսզի ուղղումներ մտցնեք արդեն արած աշխատանքում: Տեղին են արտաքինի հետ կապված փորձարկումները. կարելի է փորձել նոր կոսմետիկա, զգեստապահարանը համալրել սեզոնային նորույթներով: Ցանկացած հարաբերության մեջ այսօր շատ բան կախված է ձեզանից: Չարժե ազատություն տալ վատ սովորություններին և բնավորության վատ գծերին:

 

Կարիճ

Կարիճների համար այսօր մեծ նշանակություն ունեն մարդկանց հետ փոխհարաբերությունների առանձնահատկությունները: Դժվար չի լինի նրանց հետ շփումը, ովքեր ձեզ լավ են հասկանում, հետաքրքրված են ձեր հաջողություններով: Հնարավոր է ստիպված լինեք վերադառնալ կապերին, որոնք սպառված էիք համարում, կգերադասեիք մոռանալ կամ թաքցնել կողմնակի անձանցից: Այդ դեպքում ձեզ որոշակի ժամանակ պետք կգա, որպեսզի տրամադրվեք երկխոսության:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին հաջող օր է սպասվում` շնորհիվ փորձի, կարգապահության, պատասխանատվության, վարժվածության, ժամանակը և ուժերը բաշխելու ունակության: Հարմար պահ է ստուգում անցկացնելու, ադմինիստրատիվ գործառույթների իրականացման համար: Կարելի է վերադառնալ գործերին, որոնք բարձրացնում են ձեր ինքնագնահատականը, թույլ են տալիս ցուցադրել ձեր վարպետությունը: Սիրային գործերում կհաջողվի ճիշտ կանխատեսել ապագան:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են դրսևորել իրենց որպես լավ ղեկավար, բանակցող, վերահսկող, ադմինիստրատոր: Եթե ենթակայի կարգավիճակում եք գտնվում, չարժե վիճարկել ղեկավարության որոշումները, ավելի լավ է կարգապահություն և հրահանգները որակով կատարելու ունակություն դրսևորել: Օրը հարմար չէ ստեղծագործական որոնումների համար. կարող եք ազատ ժամանակ և անհրաժեշտ տրամադրություն չունենալ: Կարելի է արտաքինի, ոճի հետ փորձարկումներ անել:

 

Ջրհոս

Լավ տրամադրությունը չի լքի Ջրհոսներին մինչ ուշ երեկո: Ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ սիրելի զբաղմունքը, բացված հեռանկարը, մասնագիտական հաջողությունը: Գարնանային մթնոլորտը` դեպքերի հաջող դասավորության հետ մեկտեղ, կարող է ուժգնացնել հակումը ռոմանտիկային, արկածներին, հանկարծակի, յուրօրինակ հետաքրքրություններին, մղել ձեզ ինչ-որ բան փոխելու շրջակա իրադրության կամ ձեր արտաքինի մեջ:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում բաց թողնել այս օրը, եթե ցանկություն ունեք առօրյա կյանում ինչ-որ նորություն մտցնել: Նոր նպատակների հետապնդումը, անսովոր միջավայրում գտնվելը ոչ միայն կօգնեն ցրվել, այլև բարդ առաջադրանքի հետ կապված արժեքավոր հուշումներ կտան: Միևնույն ժամանակ, չարժե ապավինել միայն բախտին, այլապես ձեզ կարող են սպասել ոչ միայն ոգևորիչ բացահայտումներ, այլև կորուստներ: Փորձարկումներն արժե անել խելամիտ շրջանակներում: