Ավստրալիայի դատարանն ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կնոջից՝ Էմբեր Հյորդից, հանել Է այդ երկրի տարածք ապօրինաբար շներ տանելու երկու մեղադրանքները: Նրան սպառնում Էր տասը տարվա ազատազրկում:
Դերասանուհին խոստովանել Է, որ հանձնել Է կեղծ տեղեկատվություն բովանդակող փաստաթղթեր, եւ այժմ կարող Է ստանալ մինչեւ մեկ տարի ժամկետով բանտարկության պատիժ եւ 7650 դոլարի չափով տուգանք:
2015 թվականի մայիսի սկզբին Էմբեր Հյորդն անձնական ինքնաթիռով երկու յորքշիրյան թերիերներ Էր տարել Կանաչ մայր ցամաք, որտեղ ընթանում Էին «Կարիբյան ծովահենների» նկարահանումները՝ նրա ամուսնու մասնակցությամբ: Սակայն նա հաշվի չԷր առել, որ բացառիկ կենդանական աշխարհի պատճառով Ավստրալիայում խիստ օրենքներ են գործում երկրի տարածք կենդանիներ տեղափոխելու վերաբերյալ: