Խոյ

Խոյերն առավոտը կհատկացնեն առօրյա հոգսերին: Էական իրադարձություններին արժե սպասել օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ կաճի համագործակցության, հետաքրքրությունների հավասարակշռման կարիքը: Հետաքրքրված մարդը կարող է առաջինը կապ հաստատել ձեզ հետ՝ առաջարկելով իր ծառայությունները: Կարելի է նաև ընթացք տալ իրավաբանական գործընթացներին, սակայն շատ վեճեր կհաջողվի խաղաղ կարգավորել՝ առանց ճնշումների դիմելու:

 

Ցուլ

Ցուլերը մտնում են մոտ մեկ ամիս տևողությամբ վառ և բեղմնավոր շրջան: Մեծ նշանակություն է ստանում ձեր անձնական դիրքորոշումը, հեղինակությունը, շփման անհատական ոճը: Օրվա սկիզբը հարմար է հանգստի, ազատ ռեժիմի, ոչ բարդ զբաղմունքների համար: Արժե զբաղվել արտաքինով, քանզի օրվա երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ, մարդամեջ կմտնեք: Բացի նրբագեղությունից՝ արժե ցուցադրել լավ շարժուձև, բարյացակամություն:

Երկվորյակ

Օրվա սկզբում շատ Երկվորյակներ կգտնվեն վերջին իրադարձությունների ուժեղ ազդեցության տակ: Հատուկ նշանակություն կստանա գործնական բաղկացուցիչը: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա շեղվել տհաճություններից, ավելի ներդաշնակ կդարձնի ձեր զգացմունքային վիճակը, կօգնի սուր խնդրին լուծում գտնել, կապահովի սիրային, գործնական կամ ստեղծագործական ակտիվություն: Կհաջողվի վերականգնել հավասարակշռությունը նշանակալի հարաբերություններում:

 

Խեցգետին

Խեցգետինների ուշադրությունը կուղղվի հիմքային հարցերի վրա (տուն, ընտանիք, անշարժ գույք): Օրվա երկրորդ կեսը հարմար է տնեցիների կամ ամուսնու հետ սերտ շփման համար, վարձու աշխատողների հետ կապվելու համար: Լավ է զբաղվել կոսմետիկ վերանորոգմամբ, կենցաղի օպտիմալացմամբ, տարածքների վերակառուցմամբ և դիզայնով: Կաճի նպատակասլացությունը: Հնարավոր է պայմաններ ձևավորվեն յուրօրինակ մտահղացման իրագործման համար:

 

Առյուծ

Առյուծների համար կարևոր է դառնում ֆինանսական հարցերում անձնական քաղաքականությունը: Հնարավոր է ստիպված լինեք ստանձնել առանցքային առաջադրանքների լուծումը: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել այդ ոլորտում մտահղացումներն իրագործելու հարցում, այլ հակառակը՝ խորհուրդ են տալիս մտորելու համար դադար վերցնել: Այլ ուղղություններով ակտիվ գործունեության համար հարմար է օրվա երկրորդ կեսը:

 

Կույս

Օրվա սկզբում Կույսերի մոտ ուժեղ է իներցիայի ուժը, հնարավոր են վերջին դեպքերի հետ կապված կպչուն մտորումներ: Օրվա կեսին, վերջիվերջո, կհաջողվի փոխել մարտավարությունը կամ տեսակետը, ինչը բարեհաջող կազդի դեպքերի ընթացի վրա: Գերազանց ելք կտեսնեք մի իրավիճակից, որն անելանելի էր թվում: Նոր գաղափարները կարող են ծախսեր պահանջել: Հարմար պահ է փափուկ կահույքի, պաստառների, գորգերի, ինչպես նաև կոսմետիկայի, նվերների ընտրության համար:

 

Կշեռք

Կշեռքները կարող են դուրս գալ թաքստոցից, հրապարակել իրենց մտադրություններն ու պահանջները, անհատական նախաձեռնություն դրսևորել: Կեսօրից հետո կսկսեն պայմաններ ձևավորվել ուղևորությունների, ակտիվ որոնումների, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնությունների համար: Շատերի համար շարժիչ ուժ կլինի անձնական հետաքրքրությունը, սակայն դեր կխաղա նաև համագործակցության նկատմամբ ձգտումը, ընտանեկան պարտականությունը:

 

Կարիճ

Կարիճների համար ավելի նշանակալի կդառնա զուգընկերոջ անձը: Բացառված չէ, որ հենց նա ստանձնի կառավարման ղեկը և վճռական խոսքի իրավունքը: Նման մարդու հետ դժվար կլինի վիճել, սակայն հնարավոր կլինի լեզու գտնել, քանզի նա բաց կլինի երկխոսության համար: Կարող է վերականգնվել նախկինում դադարեցված համագործակցությունը: Կայուն միություններում հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, սակայն խնդիրների մի մասը ստիպված կլինեք ինքնուրույն լուծել:

 

Աղեղնավոր

Օրվա երկրորդ կեսին Աղեղնավորները գերազանց առիթ կգտնեն իրենց գեղարվեստական, գործնական և կազմակերպչական տաղանադների կիրառման համար: Ձեր գործունեության դաշտը կարող է դառնալ նոր կամ արդեն ծանոթ գործընկերային նախագիծը: Հնարավոր է վերադարձ նախկին ընկերություն, դադարեցված զբաղմունքներին: Ձեզ համար թակարդ կարող է դառնալ պատասխանատվության գերաճաց զգացումը, որը կստիպի ամեն ինչ անձամբ անել:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին սպասվում է համագործակցելու կարողության հերթական քննությունը: Հնարավոր է, որ ձեր գործընկերը լինի հատուկ ինչ-որ մեկը, օրինակ՝ անձամբ շեֆը: Ղեկավար Այծեղջյուրների համար կարևոր կլինի աշխատակիցների գործնական որակներից գլուխ հանելը. դրանից ուղղակիորեն կախված կլինի պարտականությունների ճիշտ բաշխումը, ինչպես նաև թիմային ջանքերի վերջնական արդյունքը: Եթե մոլի անհատապաշտ եք, օրը ձեզ համար հեշտ չի լինի:

 

Ջրհոս

Ջրհոսների համար իրավիճակը դեպի լավը կփոխվի, շատերը կզգան նախկին լավատեսության ներհոսք: Եթե չի հաջողվում լուծել բարդ առաջադրանքը, համապատասխան տարբերակի որոնումները կարելի է ժամանակավորապես դադարեցնել: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա ակտիվություն դրսևորել ծանոթ ուղղություններում՝ հաջող կողմնորոշվելով նոր պայմաններում, ապահովագրվելով տեխնիկական կամ իրավաբանական մասով:

 

Ձկներ

Ձկների համար այսօր կարևոր է համբավը: Հնարավոր է մեծ ուշադրություն ամուսնական միության նկատմամբ: Չունենալով հստակ անձնական դիրքորոշում՝ ռիսկի եք դիմում ընկնել կողմնակի կարծիքների ազդեցության տակ: Մի շարք դեպքերում առաջնային կարևորություն կստանա օրենքներին և իրավունքներին հետևելը, անհրաժեշտություն կառաջանա իրավաբանների հետ կապվելու: Կարելի է լուծել մասնագիտական կամ ֆինանսական խնդիրը, վերականգնել արդարությունը: